воскресенье, 27 декабря 2015 г.

Անցնող 2015թ-ը «Մեդտեխսերվիս» ՍՊԸ-ի կյանքում

Առողջապահության ոլորտի աննախադեպ զարգացումն անհնար է առանց արդի բուժսարքավորումների, որոնք հնարավորություն են տալիս ճիշտ ախտորոշել և որակյալ բուժսպասարկում իրականացնել: Այս առումով մեծ պատասխանատվություն են ստանձնել բուժսարքավորումներ ներկրող ընկերությունները, որոնց թվում առանձնանում է նաև Մեդտեխսերվիս ընկերությունը:
«Առողջության բանաձև» հաղորդաշարն իր Ամանորի տոնական ծրագրի շրջանակներում անդրադարձել է «Մեդտեխսերվիս» ՍՊԸ-ին, ներկայացրել անցնող 2015թ-ի ընթացքում իրականացված աշխատանքները, քննարկել, ինչ առաջարկով է այսօր ընկերությունը ներկայանում առողջապահության ոլորտում:


Ընկերության խանութ-սրահում ներկայացված է 
- բժշկական տեխնիկայի 
- վիրաբուժական գործիքների 
- կարանյութերի
- էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ սարքերի եւ գործիքների 
- զանազան բժշկական պարագաների 
Ինչպես նաև 
- ստոմատոլոգիական տեխնիկայի 
- գործիքների 
- նյութերի 
- ատամնատեխնիկական սարքերի և պարագաների աննախադեպ լայն ընտրանի Բարեկիրթ սպասարկաման ոճը, մասնագիտացված խորհրդատվությունները, արագ առաքման հնարավորությունը և համագործակցության ճկուն պայմաններն արդեն իսկ հանդսանում են Մեդտեխսերվիս խանութ սրահների ֆիրմային չափորոշիչները:
Հեռ. (+374 10) 571 610 հեռ./ֆաքս` (+374 10) 571 611

Նկարները՝ այստեղ 
Տեսանյութը՝ այստեղ

Անցնող 2015թ-ը ֆիզմաթ դպրոցի կյանքում

«Դպրություն» կրթական հաղորդաշարը Ամանորի տոնական ծրագրի շրջանակներում անդրադարձել է Ֆիզմաթ դպրոցին, ամփոփել անցնող տարվա ընթացքում կրթօջախի ունեցած ձեռքբերումներն ու հաջողությունները: 
Այսօր, երբ 21-րդ դարը կյանքի առջև նոր պահանջներ ու հրամայականներ է ծառացնում, ժամանակի զարկերակը զգալու համար հայ դպրոցը ևս ընդառաջ է գնում բազում բարեփոխումների: Այդ ճանապարհը վստահորեն անցնում է նաև Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը:

Կրթադաստիարակչական լավագույն ավանդույթներով ու վաստակած բարձր հեղինակությամբ Ֆիզմաթ դպրոցը շարունակում է իր առաքելությունը` ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ ընդունակություններ դրսևորող երեխաների համար դառնալով բնական գիտությունների բնագավառում կայանալու հուսալի ճանապարհ:
Նկարները՝ այստեղ 
Տեսանյութը՝ այստեղ

Տոնական արարողություն թիվ 8 պոլիկլինիկայում 2015թ ամփոփում

Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 8 պոլիկլինիկայի թերապևտիկ բաժանմունքն այսուհետ քաղաքացիներին կսպասարկի նորոգված ու ավելի բարեկարգ հարկաբաժնում: Բաժանմունքի վերաբացման առիթով պոլիկլինիկա էր այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Շնորհավորելով պոլիկլինիկայի աշխատակազմին բաժանմունքի նորոգման առիթով՝ Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ թիվ 8 պոլիկլինիկայի բուժանձնակազմը մայրաքաղաքում լավագույններից է ինչպես մասնագետների, այնպես էլ մատուցած ծառայությունների առումով, և շնորհակալություն է հայտնել ներկաներին` բնակչությանը բարեխղճորեն և բարձրորակ սպասարկելու համար:


Թիվ 8 պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի նկատմամբ քաղաքային իշխանությունների դսևորած ուշադրության և հոգատարության համար` վստահեցնելով, որ պոլիկլինիկայի անձնակազմն այսուհետ ևս կարդարացնի քաղաքացիների սպասելիքները`հավատարիմ մնալով բժշկի կոչմանն ու երդմանը:
Նկարները՝ այստեղ 
Տեսանյութը՝ այստեղ

