Ցանկանու՞մ եք ունենալ ձեր կազմակերպության գործունեությունը ներկայացնող հետաքրքիր տեսաֆիլմ, հաղորդում կամ ցանկացած բնույթի գովազդային հոլովակ՝ վստահեք մեր պրոֆեսիոնալիզմին:
Տեղեկությունների համար զանգահարել (091,098)45 98 88
Գևորգ Չաուշ վարժարանն իրականացնում է երկարօրյա ուսուցում, ապահովում է աշակերտների երկկողմանի տեղափոխումը, առողջ սնունդն ու դասապատրաստումը, ինչպես նաև տարբեր խմբակներում իրականացնում աշակերտների ֆիզիկական, գեղագիտական դաստիարակությունը, զարգացնում ստեղծագործական միտքն ու կազմակերպում հետաքրքիր ժամանցը:
Գևորգ Չաուշ վարժարանն իր գործունեության սկզբունքներում ամրագրել է աշակերտակենտրոն ուսուցման, արդի պահանջներին ընդառաջ գիտելիքների հաղորդման ուրույն գործելաոճ, որի արդյունքում աշակերտները տիրապետում են մի շարք օտար լեզուների, դիդակտիկ մեթոդների կիրառմամբ խորությամբ ուսումնասիրում անհրաժեշտ բոլոր դպրոցական առարկաները: Ուշագրավ է մոտեցում է կիրառված նաև Գևորգ Չաուշ վարժարանի ավագ դպրոցում, որի գործունեության հիմքում ևս ներդրվել է միջազգային փորձը` հաշվի առնելով ժամանակի պահանջներն ու տեղական առանձնահատկությունները:
Ամառային արձակուրդները հաճելի և արդյունավետ անցկացնելու նպատակով Գևորգ Չաուշ վարժարանը հունիսի 15-ից 3 հերթափոխով կազմակերպում է ամառային ճամբար 6-14 տարեկան երեխաների համար: Հետաքրքիր առօրյայով հագեցած ճամբարում, որը կգործի առավոտյան ժամը 10-ից 16:00-ն, երեխաների համար կկազմակերպվի հաճելի ժամանց, կապահովվի առողջ սնունդ, կգործեն գեղագիտական և սպորտային խմբակներ, կիրականացվեն օտար լեզուների դասընթացներ, ճանաչողական էքսկուրսիաներ, իսկ եթե ձեր երեխան թերացել է որևէ դպրոցական առարկայից Գևորգ Չաուշ վարժարանի հմուտ մանկավարժները կկազմակերպեն անհատական պարապմունքներ` համադրելով հաճելի և օգտակար ժամացը: Գևորգ Չաուշ վարժարանն իրականացնում է նաև նախադպրոցական դասընթացներ, դպրոց հաճախելուն պատրաստվող երեխաների համար: Ուսուցման հրաշալի պայմանների ու հնարավորությունների, փորձառու մանկավարժական անձնակազմի և ամենակարևորը, որակյալ կրթության կազմակերպման շնորհիվ Գևորգ Չաուշ վարժարանն այսօր հաստատուն տեղ է զբաղեցնում մեր կրթական համակարգում` ձևավորելով համակողմանի կրթված ու զարգացած քաղաքացիներ, ովքեր կերաշխավորեն մեր հայրենիքի վաղվա օրն ու մեր ժողովրդի հուսալի ապագան:
Հասցե՝ Երևան, Խորհրդարանի փող., 32/1 շենք (քաղաքապետարանի դիմաց) (Կենտրոն վարչ. շրջան Երևանում)
Հունիսի 9-ին Տերնոպոլի Ազգային Տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղում տեղի ուենցավ հանդիսություն՝ նվիրված Արցախյան հերոսամարտի 13 և Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ, Երկրապահ Կամավորականների Միության Ավանի մասնաճյուղի ազատամարտիկներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ և հյուրեր: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, երկուստեք շնորհվեցին պատվոգրեր, իսկ վերջում կրկին շնորհակալություն հայտնեցին բոլոր նրանց, ովքեր մասնակցել են պատերազմական գործողություններին: Նկարները` այստեղ
Բնությանհետընկերությունըկյանքում ներդաշնակության հասնելու միակ ճշմարիտ
ճանապարհնէ:
ԱյսօրՀայաստանումևամբողջաշխարումէկոլոգիականխնդիրներըօրակարգային կարևորագույն հարցերից
են, որոնց լուծման և կարգավորման նպատակով ստեղծվել են տարբերբնապահպանականկազմակերպություններ:
ՆրանցթվինէդասվումնաևՔիմմաստերընկերությունը։
Տարբերմիջոցառումների, ակցիաներիմիջոցով փորձելով սթափեցնելմարդուն՝ այս կազմակերպությունը ձգտում է կանխել էկոլոգիական
ճգնաժամը՝ խթանել ուշադրությունը բնության հանդեպ, այս կերպ նպաստելով նաև տնտեսականկայունաճին՝ համարելովիրզարգացմաննախադրյալը։
Մայիսի 15-17-ը ԵրևանԷքսպոցուցահանդեսայինհամալիրումկայացած <<Պրոմէքսպո>> ընկերությանկողմիցկազմակերպված <<Շինարարությունևինտերիեր-2015>> մասնագիտացվածմիջազգայինցուցահանդեսին ուշագրավառաջարկներովէրհանդեսգալիսնաևՔիմմաստերընկերությունը, որիգործունեությունըհիմնականումուղղվածէխոշորքաղաքներիկեղտաջրերիմաքրմանկայանների մատակարարմանը:
Բնությունն ամենամեծ հարստությունն է, և գիտության
գերխնդիրն է հնարավորինս պահպանել նրա կենսական ուժերը՝ նպաստավոր պայմաններ
ստեղծելով մարդկության առողջ ապրելակերպի համար:
Քաղաքակրթության զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում աշխարհն առավել խորը ճանաչելու և մարդկության
մշակույթներն ուսումնասիրելու համար.
