воскресенье, 27 ноября 2011 г.

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՔՈԼԵՋ



Միջին մասնագիտական կրթությունը մեր հանրապետության կրթական ոլորտի զարգացման հայեցակարգային կարևոր օղակներից է, որը Հայաստանում մասնագիտություն ընտրելու և բիզնեսի դժվարանց արահետներում ճիշտ կողմնորոշվելու, ամենակարճ, ամենամատչելի ու երաշխավորված ճանապարհներից է: Այս գիտակցմամբ էլ մեր երկրի միջին մասնագիտական կրթահամակարգի կենսատու ակունքներում արդեն 8 տասնամյակ  իր արգասավոր գործունեությունն  է  ծավալում  ԵՊՏՔ-ը: Աշխատելաոճի հիմքում ամրագրելով որակյալ կադրերի  պատրաստումը` կրթօջախը խորին պատասխանատվությամբ նվիրաբերվեց իր առաքելությանը` հավատքովոր բազմահմուտ կարողություններով օժտված մասնագետը վաղվա լուսավոր ապագայի կառուցման հիմնաքարն է:
ԵՊՏՔ-ը  ուսուցանում է դարին ու ժամանակին համընթաց մասնագիտություններ`  դեղագործություն, ատամնատեխնիկական գործ, կոսմետիկա և դիմահարդարման արվեստ, տնտեսագիտություն, շրջակա միջավայրի պահպանություն, զբոսաշրջութուն, Էկոնոմիկա, սպասարկման կազմակերպում, արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում, հաշվապահական հաշվառում և աուդիտ: Տեխնոլոգիական քոլեջն առաջարկում է նաև քիմիական մասնագիտութուններ` կենսաքիմիական արտադրությունօրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա: 
Տեխնոլոգիական քոլեջը այսօր ուրույն խոսք ունի միջին մասնագիտական կրթության ոլորտում, ապացույցը` ավարտական քննությունների ընթացքում շրջանավարտների տեսական և գործնական գիտելիքների ներդաշնակ մատուցումն էր, որը արժանացավ հանձնաժողովի անդամների,  ինչպես նաև հրավիրված գործատուների բարձր գնահատականին:
Հնուց է հայտնի, որ աշխատանքային ամենատարբեր ոլորտներում առաջնահերթ հաջողության  է հասնում նա, ով տիրապետում է յուրացրած մասնագիտության հմտություններին, բնորոշ առանձնահատկություններին և իհարկե, կարողանում է ճկուն կերպով կիրառել այն գործնականում: Տնտեսվարման նոր պայմաններում  այս տրամաբանությամբ ուղղորդվեց նաև տեխնոլոգիական քոլեջըիսկ արդյունքներն այսօր ակներև են: Կրթօջախն իրականացվում է նաև նախնական մասնագիտական կրթություն` լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում, չափիչ-ստուգիչ սարքերի և ավտոմատիկայի տեխնիկական շահագործում, եռակցման աշխատանքների տեխնոլոգիա, զարդակիրառական արվեստ, կարի արտադրություն` հագուստի մոդելավորում և դիզայն, վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում:
Այսօր, ԵՊՏՔ-ը արդիական կեցվածքով, գեղեցիկ կահավորված լսարաններով և ժամանկակից լաբորատորիաներով նոր շունչ և որակ է բերում մեր երկրի միջին մասնագիտական կրթության ոլորտ: Կրթական գործի հմուտ կազմակերպիչ, տեխնոլոգիական քոլեջի տնօրեն Անահիտ Մելքոնյանը ուսումնական հաստատության հաջողության գրավականը  բնորոշում է որակյալ ուսանողների  խոսուն քանակով: Կրթօջախը անմար կանթեղի պես ուղեցույց և առաջնորդ է լինում իր ուսանողներին` վառ պահելով ամեն ժամանակների համար ճշմարիտ պատգամը. <<Գիտելիքներով զինված մարդը անպարտելի է>>:


Սցենարի հեղինակ՝ Հեղինե Կարապետյան ©
Հասցե՝
ք. Երևան, Բագրատունյաց 71,
«Գործարանային» մետրոյի հարևանությամբ
Հեռ.՝ (+374) 10  480-641 (+374) 10  487-180
Էլ. փոստ: eptq10@rambler.ru



Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO 
 

суббота, 26 ноября 2011 г.

ՀՀ ԳԱԱ ՖԻԶԻԿԱՅԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ


Institute of Applied Problems of Physics of National Academy of Sciences of Republic of Armenia

Институт Прикладных Проблем Физики   Национальная Академия Наук
Республика Армения
 ՀՀ ԳԱԱ ՖԻԶԻԿԱՅԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ԵՐԵՎԱՆՄԵՂՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ


