среда, 15 февраля 2012 г.

Microsoft Armenia "Բացահայտիր վիրտուալ աշխարհը...ապահով"


Համացանցը անեզր աշխարհ է, որը հեղաշրջող դեր ունեցավ մարդկության պատմության մեջ: Այս վիրտուալ դաշտում մարդիկ շփման և իրազեկման նոր հնարավորություններ են ձեռք բերում, սակայն հաճախ հանդիպում վտանգների, որոնց դեմ պայքարելու կարևոր նախապայմանը տեղեկացված լինելն է: Այս առումով ապահով համացանցի միջազգային օրվա կապակցությամբ «Մայքրոսոֆթ» ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի և Վորլդ Վիժն Հայաստանի ''Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը'' ծրագրի շրջանակներում կազմակերպվեց միջոցառում, որը կրում էր «Բացահայտիր վիրտուալ աշխարհը... ապահով» խորագիրը:

Միջոցառումը կայացավ Անի հյուրանոցում: ՀՀ ԿԳՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, «Մայքրոսոֆթ Ար Էյ» կազմակերպության, Վորլդ Վիժն Հայաստանի և Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր` միասնական ուժերով առավել բարձրացնելու ինտերնետից օգտվողների իրազեկվածությունը` այս կերպ նաև կանխելու սպառնացող վտանգները: Այնուհետև` համագործակից չորս կազմակերպությունների ղեկավարները մամլո ասուլիսի ժամանակ պատասխանեցին լրագրողների հարցերին, որին հաջորդեց կլոր սեղան քննարկումը և http://www.safeinternet.am/ կայքի շնորհանդեսը` կրթության և ՏՏ ոլորտի, ոստիկանության, երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի և Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության համատեղ միջոցառումը, նվիրված անվտանգ ինտերնետի միջազգային օրվան, շարունակվեց «Համացանցից անվտանգ օգտվելու միջոցներ» թեմայով բաց քննարկմամբ և «Անվտանգ համացանց» թեմայով աշակերտական բանավեճով:
Օրակարգի հաջորդ մասում ամփոփվեցին «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի նախապես հայտարարած «Համացանցը և ես» և «Համացանցի օգտագործման կանոններն ինձ համար» թեմաներով մրցույթների արդյունքերը, որին հաջորդեց մրցանակաբաշխության արարողությունը: Աշակերտների կողմից ներկայացված շուրջ 60 տեսանյութերից լավագույնները արժանացան մրցանակների:
Մայքրոսոֆթ և և Վորլդ Վիժն կազմակերպությունների համատեղ նախաձեռնությունը միտված էր դպրոցահասակ երեխաներին ներգրավվելու տեղեկատվական ոլորտ, ուսուցանելու ինտերնետից անվտանգ օգտվելու կանոնները:
Ինտերնետը անվտանգ ու արդյունավետ օգտագործելու առումով Տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանում համաշխարհային առաջատար «Microsoft»-ի «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագիրը տարաբնույթ ձեռնարկներով մշտապես ուղղորդում և իրազեկում է հանրությանը:
Համացանցը ժամանակակից կյանքի անբաժանելի ուղեկիցն է. պետք է կարողանանք ապահով բացահայտել վիրտուալ աշխարհը և արդյունավետ ներդաշնակել այն իրական կյանքին:



Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...