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտ 2015թ ամփոփում

Տնտեսագիտության ակադեմիական դպրոցի ձևավորման գործում լուրջ ավանդ և ներդրում ունեցող ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը անցնող 2015թ-ն ամփոփեց գիտակրթական մի շարք հաջողություններով: Ուշագրավ էր հատկապես հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայ ժողովրդի ժողովրդագրական և նյութական կորուստները ցեղասպանության ընթացքում և դրանց հատուցման հիմնախնդիրները» խորագրով գիտական հոդվածների ժողովածուի ստեղծումը: Ժողովածուի շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին գրքում զետեղված հոդվածները, որոնք պատկերացում են տալիս հայոց ցեղասպանության պատճառած ժողովրդագրական, նյութական ու ֆինանսական կորուստների և դրանց հնարավոր հատուցման ուղիների վերաբերյալ:
1955թ-ին կազմավորված ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը մեծ ավանդ ունի տնտեսագիտական մտքի կայացման և ոլորտը գիտակ մասնագետներով համալրելու գործում: Ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի գլխավորությամբ գիտական հաստատությունն այսօր էլ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, հակաճգնաժամային միջոցառումների ակտիվացման առումով կարևոր աշխատանքներ է իրականացնում: Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտն անցնող 2015թ-ն ամփոփեց գիտական կարևոր արդյունքներով՝ իր նպաստը բերելով տնտեսագիտության ոլորտում գիտակրթական կյանքի ակտիվացմանը: Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ՝ մեր հաղորդաշարի ստեղծագործական անձնակազմը գիտության և կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մաղթում է մտքի լուսավոր բարձունքներ՝ ի նպաստ մեր երկրի զարգացման և առաջընթացի: 

Նկարները՝ այստեղ 
Տեսանյութը՝ այստեղ

Հասցե` Երևան 0015, Գրիգոր Լուսավորչի փ., 15 
Հեռախոս` (+374 10) 581971 Ֆաքս` (+374 10) 569281 
Էլ. փոստ` nas_ie@sci.am 

Ինչ նորություններ են սպասվում 2016թ.-ին մատնահարդարման ոլորտում

Մարդու արտաքին և ներքին աշխարհը մի անբացատրելի առեղծվածային ստեղծագործություն է, որը յուրօրինակ դրսևորում է գտնում հատկապես նորաձևության ասպարեզում: Մատնահարդարման ոլորտը ևս ընդառաջ է գնում այդ զարգացումներին: Այս մասին զրուցեցինք նեյլ արտի բնագավառում բազմաթիվ տեղական ու միջազգային մրցույթներում ճանաչված մատնահարդար-ոճաբան Լուսինե Կարապետյանի հետ, ում համար անցնող 2015թ-ը ստեղծագործ աշխատանքի և նկատելի հաջողությունների տարի էր:


Նեյլ արտի ոլորտում համալրելով մի շարք անվանի մրցույթների ժյուրիի կազմը, ինչպես նաև անձամբ ներկայացնելով մեր երկիրը մի շարք մրցաշարերում` մասնագետն անդրադարձել է նաև նորաձևության 2016թ-ի տենդենցներին: Մասնագիտական կողմնորոշումն ու գրագետ ճանապարհով զարգացումը կայուն առաջընթացի հուսալի հիմքն է` հետևելով իր օրինակին` Լուսինե Կարապետյանն իր մասնագիտական դասախոսություններում կարևորում է գրագետ ուսուցումը, որպես առաջընթացի կարևոր նախապայման: 
Հեռախոս՝ (091, 094) 47-77-76, 010 61 22 26

Նկարները՝ այստեղ 

Տեսանյութը՝ այստեղ


четверг, 3 декабря 2015 г.

METRO KARAOKE CLUB-ը մեկ տարեկան է

Շատերիս կողմից սիրված և հարազատ դարձած ՄԵՏՐՈ կարաոկե ակումբը դեկտեմբերի 1-ին դարձավ մեկ տարեկան: Անմոռանալի և հաճելի ժամանցի այս յուրօրինակ վայրն աչքի է ընկնում ձայնային ու լուսային նորագույն լուծումներով, անկրկնելի շոու-ծրագրերով, բարձրորակ, համեղ սննդի և խմիչքների լայն ընտրանիով: 
Հոբելյանական տարեդարձի առթիվ METRO KARAOKE CLUB-ում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ հանդիսություն՝ հագեցած ուշագրավ անակնկալներով և ակումբին բնորոշ հիանալի մթնոլորտով: 

Նկարները` այստեղ
ՀԱՍՑԵ` ԲԱՂՐԱՄՅԱՆ 76 ՀԵՌ.՝ 010-27-62-76

среда, 21 октября 2015 г.

