четверг, 29 марта 2012 г.

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄ "ՊՏՂԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ"

Անպտղությունը այսօր մարդկության առջև ծառացած լուրջ մարտահրավեր է, որը տարեցտարի ահագնացող չափերի է հասնում հատկապես Հայաստանում: Վիճակագրական տվյալների համաձայն անպտուղ է համարվում այն զույգը, որը 1 տարի կանոնավոր սեռական կյանք վարելու դեպքում չի կարողանում ունենալ երեխա: Երբ բնական ճանապարհով հղիանալու հավանականությունը փոքր է կամ անհնար օգնության են հասնում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները: 
Այս և այլ հարցերի շուրջ կխոսի, Հայաստանում վերարտադրողական բժշկության զարգացման գործում մեծ ավանդ ունեցող մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր` Էդուարդ Համբաձումյանը:
Արհեստական բեղմնավում իրականացնելու ուղղությամբ գիտնականները հետաքրքրվել են դեռևս տասնիններորդ դարից: Գիտության աննախընթաց զարգացման արդյունքում վերարտադրողական բժշկության ոլորտում կատարվեց լուրջ հեղաշրջում` ստեղծվեց արտամարմնային բեղմնավորման մեթոդը, և 1978 թվականին լույս աշխարհ եկավ առաջին առողջ երեխան:
Իսկ ինչ է իրենից ներկայացնում արտամարմնային բեղմնավորումը, և ինչու են մարդիկ այն հաճախ նույնացնում ներարգանդային ինսեմինացիայի կամ` արհեստական սերմնավորման հետ: 

Անպտղության բուժման առավել կատարելագործված ու արդյունավետ մեթոդը՝ արտամարմնային բեղմնավորումն է,որի արդյունքում ծնված երեխաները ոչնչով չեն տարբերվում բնական ճանապարհով ծնվածներից, նրանք գենետիկորեն իրենց ծնողների երեխաներն են:
Այսօր մեր երկրում լուրջ առաքելություն ունի Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան: Պարբերաբար կազմակերպվող տարբեր գիտական կոնֆերանսների, վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրերի իրականացման արդյունքում` ոլորտի մասնագետները համաքայլ են ընթանում վերարտադրողական բժշկության զարգացումների հետ: Փաստացի ապացույցը` Ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր` Էդուարդ Համբաձումյանի ղեկավարած պտղաբերության կենտրոնում գրանցված հաջողություններն են:
 
Գոյության թեև կարճ, սակայն բեղմնավոր ժամանակահատվածում պտաղաբերության կենտրոնը արդեն հասցրել է ծնող դառնալու բերկրանքը պարգևել ոչ միայն հայ այլև արտերկրից ժամանած բազում զույգերի: Ի դեպ առաջիկայում պտղաբերության կենտրոնում կգործի նաև յոգայի կենտրոնը, որտեղ կիրականացվեն անպտղության բուժման հատուկ ծրագրեր:
Վերականգնողական տեխնոլոգիաների բարձրակարգ մեթոդներ, փորձառու մասնագիտական կազմ, տեխնիկական հագեցվածություն անհատական մոտեցում յուրաքանչյուր այցելուի:
21-րդ դարում անպտղության դեմ պայքարի բազմաթիվ մեթոդներ կան , պարզապես պետք է գիտակցել խնդրի լրջությունն ու ճիշտ ժամանակին դիմել համապատասխան մասնագետի:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan

Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan

Նարինե Ադամյան Narine Adamyan

TVADSTUDIO©

"Բարի Սամարացի" ընկերություն "Առողջության բանաձև" մաս3

21-րդ դարում, երբ կյանքն առաջ է շարժվում աննախընթաց ռիթմով, կարևոր խնդիր է դառնում սննդի հարցը: Մեր առօրյայում հաճախ ենք օգտագործում երշիկի տարբեր տեսակներ, որոնք ժամանակի առումով հարմար են, համեղ և հագեցնող:
Սակայն հարկ է իմանալ, թե ինչպիսի մթերք ենք գնում` արդյոք այն որակյալ է և չի վնասի մեր առողջությանը:
Մեր հաղորդաշարի կատարած բազմաթիվ հետազոտություններն ու հարցումները փաստեցին, որ հայ ազգաբնակչության բավականին ստվար հատվածը մսամթերքի հարցում նախընտրությունը տալիս է «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքին: Իսկ ինչպես է ընկերությունը արժանացել հանրության վստահությանն ու նման գնահատականին:
Այս հարցի պատասխանը գտնելու հետքերով մեր ստեղծագործական կազմն այցելեց ընկերության արտադրամասեր` հետևելու և անձամբ ականատեսը լինելու արտադրական գործընթացին:

Անվանումը արդեն իսկ պարտավորեցնող է, «ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ» և ընկերության գործելաոճն էլ հենց այս գաղափարով է պայմանավորված` ազգաբնակչությանը ապահովել անվնաս եւ անվտանգ սննդամթերքով:
Այս առումով «Բարի Սամարացի» ընկերության արտադրամասերը հագեցվել են Եվրոպական նորագույն, վերջին սերնդի սաքավորումներով, լաբորատոր անհրաժեշտ բազայով, իսկ սանիտարահիգենիկ պայմանների ապահովումը բարձր հարթության վրա է:
Սկսած հումքից մինչև պատրաստի արտադրանք «Բարի Սամարացի» ընկերության համապատասխան մասնագետները մշտական վերահսկողությամբ հետևում են իրականացվող յուրաքանչյուր աշխատանքի պատշաճ կազմակերպմանը:
Շարժվելով ժամանակին համաքայլ` ընկերությունը մշտապես հանրությանն է ներկայանում նոր արտադրատեսակներով: Վերազինվելով տեխնոլոգիական վերջին նորույթներով Բարի Սամարացի ընկերության արտադրանքը լուրջ մրցունակություն է դրսևորում ոչ միայն հայրենական այլև հարևան երկրների շուկայում:



Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO©

воскресенье, 25 марта 2012 г.

"Բելադենտ" ստոմատոլոգիական կենտրոն

Առողջ և խնամված ատամնաշարը մեր առողջության գրավականն է: Այսօր ստոմատոլոգիայի ոլորտում մեր հանրությանն իր բազմազան ծառայություններով, հասանելի և որակյալ բուժսպասարկմամբ է ներկայանում "Բելադենտ" ստոմատոլոգիական կենտրոնը:
Մատչելիություն և բարձրորակ աշխատանքի համադրում, ահա' Բելադենտի որդեգրած աշխատելաոճի էությունը, որով էլ անշուշտ պայմանավորված է առաջատարի նրա բարձր վարկանիշը:
Բելադենտում գործող զեղչերի ճկուն համակարգի ինչպես նաև ապառիկ բուժսպասարկման շնորհիվ յուրաքանչյուր այցելու կարող է օգտվել առաջարկվող ստոմատոլոգիական բոլոր ծառայություններից: Իսկ մասնագետների բարձր պատրաստվածությունն ու մարդասիրական մոտեցումը բուժման գործընթացը դարձնում են արդյունավետ և լիարժեք անցավ:
"Առողջության բանաձև" հաղորդաշարի ստեղծագործական խումբը մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին` մասնավորապես առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին` մաղթելով անսահման ժպտներ և գարնանային պայծառ տրամադրություն:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO©

Microsoft Armenia " Ինտերնետ անտանգություն 2011 "