Տուրիզմի զարգացմանը նպաստող կարևոր հարթակ են նաև ցուցահանդեսները,
որտեղ հասարակությունը տեղեկանում է ոլորտի նորություններին ու առաջարկներին, ձևավորվում
են համագործակցային կապեր ու առաջընթացի նոր հեռանկարներ;
Ապրիլի 10-12-ը Երևան էքսպո ցուցահանդեսային համալիրում կայացած
In tour expo ցուցահանդեսը այս տարի ևս ներկայացնում էր տեղական և միջազգային կազմակերպությունների
ուշագրավ առաջարկներով. Այս շրջանակներում նորամուծությամբ էր հանդես գալիս նաև Tour
Delice տուրիստական ընկերությունը, որը ներկայացնում էր հայկական շուկայում բացառիկ`
ComeToArmenia.am
կայքը:
Tour Delice-ըիրբազմամյաաշխատանքայինփորձով
հաճախորդներինէներկայանում սպասարկմանբարձրագույնմակարդակով։
Tour
delice ընկերության հիմնադրած 7 լեզվով ներկայացող ComeToArmenia.am կայքը հայկական տեղեկատվական եզակի հարթակ է. Որտեղ այցելուները
կարողեն ծանոթանալտուրիստականաշխարհինորություններին։ԿայքինպատակնէՀայաստանըճանաչելիդարձնելողջաշխարհին,
ինչպեսնաևնպաստելՀայաստանումտուրիզմիզարգացմանը՝համախմբելովարդենիսկգոյությունունեցողերկրիզբոսաշրջությանը։
Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Երկու երկրների ժողովուրդների միջև հաստատված մշակութային և պատմական կապերն առավել ամրապնդվեցին Հայաստանի անկախացումից հետո: Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում: Այս բարեկամության հուսալի հիմնաքարերից մեկն էլ դարձավ 20 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված Շահիդ Ֆահմիդե իրանական կրթահամալիրը:
Կրթօջախը յուրօրինակ կրթամշակութային կամուրջ դարձավ 2 երկրների միջև: Այսօր էլ Շահիդ Ֆամիդե կրթահամալիրը իրանական կրթական չափորոշիչներով կրթություն է իրականացնում ինչպես իրանցի, այնպես էլ հայ աշակերտների համար: Կարևորելով աշակերտների որակյալ կրթությունն ու դաստիարակությունը՝ կրթօջախում ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ լսարաններ, ուսուցման գործընթացի հաջող իրականացման լիակատար պայմաններ, մանկավարժական փորձառու անձնակազմ: Ուսումնադաստիարակչական աշխատանքներին զուգահեռ կարևոր հարթության վրա է նաև աշակերտների գեղագիտական դաստիարակությունը. մշակութային ծրագրերով, սեմինար-հանդիպումներով, գրական-երաժշտական ցերեկույթներով հագեցած աշակերտների առօրյան յուրօրինակ միջավայր է ստեղծում համակողմանի դաստիարակության և վաղվա արժանի քաղաքացու ձևավորման համար: Կարևոր նշանակություն ունեն նաև ուսումնամարզական ծրագրերը. դպրոցի ընդարձակ մարզադահլիճը, սպորտային տարաբնույթ միջոցառումները նպաստում են աշակերտների ֆիզիկական զարգացվածությանն ու ճիշտ կեցվածի ձևավորմանը: Իրականական կրթահամալիրի տարրական դասարաններում իրականացվում է նաև հայերենի ուսուցում. Բարձր հիմքերի վրա են համագործակցային կապերը՝ ձևավորված տեղական ինքակառավարման մարմինների համապատասխան բաժինների և հայաստանյան մի շարք դպրոցների հետ: Իրանի Իսլամական հանրապետությունը բազմիցս է ապացուցել, որ վստահելի ու առանցքային կարևորություն ունեցող բարեկամ է Հայաստանի համար: Երկու ժողովուրդների բազմադարյան բարեկամությունը, քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների տարեցտարի զարգացումը հուսալի նախադրյալ է նորանոր ծրագրերի կենսագործման համար: Երևան քաղաքում գործող իրանական Շահիդ Ֆահմիդե կրթահամալիրը առանցքային կառույց է՝ ազգերի բարեկամության ամրապնդմանն ուղղված հստակ գործելաոճով և որդեգրած հեռանկարային նպատակներով: +374-10-633718, (091) 422174 مجتمع آموزشي شهيد فهميده ايروان مدير- محسن حساني Shahid Fahmide school Школа Шахид Фахмиде