Հայ մարզիկների սպորտային հաջողությունը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում

Երկիր ներկայացնելը պատվախնդիր գործ է, իսկ առավել ևս պատվով ներկայացնելը բարձր գնահատականի արժանի ազգանվեր հաջողություն. չէ որ յուրաքանչյուր հաղթանակ այս դեպքում, առաջին հերթին երկրինն է: Ա յս տրամադրությունն էր տոնական դարձրել Զվարթնոց միջազգային օդանավակայանի սպասասրահը, որտեղ ազգային երգ ու պարով դիմավորում էին մեր երկիրը միջազգային մարզական հարթակում պատվով ներկայացրած մարզիկներին: ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հոկտեմբերի 4-ին կայացած Սոկե Կուբոտայի 51-րդ (All star) միջազգային բաց առաջնության ընթացքում փայլուն ելույթ ունեցած և մարզական հաջող արդյունք ցուցաբերած Ա. Շիրակացի կրթահամալիրի Կարատեի ակումբի մարզիկները Հայաստան էին վերադարձել ոսկե և արծաթե մեդալներով՝ մեկ անգամ ևս միջազգային մրցահարթակում բարձր պահելով հայոց եռագույնը: Մարզիկներին իր պարային ուշագրավ ողջույնն էր բերել նաև Ծիրանի պարային համույթը՝ տոնական օրվան հաղորդելով առավել բարձր տրամադրություն:


Հայ մարզիկներին ողջունելու, նրանց նորանոր հաջողություններ մաղթելու նպատակով հոկտեմբերի 13-ին Ա. Շիրակացի կրթահամալիրի Կարատեի ակումբի մարզիկներին իր աշխատասենյակում հյուրընկալեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հոկտեմբերի 4-ին կայացած Սոկե Կուբոտայի 51-րդ (All star) միջազգային բաց առաջնության ընթացքում փայլուն ելույթ ունենալու և Նոր Նորքի պատիվը բարձր պահելու համար՝ վարչական շրջանի ղեկավարը մարզիկներին և մարզիչ Արման Ղարախանյանին պարգևատրեց շնորհակալագրերով, պատվոգրով և հուշանվերներով: Մեր ստեղծագործական կազմը ևս միանում է բազմաթիվ շնորհավորանքներին՝ հայ մարզիկներին մաղթելով նորանոր հաջողություններ և հաղթանակներ: 
Նկարները՝ այստեղ

воскресенье, 18 октября 2015 г.

Տարվա լավագույն հանրային ծառայող, տարվա լավագույն ապրանքանիշ 2015

Ս.թ. հոկտեմբերի 18-ին`ժամը 16:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2015» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը:
Նկարները՝ այստեղ

пятница, 16 октября 2015 г.

«ՄԱՐԻԱՆՆԱ» ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿԱՆԻՆ ArmProd EXPO ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

«ԱրմՊրոդԷքսպո 2015» ցուցահանդեսում «Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերությունը ներկայանում էր նոր տեսականիով: Ուշագրավ տաղավարում ներկայացված հանրության կողմից սիրելի կաթնամթերքի ընտրանին արժանացել է մեր ազգաբնակչության վստահությանը համային և որակական բարձր հատկությունների շնորհիվ: 
«Մարիաննա» կաթնամթերքի նոր տեսականին դրական ընդունելության արժանացավ նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից: «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի համար ամենակարևոր գնահատականն ու հաջողության գրավականը սպառողների հավատն ու վստահությունն է, և պատահական չէ, որ ընկերությունը արժանացել է մի շարք սերտիֆիկատների և արտադրանքի որակի պատվոգրերի:
Նկարները՝ այստեղ

понедельник, 12 октября 2015 г.

Զովաշենի անուրջներ ռեստորանային համալիր

Արարատի մարզի Զովաշենի անուրջներ ռեստորանային համալիրը առաջարկում է հանգստի և կատարյալ ժամանցի հրաշալի հնարավորություններ բոլոր այցելուների համար: 
Հրաշագեղ բնության գրկում կարող եք համտեսել բնական հայկական ավանդական ուտեստներ՝ վայելել խորոված, Ազատ գետի ձուկ և համադամ այլ խորտիկներ: 
Համալիրն ունի նաև հյուրանոցային համարներ, ֆիննական շոգեբաղնիք և հաճելի ժամանցի այլ հնարավորություններ: 
Ուշադրություն, բացվել է նաև հայկական ավանդական խաշի շրջանը, շտապե՛ք: 
Զովաշենի անուրջներ՝ դրախտային հանգիստ հայոց հրաշագեղ բնության գրկում: 
Հեռ.՝ (091, 098) 47-46-89

Նկարները՝ այստեղ

пятница, 9 октября 2015 г.