Ինտերնետը մարդկության ամենահրաշալի հայտնագործություններից է, բայց ինչպես ամեն մի երևույթ, այն ևս ունի իր առավելություններն ու թերությունները: Այս առումով փետրվարի 8-ին` անվտանգ ինտերնետի համաշխարհային օրվա կապակցությամբ «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակը և «Վորլդ վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը համատեղ ջանքերով հանրապետությունում առաջին անգամ նախաձեռնեցին «Երեխաների առցանց անվտանգություն» միջոցառումը: Համաշխարհային այս նախագծի նպատակն էր` դպրոցահասակ երեխաներին իրազեկել տեղեկատվական տեխնոլոգիական զարգացումներին և բացատրել ինտերնետից անվտանգ օգտվելու կանոններն ու անհրաժեշտությունը: «Էրեբունի Պլազա» հյուրանոցի «Էրեբունի» սրահում ամփոփվեցին «Ինտերնետը, դրա առավելությունները, վտանգներն ու անվտանգ օգտագործումն իմ աչքերով» թեմայով աշակերտական մրցույթի արդյունքները: Հայաստանի հանրապետության տարբեր մարզերից ներկայացված շուրջ 60 տեսահոլովակներից լավագույնները ներկայացվեցին հանդիսատեսին, իսկ հեղինակները ստեղծագործական մոտեցման, թիմային աշխատանքի և բովանդակության համար արժանացան պատվոգրի և խրախուսական մրցանակների: Առաջին տեղը զբաղեցրեց Վանաձորի համար 8 միջնակարգ դպրոցը, որի սաների կատարած ինքնատիպ աշխատանքը աչքի էր ընկնում ստեղծագործական բարձր վարպետությամբ, թեմայի ճիշտ մատուցմամբ:
Իսկ ինչպիսին է համացանցը երեխաների աչքերով, արդյոք նրանք գիտակցում են ինտերնետի առավելություններն ու վնասները: 
«Մայքրոսոֆթ» և և «Վորդ Վիժն» կազմակերպությունների համատեղ նախաձեռնությունը միտված էր դպրոցահասակ` 14-ից 18 տարեկան երեխաներին ներգրավվելու տեղեկատվական ոլորտ, ուսուցանելու ինտերնետից անվտանգ օգտվելու կանոնները: Ծրագրի միտումն էր նաև աշակերտներին հասու դարձնել ինտերնետի վտանգներին և ուղղություն ցույց տալ դրանց դիմակայելու համար: 
«Մայքրոսոֆթ» և «Վորդ վիժն» ընկերությունների համատեղ կազմակերպած միջոցառման նպատակն էր ուսուցիչներին և աշակերտներին տեղեկացնել ինտերնետի վտանգների և դրանցից հնարավորինս զերծ մնալու միջոցների մասին, քանզի համակարգիչը և ինտերնետը, լինելով անսահմանափակ հնարավորությունների աշխարհ, նաև լուրջ վտանգ են ներկայացնում մի շարք տեսանկյուններից, որոնցից հնարավոր է միայն խուսափել ճիշտ և գրագետ օգտագործելու դեպքում: Ինտերնետը յուրօրինակ պատուհան է դեպի աշխարհ: «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակը արդեն երրրորդ տարին է՝ անցկացնում է սեմինար- քննարկումներ հայաստանյան տարբեր ուսումնական հաստատություններում ՝ մանկավարժների, սովորողների եւ նրանց ծնողների համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանում համաշխարհային առաջատար Մայքրոսոֆթ ընկերության Հայաստանյան գրասենյակը աչքի է ընկնում կրթության ոլորտում` իրականացրած բավականին մեծածավալ ծրագրերով ներկայանալով որպես նոր հետաքրքրությունների և բովանդակության ստեղծման առաջատար:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան ՖԻԼՄ 2010թ.