Գիտական միտքը դարեր ի վեր ազգային նկարագիր է եղել հայ ժողովրդի կյանքում, բնորոշել և ճանաչելի դարձրել մեր տեսակը ողջ աշխարհում: Գիտական մտքի նվաճումները ակներև են հատկապես բնական գիտությունների` առավել ևս ֆիզիկայի ոլորտում: Այս ասպարեզում իր նշանակությամբ եզակի գիտական կենտրոն է ՖԿՊԻ-ը, որը հիմնադրվել է 1980 թ-ին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ներկայում ինստիտուտի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ալպիկ Մկրտչյանի կողմից: Գիտական այս լուրջ կառույցի լավագույն ավանդույթները հաջողությամբ շարունակում և գիտական աշխատանքներին նոր թափ է հաղորդում ինստիտուտի տնօրեն, ՖՄԳ դոկտոր Արտակ Մկրտչյանը: Գիտական հաստատությունն ունի 3 լաբորատորիաներ Մեղրիում, Կապանում և Բյուրականում: Ինտենսիվ կերպով համագործակցային ծրագրեր են իրականացվում նաև արտերկրի գիտահետազոտական կենտրոնների հետ:
Գիտական ավանդույթներով և մասնագիտական լուրջ ներուժով հայտնի ինստիտուտի առանցքային ուղղությունը հիմնարար հետազոտությունների արդյունքների հիմքի վրա ձևավորված ակուստաֆիզիկան է, որի էությունը ձայնային ալիքների պայմաններում ֆիզիկական երևույթների ուսումնասիրությունն է:
Ցանկացած երկրի կայուն տնտեսական աճի հիմքը լավ կրթված և փորձառու մասնագետներն են, այս առումով  լուրջ քայլեր են իրականացվում երիտասարդ գիտնականներին ինստիտուտի աշխատանքներում ներգրավվելու առկա գիտական կադրերի տարիքային ճեղքվածը վերացնելու ուղղությամբ:
Գիտության տարբեր ճյուղերի և հատկապես ֆիզիկայի զարգացումը մեծապես կնպաստի մեր երկրի կայուն առաջընթացին: Վերջինս պետք է լինի հայ երիտասարդության գլխավոր նպատակներից մեկը:
1988 թվականին Մեղրիում կայացած համամիութենական գիտաժողովը ՖԿՊԻ-կյանքում դարձավ մի  յուրօրինակ ավանդույթ, որը 2 տարին մեկ  իր տրամաբանական շարունակությունն է ունենումԱյս տարին ևս բացառություն չէր: Միջազգային կոնֆերանսը կրում էր «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների, ռենտգենյան ճառագայթների  ցրումը արտաքին ազդակների առկայության պայմաններում» խորագիրը: Ավանդական գիտաժողովը մեկնարկեց  հոկտեմբերի 16-17 -ը  ՖԿՊԻ նախաձեռնությամբ բացված երիտասարդ գիտնականների արտագնա դպրոցով` նվիրված գիտության վաստակավոր գործիչ, աստվածաշնորհ ֆիզիկոս, երջանկահիշատակ Գուրգեն Ասկարյանի հիշատակին:  
Գիտաժողովի շրջանակներում համակարգվեց և հրատարակվեց մեծանուն գիտանականին նվիրված գիրք, որտեղ ներկայացվում  է Գուրգեն Ասկարյանի կյանքն ու գործը: Կոնֆերանսին ժամանած արտերկրի ականավոր գիտնականները դպրոցի մասնակիցներին ներկայացրեցին արդի ժամանակաշրջանի գիտատեխնիկական ձեռքբերումներն ու մեծ գիտնական Գուրգեն Ասկարյանի կենսագործունեությանը վերաբերող պատմական փաստեր: Հյուրերի  կազմում էին նաև քաղաքական գործիչներ և կառավարության ներկայացուցիչներ:
Հոկտեմբերի 18-22-ը միջազգային գիտական համաժողովը շարունակվեց Մեղրիում, որին իրենց մասնակցությունն ունեցան հանրապետության և արտերկրի գիտնականներ, երիտասարդ հետազոտողներ, սպիրանտներ և մագիստրոսներ:  
Համաժողովի կազմակերպիչներն էին  ՀՀ ԳԱԱ  ՖԿՊԻ և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն: Կոնֆերանսը հրաշալի առիթ էր հայոց գիտական ներուժը միջազգային գործընթացներին հաղորդակից դարձնելու և գիտական համագործակցության աշխարհագրությունն ընդլայնելու համար:
Միջազգային գիտաժողովի անցկացման համար Մեղրու տարածաշրջանի ընտրությունը պատահական չէր, այն խորհրդանշական է հայերի, առավել ևս ֆիզիկայի կիրառական պրեբլեմների ինստիտուտի կյանքում:
Միջազգային գիտաժողովները հզոր ազդակ են` գիտական համաչափ զարգացում ապահովելու, գիտակրթական լավագույն ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին   գիտական զեկույցներ, որոնց արդյունքները հիմք կհանդիսանան Հայաստանում  ֆիզիկայի ոլորտի հեռանկարային զարգացման համար:
Հայ գիտական միտքը  միջազգային գիտության արժեշղթայում ինտեգրելու տեսանկյունից այսօրինակ գիտաժողովները ամենաարդյունավետ և ուղղակի ճանապարհն են: Անդրադառնալով ֆիզիկայի հիմնարար խնդիրներին և  կիրառական նշանակության հարցերին` հայ և արտասահմանցի գիտնականները հնարավորություն ունեցան հաղորդակցվելու միմյանց գիտական նվաճումներին, իսկ փորձի փոխանակումը, անշուշտ, գիտության առաջընթացի կարևոր խթանն ու առաջընթացի գրավականն է:
ՖԿՊ ինստիտուտը արդյունաբերության զարգացման լայն հեռանկար ունեցող Հայաստանի կյանքում ռազմավարական լուրջ արժեք է:
Երկրի տնտեսական առաջընթացը կառուցելով հիմնարար հետազոտությունների կիրառման հիմքի վրա`կյանքի կկոչվի ոչ միայն գիտելիքահենք տնտեսության տեսլականը, այլև երկրի կյանքում կբացվի առաջընթացի և միջազգային վարկանիշի բարձրացման նոր հորիզոն: Այս առումով ՖԿՊ ինստիտուտը կենսական ենթակառուցվածք է` գիտական լուրջ ներուժով և ապագային միտված ծրագրերով:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan 
TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...