Վաղարշապատի Խ. Աբովյանի անվանի թիվ չորս հիմնական դպրոց

Մեր պատմության քառուղիներում ազգային կրթահամակարգը անընդհատ ենթարկվել է փոփոխությունների. նորագույն տեխնոլոգիաների, ժամանակի անվրեպ պահանջներին համընթաց կրթական համակարգը տեղափոխել է այլ հարթություն: Հնի և նորի բախման արդյունքում ոլորտը կորցրել և միևնույն ժամանակ ձեռք է բերել հաջողություններ: 1960 թվականին հիմնված Վաղարշապատի Խ. Աբովյանի անվանի թիվ չորս հիմնական դպրոցն այս կրթական լուրջ մարտահրավերների դարաշրջանում չի մոռանում հայկական հնագույն դպրոցի պատմությունը և միևնույն ժամանակ նորը կիրառում է որպես ձեռքբերում:
Շուրջ տասը տարի դպրոցի տնօրենի պաշտոնը պատվախնդրորեն կրող Արուսյակ Մուրադյանը վստահեցնում է` այս տարիների ընթացքում արվել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշակերտները սովորեն այնպիսի դպրոցում, որ հետագայում ուսուցիչների տված գիտելիքները միմիայն լուսավոր ուղի բացեն իրենց առջև: Այսօր հաստատություն է հաճախում հազար երեք հարյուր և ավելի աշակերտ. Կրթօջախը վերազինված է ժամանակակից դպրոցին անհրաժեշտ բոլոր հնարավորություններով. ժամանակակից տեխնիկայով հագեցած լաբորատորիաներ, առարկայական դասասենյակներ, համակարգչային դասասենյակ, էլեկտրոնային գրատախտակներ, շախմատի դասասենյակ, ասմունքի, ազգային երգ ու պարի խմբակներ:
Հաջողությունների, ցանկությունների իրականացման և ցանկացած հարցում դպրոցի կողքին են մարզպետը, քաղաքապետը, մարզի կրթության վարչության պետը և իհարկե երեխաների ծնողները:
Արմավիրի մարզում և հատկապես Էջմիածնում բարի համբավ ձեռք բերած դպրոցի ջանադիր և ստեղծագործ աշխատանքն ըստ արժանվույն է գնահատվել պետական և հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից: Դրանք պատվոգրեր են, դիպլոմներ, շնորհակալագրեր: Դպրոցի տնօրենը 2013 թ-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից պարգևատրվել է պատվո մեդալով:
Խ. Աբովյանի անունը կրող այս հրաշալի դպրոցը կերտել է իր պատմությունը: Դպրոցը կրթել ու դաստիարակել է սերունդներ, ովքեր այսօր երևելի անհատներ են, զբաղեցնում են տարբեր պաշտոններ և վայելում ժողովրդի սերն ու հարգանքը: Դպրոցի մանկավարժական կազմը և տնօրինությունը ուղղորդվում են երեխաներին բարձորորակ կրթությամբ ապահովելու բարի ավանդույթով: Ժամանակը կտա իր պտուղները, Վաղարշապատի թիվ չորս հիմնական դպրոցից դուրս եկեղ սերունդները իրենց գիտելիքների խորը պաշարով, ինչպես հիմա, այնպես էլ ապագայում կշարունակեն զարմացնել, և ինչու` ոչ, նաև օրինակ ծառայել այլ դպրոցների աշակերտական և ուսուցչական կազմին: Քանզի խելացիները եղել են և կշարունակեն մնալ որպես կրթության լուսավոր ջահը անմար պահող լավագույն օրինականեր մեր ապագա սերունդների համար:

Վաղարշապատի Խ. Աբովյանի անվանի թիվ չորս հիմնական դպրոց


вторник, 6 октября 2015 г.

Ատամների էսթետիկ վերականգնման ժամանակակից մեթոդները. Ստոմ Լայն...

