вторник, 12 мая 2015 г.

Իրանական կրթահամալիր Հայաստանում Շահիդ ֆահմիդե مجتمع آموزشي شهيد فهميده...

Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Երկու երկրների ժողովուրդների միջև հաստատված մշակութային և պատմական կապերն առավել ամրապնդվեցին Հայաստանի անկախացումից հետո: Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում: Այս բարեկամության հուսալի հիմնաքարերից մեկն էլ դարձավ 20 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված Շահիդ Ֆահմիդե իրանական կրթահամալիրը:



Կրթօջախը յուրօրինակ կրթամշակութային կամուրջ դարձավ 2 երկրների միջև: Այսօր էլ Շահիդ Ֆամիդե կրթահամալիրը իրանական կրթական չափորոշիչներով կրթություն է իրականացնում ինչպես իրանցի, այնպես էլ հայ աշակերտների համար: Կարևորելով աշակերտների որակյալ կրթությունն ու դաստիարակությունը՝ կրթօջախում ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ լսարաններ, ուսուցման գործընթացի հաջող իրականացման լիակատար պայմաններ, մանկավարժական փորձառու անձնակազմ: Ուսումնադաստիարակչական աշխատանքներին զուգահեռ կարևոր հարթության վրա է նաև աշակերտների գեղագիտական դաստիարակությունը. մշակութային ծրագրերով, սեմինար-հանդիպումներով, գրական-երաժշտական ցերեկույթներով հագեցած աշակերտների առօրյան յուրօրինակ միջավայր է ստեղծում համակողմանի դաստիարակության և վաղվա արժանի քաղաքացու ձևավորման համար: Կարևոր նշանակություն ունեն նաև ուսումնամարզական ծրագրերը. դպրոցի ընդարձակ մարզադահլիճը, սպորտային տարաբնույթ միջոցառումները նպաստում են աշակերտների ֆիզիկական զարգացվածությանն ու ճիշտ կեցվածի ձևավորմանը: Իրականական կրթահամալիրի տարրական դասարաններում իրականացվում է նաև հայերենի ուսուցում. Բարձր հիմքերի վրա են համագործակցային կապերը՝ ձևավորված տեղական ինքակառավարման մարմինների համապատասխան բաժինների և հայաստանյան մի շարք դպրոցների հետ: Իրանի Իսլամական հանրապետությունը բազմիցս է ապացուցել, որ վստահելի ու առանցքային կարևորություն ունեցող բարեկամ է Հայաստանի համար: Երկու ժողովուրդների բազմադարյան բարեկամությունը, քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների տարեցտարի զարգացումը հուսալի նախադրյալ է նորանոր ծրագրերի կենսագործման համար: Երևան քաղաքում գործող իրանական Շահիդ Ֆահմիդե կրթահամալիրը առանցքային կառույց է՝ ազգերի բարեկամության ամրապնդմանն ուղղված հստակ գործելաոճով և որդեգրած հեռանկարային նպատակներով: 

+374-10-633718,  (091) 422174

مجتمع آموزشي شهيد فهميده ايروان
مدير- محسن حساني

Shahid Fahmide school

Школа Шахид Фахмиде

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...