2015թ. սեպտեմբերի 18-ին և 19-ին Երևանի «Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ հերթական մասնագիտական դասախոսություն-հանդիպումը, որն այս անգամ նվիրված էր ատամների էսթետիկ վերականգնման ժամանակակից մեթոդներին: Հանդիպմանը մասնակցում էին ստոմատոլոգներ Հայաստանի տարբեր ստոմատոլոգիական կլինիկաներից, բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ ՌԴ-ից ժամանած ստոմատոլոգ-բժշկներ Վալենտինա Սերգեյեվնան և Ալեքսեյ Մախովը, ովքեր էլ վարեցին սեմինար պարապմունքների առաջին մասը: Հանդիպման նպատակն էր միմյանց փոխանցել բուժման ժամանակակից մեթոդները և կիրառել այն պրակտիկայում: Դասախոսություններով հանդես եկավ Վորոնեժ քաղաքի «Կոլիբրի» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ Վալնտինա Սերգեյեվնան, ով ներկայացրեց ատամների էսթետիկ բուժման իր մեթոդները: Նա նշեց, որ նման հանդիպումները շատ կարևոր են, քանի որ միայն փորձի փոխանակման միջոցով կարելի է հասնել ցանկալի արդյունքի: Սեմինարի հաջորդ հատվածը վարեց Ռուսաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի անդամ Ալեքսեյ Մախովը: Նա ևս կարևորեց նման սեմինարների պարբերաբար անցկացումը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են ստոմատոլոգների մասնագիտական զարգացմանը և կատարելագործմանը: Գնահատելով հայ ստոմատոլոգների մասնագիտական ունակությունները՝ Ալեքսեյ Մախովը նշեց, որ հաճելիորեն զարմացած է և ավելացրեց, որ մեր մասնագետներն արժանի են միջազգային ճանաչման: Օրվա վերջում մասնագիտական դասախոսության բոլոր մասնակիցներին տրվեցին վկայագրեր:
Սեպտեմբերի 19-ին արդեն «Ստոմ Լայն» ստոմատոլոգիական կլինիկայում տեղի ունեցավ հանդիպման երկրորդ մասը, որն ավելի գործնական բնույթ էր կրում, Ռուսաստանից ժամանած հյուրերն անցկացրեցին վարպետության դասեր՝ հենց տեղում կիրառելով բուժման արդի մեթոդները: Երկօրյա հանդիպումն անցավ շատ բովանդակալից, իսկ վերջում հանդիպման կազմակերպիչ «Ստոմ Լայն» ստոմատոլոգիական կլինիկայի ներկայացուցիչները և հյուրերը շնորհակալություն հայտնեցին միմյանց` հույս հայտնելով, որ նման հանդիպումները շարունակական բնույթ կկրեն և կլինեն արդյունավետ, քանզի միայն համատեղ աշխատանքի և հարուստ փորձի փոխանակման արդյունքում է հնարավոր հասնել լավ արդյունքի՝ իրագործելով ստոմատոլոգների միակ ցանկությունը՝ պարգևել մարդկանց լիարժեք, գեղեցիկ և առողջ ժպիտ:
Նկարները՝ այստեղ

среда, 16 сентября 2015 г.

«Ռայ Սթայլ» Ձեր գեղեցկությունը մեր մասնագիտությունն է

Արվեստի հասնող գեղեցկություն, այս բանաձևին հասնելու ձգտումները դարերի պատմություն ունեն և արդիական են մինչ օրս: Թեև չափանիշները փոխվում են, սակայն գեղեցիկի ընկալումը մարդկության կողմից մշտապես եղել և մնում է կատարյալին հասնելու բնական ձգտում և պահանջ: 
Գեղեցկության ինդուստրիայի համար որակյալ մասնագետներ պատրաստելու իր հաստատուն ձեռագրով մեր երկրում նոր խոսք և որակ բերեց «Ռայ Սթայլ» դպրոց-ստուդիան, որն աշխարհի ռիթմին համաքայլ ընթանալու հրաշալի հնարավորություն է: 

Առաջնորդվելով համաշխարհային փորձով՝ «Ռայ Սթայլ» դպրոց ստուդիան հավասար հարթության վրա է պահում տեսությունն ու պրակտիկան: Դպրոցին կից գործում է նաև գեղեցկության սրահ, որտեղ ուսանողները ոլորտի առաջատար մասնագետների կողքին սովորում և աշխատում են՝ դասընթացն ավարտելով գործող մասնագետի որակավորմամբ: Դպրոց-ստուդիան մասնաճյուղեր ունի նաև Հրազդանում Էջմիածնում, շուտով նաև՝ Արմավիր քաղաքում: 
«Ռայ Սթայլ» -ը ճանապարհ է դառնում գեղեցկության ինդուստրիայի համաշխարհային հարթակ՝ առաջնորդվելով «միմիայն որակ» կարգախոսով: 
Ռաիսա Մելքոնյանի գեղեցիկ արվեստի դպրոց-ստուդիայում իրականացվում են հետևյալ դասընթացները՝ 
. Մատնահարդարում 
. Վարսահարդարում 
. Էսթետիկ կոսմետոլոգիա 
. Վիզաժ 
. Թարթիչների սերտաճեցում (ճապոնական տեխնիկայով) 
. Մերսում 
. Ֆուրշետ 
. Հագուստի մոդելավորում և դիզայն 
. Դասավանդող մասնագետների պատրաստում: 
Դասընթացներն ավարտողները ստանում են գերմանական «Մադելոն» ընկերության հավաստագիր միջազգային չափանիշներին համապատասխանող Մոսկվայի դիպլոմ, որը ճանաչված և հարգված փաստաթուղթ է գեղեցկության ինդուստրիայում: 
«Ռայ Սթայլ» ԴՊՐՈՑ ՍՏՈՒԴԻԱ - Ձեր գեղեցկությունը մեր մասնագիտությունն է: 
Հասցե՝ Նալբանդյան 9/1 
Հեռ.՝ (010) 54-29-89 և (098) 09-08-98
http://raistyle.com/
Նկարները՝ այստեղ 

http://raistyle.com/

воскресенье, 26 июля 2015 г.

«Վարդանանք» կրթահամալիր - Հուսալի ապագան կերտվում է այստեղ



21-րդ դարին համապատասխան որակյալ կրթություն «Վարդանանք» կրթահամալիր, այստեղ յուրաքանչյուր սովորող որոշակի ոլորտում կարողանում է ինքնահաստատվել և գտնել կյանքի իր ուղեգիծը: Կրթահամալիրը ստեղծման առաջին իսկ պահից որդեգրել է անձի համակողմանի կրթությանն ու զարգացմանը միտված ուրույն գործելաոճ՝ հայաստանյան կրթահամակարգում ձևավորելով հստակ դիմագիծ:
3 տարեկանից սկսած ձեր երեխաների առջև իր հյուրընկալ դռներն է բացում «Վարդանանք» կրթահամալիրի նախակրթարանը: Գեղեցիկ և հարմարավետ պայմաններում փոքրիկները գունազարդ և տպավորիչ օրվան զուգահեռ ստանում են կյանքում անհրաժեշտ կարողություններն ու գիտելիքները՝ պատրաստվելով դպրոցին:


Կրթահամալիրն իրականացնում է եռաստիճան ուսուցում: 
Տարրական հիմնական և ավագ դպրոցում կրթադաստիարակչական ծրագրերը նպապատակաուղղված են աշակերտների համակողմանի և ներդաշնակ զարգացմանը: Այլընտրանքային ծրագրերի շնորհիվ կրթօջախում աշակերտները առաջին իսկ դասարանից ուսումնասիրում են ռուսերեն և անգլերեն լեզուներ: 
«Վարդանանք»-ի տարրական դպրոցում ուշագրավ մեթոդների շնորհիվ կազմակերպվում է երեխաների արդյունավետ և հետաքրքիր ժամանցը, հանգիստը, զարգանում են սովորողի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունները, լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության հիմքերը և աշխատանքային նախնական հմտությունները:
 Նոր մոտեցումներով առանձնանում է նաև «Վարդանանք» կրթահամալիրի հիմնական դպրոցը, այստեղ գործում են ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ: Կրթօջախում աշակերտները 5-րդ դասարանից ուսումնասիրում են իսպաներեն, իսկ 8-րդ դասարանում՝ ըստ ցանկության՝ չինարեն: 
Վերանորոգված, լուսավոր, ընդարձակ և հարմարավետ դասասենյակներում, ժամանակակից տեխնիկական միջոցներով կահավորված լաբորատորիաներում, առարկայական մասնագիտական սենյակներում աշակերտները ստանում են տեսական և գործնական հարուստ գիտելիքներ, զարգացնում ստեղծագործական կարողություններն ու մտահորիզոնը, դիդակտիկ նյութերի, սարքավորումների և պարագաների օգնությամբ հետաքրքիր փորձերի և դասընթացների արդյունքում առավել խորությամբ յուրացնում մատուցվող դասը: 
Մշտապես նորարարությամբ աչքի ընկնող «Վարդանանք» կրթահամալիրի ավագ դպրոցը ևս առանձնանում է կրթության կազմակերպման յուրօրինակ ձեռագրով: Կրթահամալիրը Բուհ ընդունվողների համար իրականացնում է նախապատրաստական դասընթացներ՝ ապահովելով բարձրակարգ գիտելիքներ: 
«Վարդանանք» կրթահամալիրում օրվա 2-րդ կեսը աշակերտների համար վերածվում է հաճելի և օգտակար ժամանցի: Կրթահամալիրում գործող հայրենագիտական, թատերական և գեղագիտական կենտրոններում կերտվում է անձի հայեցի, ազգային բնավորությունը, գեղեցիկը գնահատելու, արժևորելու, ինչպես նաև ստեղծագործաբար մտածելու կարողությունը: Սովորողի համակողմանի զարգացման մյուս կարևոր նախապայմանը ռազմահայրենասիրական և ֆիզիկական դաստիարակությունն է, ի դեպ կրթահամալիրն իրականացնում է մասնագիտացված պարի դասեր, ինչպես նաև անհատական և խմբային սիրողական դասընթացներ պարային տարբեր ոճերում առանց տարիքային սահմանափակման: 
«Վարդանանք» կրթահամալիրը կազմակերպում է երեքանգամյա սնունդ, իրականացնում սովորողների դասապատրաստում, ինչպես նաև ապահովում է փոխադրամիջոցով: Ժամանակի պահանջներին համաքայլ կրթության արահետներով «Վարդանանք» -ն ուղեկցում է իր աշակերտներին կյանքի լուսավոր բարձունքներ՝ արժանապատվորեն իրագործելով հայոց երկրին արժանի զավակներ կրթելու առաքելությունը: 

Հասցե՝ ք. Երևան, Միչուրինի 36
 Հեռ.՝ 010-577-877

Հեռակա բաժնի ընդունելություն Գորիսի պետական համալսարանում

Գորիսի պետական համալսարանը շարունակում է ընդունելությունը
հեռակա բաժնում
Ժամանակակից և աշխատաշուկայում պահանջված մասնագիտություններ
Բարձրակարգ կրթության հրաշալի պայմաններ
Միջազգային արդյունավետ համագործակցության շնորհիվ ուսումը
եվրոպական առաջատար համալսարաններում շարունակելու աննախադեպ հնարավորություն:


Գորիսի պետական համալսարան. կյանքում ինքնահաստատվելու և կայանալու Ձեր լավագույն ճանապարհը:
  
Հեռ.՝ 0284 2-01-55, 093-28-09-04

четверг, 18 июня 2015 г.

Որակյալ կրթության նոր ձեռագիր. Գևորգ Չաուշ վարժարան


Գևորգ Չաուշ վարժարանն իրականացնում է երկարօրյա ուսուցում, ապահովում է աշակերտների երկկողմանի տեղափոխումը, առողջ սնունդն ու դասապատրաստումը, ինչպես նաև տարբեր խմբակներում իրականացնում աշակերտների ֆիզիկական, գեղագիտական դաստիարակությունը, զարգացնում ստեղծագործական միտքն ու կազմակերպում հետաքրքիր ժամանցը: 
Գևորգ Չաուշ վարժարանն իր գործունեության սկզբունքներում ամրագրել է աշակերտակենտրոն ուսուցման, արդի պահանջներին ընդառաջ գիտելիքների հաղորդման ուրույն գործելաոճ, որի արդյունքում աշակերտները տիրապետում են մի շարք օտար լեզուների, դիդակտիկ մեթոդների կիրառմամբ խորությամբ ուսումնասիրում անհրաժեշտ բոլոր դպրոցական առարկաները: Ուշագրավ է մոտեցում է կիրառված նաև Գևորգ Չաուշ վարժարանի ավագ դպրոցում, որի գործունեության հիմքում ևս ներդրվել է միջազգային փորձը` հաշվի առնելով ժամանակի պահանջներն ու տեղական առանձնահատկությունները: 


Ամառային արձակուրդները հաճելի և արդյունավետ անցկացնելու նպատակով Գևորգ Չաուշ վարժարանը հունիսի 15-ից 3 հերթափոխով կազմակերպում է ամառային ճամբար 6-14 տարեկան երեխաների համար: Հետաքրքիր առօրյայով հագեցած ճամբարում, որը կգործի առավոտյան ժամը 10-ից 16:00-ն, երեխաների համար կկազմակերպվի հաճելի ժամանց, կապահովվի առողջ սնունդ, կգործեն գեղագիտական և սպորտային խմբակներ, կիրականացվեն օտար լեզուների դասընթացներ, ճանաչողական էքսկուրսիաներ, իսկ եթե ձեր երեխան թերացել է որևէ դպրոցական առարկայից Գևորգ Չաուշ վարժարանի հմուտ մանկավարժները կկազմակերպեն անհատական պարապմունքներ` համադրելով հաճելի և օգտակար ժամացը: 
Գևորգ Չաուշ վարժարանն իրականացնում է նաև նախադպրոցական դասընթացներ, դպրոց հաճախելուն պատրաստվող երեխաների համար: 
Ուսուցման հրաշալի պայմանների ու հնարավորությունների, փորձառու մանկավարժական անձնակազմի և ամենակարևորը, որակյալ կրթության կազմակերպման շնորհիվ Գևորգ Չաուշ վարժարանն այսօր հաստատուն տեղ է զբաղեցնում մեր կրթական համակարգում` ձևավորելով համակողմանի կրթված ու զարգացած քաղաքացիներ, ովքեր կերաշխավորեն մեր հայրենիքի վաղվա օրն ու մեր ժողովրդի հուսալի ապագան:
 Հասցե՝ Երևան, Խորհրդարանի փող., 32/1 շենք (քաղաքապետարանի դիմաց) (Կենտրոն վարչ. շրջան Երևանում) 
• +374-91-525637 (բջջ.)


Vorakyal dprocakan krtutyun Gevorg Chaush varjaran

вторник, 16 июня 2015 г.

Մայիսյան եռատոնը ՏԱՏՀ Երևանի կրթա-գիտական ինստիտուտում

Հունիսի 9-ին Տերնոպոլի Ազգային Տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղում տեղի ուենցավ հանդիսություն՝ նվիրված Արցախյան հերոսամարտի 13 և Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին: 
Միջոցառմանը մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ, Երկրապահ Կամավորականների Միության Ավանի մասնաճյուղի ազատամարտիկներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ և հյուրեր: 
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, երկուստեք շնորհվեցին պատվոգրեր, իսկ վերջում կրկին շնորհակալություն հայտնեցին բոլոր նրանց, ովքեր մասնակցել են պատերազմական գործողություններին:
Նկարները` այստեղ

среда, 3 июня 2015 г.

Բնության հետ ընկերությունը կյանքում ներդաշնակության հասնելու միակ ճշմարիտ ճանապարհն է...

Բնության հետ ընկերությունը կյանքում  ներդաշնակության հասնելու միակ ճշմարիտ ճանապարհն է:
Այսօր Հայաստանում և ամբողջ աշխարում էկոլոգիական խնդիրները օրակարգային կարևորագույն հարցերից են, որոնց լուծման և կարգավորման նպատակով ստեղծվել են տարբեր բնապահպանական կազմակերպություններ:
Նրանց թվին է դասվում նաև Քիմմաստեր ընկերությունը։
 Տարբեր միջոցառումների, ակցիաների միջոցով փորձելով սթափեցնել մարդուն՝ այս կազմակերպությունը ձգտում է կանխել էկոլոգիական ճգնաժամը՝ խթանել ուշադրությունը բնության հանդեպ, այս կերպ նպաստելով նաև տնտեսական կայուն աճին՝ համարելով իր զարգացման նախադրյալը։
Մայիսի 15-17-ը Երևան Էքսպո ցուցահանդեսային համալիրում կայացած <<Պրոմ էքսպո>> ընկերության կողմից կազմակերպված <<Շինարարություն և ինտերիեր-2015>> մասնագիտացված միջազգային ցուցահանդեսին ուշագրավ առաջարկներով էր հանդես գալիս նաև Քիմմաստեր ընկերությունը, որի գործունեությունը հիմնականում  ուղղված է խոշոր քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանների մատակարարմանը:

TopolWater ընկերությունը Քիմմաստեր ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է հայաստանում, որը հիմնադրվել է 2000 թ։
Կեղտաջրերի վերահսկման TOPAS  եզակի մեխանիզմը իրենից ներկայացնում է վթարային բեռնասայլ, որը կապված է ազդանշանային համակարգի հետ և արձագանքում է տարողության կուտակման ժամանակ։ 1994թ֊ից առ այսօր TOPAS-ի կառուցվածքում նորարարություններ են ներմուծվել, որոնք բարելավում են վերահսկողությունը։ Այդ նորարարություններից մեկը TOM-S մոդելն է , որը մշտապես վերահսկում և կառավարում է կայանի գործունեությունը։ Կենսոլորտի վրա մարդու գործունեության անբարենպաստ ազդեցության սրման՝ այսպես կոչված էկոլոգիական ճգնաժամի պայմաններում խիստ աճում է էկոլոգիայի կիրառական նշանակությունը, առաջ է գալիս գիտությունների, արտադրակարգերի ու արտադրությունների այսպես կոչված էկոլոգացման անհրաժեշտություն: Մաքրման կայաններում կեղտաջրերի ներհոսքի դեպքում TOP-֊S մոդելը ավտոմատ կերպով միացնում է կայանը տնտեսման ռեժիմի։ Սա նպաստում է էներգիայի խնայողությանը։
Շնորհիվ պարզ համակարգի, մաքրման փուլում բեռնասայլի անջատիչի օգնությամբ, կարելի է պահպանել ակտիվացած նստվածքի մշտական մակարդակը, որն անհրաժեշտ է կոյուղիների պատշաճ մաքրման համար։ Ավելցուկային նստվածքը պահվում է տիղմազատիչների մեջ և կոյուղիների ներհոսքի բացակայության դեպքում   պարունակությունը ընկնում է  տիղմազատիչի բաքի մեջ և դառնում է մաքրման գործընթացում այլընտրանքային սնուցման միջոց։ Այսպիսով, կայանի մաքրումը պահպանվում է առանց կոյուղու ջրի ներհոսքի առնվազն 3 ամիս, առանց վնաս հասցնելու մանրէածին օրգանիզմներին։
Բնությունն ամենամեծ հարստությունն է, և գիտության գերխնդիրն է հնարավորինս պահպանել նրա կենսական ուժերը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով մարդկության առողջ ապրելակերպի համար: 

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...