Ավելի քան 85-ամյա  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմությունը ժամանակների հոլովույթում ընդամենը կարճատև ակնթարթ է, իսկ համալսարանի համար  համառ մաքառումների, ինքնահաստատման, սերունդներին երկրի տիրոջ հոգեբանությամբ դաստիարակելու, նրանց մեջ ազնվության ու բարության հունդեր սերմանելու շարունակվող ճանապարհ:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, լինելով հանրապետության մանկավարժական կադրեր պատրաստող մայր բուհը, այսօր Հայաստանի Հանրապետության մանկավարժահոգեբանական մտքի կենտրոնն է, ինչպես նաև հայագիտության, բնական գիտությունների, արվեստի ու մշակույթի ճանաչված օջախներից, որտեղ շատ անվանի գիտնական մանկավարժներ բեղմնավոր աշխատանք են կատարում գիտության տարբեր ճյուղերի բնագավառներում, արդիական  պահանջներին համահունչ դասավանդման մեթոդիկաների մշակման ու ներդրման ուղղությամբ:
Գիտամանկավարժական և ուսուցչական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ ծառայությունների ու ակնառու հաջողությունների համար համալսարանը արժանացել է բազում պարգևների: Հատկապես ակներև  են ռեկտոր Արտուշ Ղուկասյանի ձեռքբերումները կրթական գործի կազմակերպման ոլորտում: Մանկավարժական մայր բուհի վաստակի բարձր գրավականը ՀՀ և տարբեր երկրների կողմից ստացված բազմաթիվ շնորհակալագրերն ու պատվոգրերն են, որոնց  թվում`  աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, Ֆրիտյոֆ Նանսեն նոբելյան մրցանակ, ՀՀ ԿԳՆ ոսկե շքանշան, եվրոպական որակի միջազգային մրցանակ: Մշակութային բարձր արժեքների պահպանման համար` բուհը արժանացել է թագուհի Վիկտորիայի հուշամեդալին, իսկ Սոկրատեսի անվան միջազգային մրցանակը նոր սերնդի ինտելեկտուալ զարգացման գործում ունեցած մեծ ավանդի արժանի գնահատականն է:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը այսօր իր 10 ֆակուլտետներով, 50-ից ավելի ամբիոններով և ուսանողների թվով Հայաստանի Հանրապետության  խոշոր բարձրագույն ուսումնական հաստատություններից  է, որը  գիտական առաջընթացին համաքայլ այսօր նաև գիտամանկավարժական կադրեր է պատրաստում ողջ հանրապետության, Արցախի և սփյուռքի հայ կրթօջախների համար:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը  ունի դրոշ, օրհներգ, զինանշան  և  Խ. Աբովյանի անվան ոսկեզօծ հուշամեդալ:
2004 թվականից բուհում գործում է եռաստիճան  կրթական համակարգ` բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա` համապատասխան ուսումնական պլաններով ու ծրագրերով: Համալսարանում ստեղծված են ուսումնական պարապմունքների,  դասախոսության, լաբորատոր, գործնական, անհատական պարապմունքների, սեմինարների, մանկավարժական պրակտիկայի և ուսումնագիտական այլ աշխատանքների իրականացման համապատասխան պայմաններ:


Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստումը իրագործվում է ասպիրանտուրայի և հետբուհական հայցորդի կարգավիճակով սահմանված կրթության միջոցով: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը համալրում են 2 ակադեմիկոս, 53 գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 20 պրոֆեսոր, 190 գիտությունների թեկնածու, դոցենտ, 72 գիտությունների թեկնածու դասախոս, 67 ասիստենտ, 412 դասախոս: Ընդհանուր առմամբ` 940 անձից բաղկացած պրոֆեսորադասախոսական անձնակազմ և 13 602 ուսանող:
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը  ապագա մանկավարժների պատրաստման գործընթացը հայեցակարգային չափորոշիչներին համապատասխա­նեցնելու նպատակով բուհի կրթադաստիարակչական խնդիրների մեջ կարևորում է կապը հանրակրթական դպրոցի հետ` իրականացնելով աշխատանքներ շրջանավարտ-դպրոց հետագա կապը ամրապնդելու, հանրակրթական դպրոցի ծրագրերի, դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի ստեղծման ուղղությամբ:
Համալսարանը իր կառույցում ունի տարբերակված ուսուցմամբ ավագ դպրոց վարժարան` բնագիտական, մաթեմատիկական (գծագրություն), հումանիտար (լրագրություն) և տնտեսագիտական հոսքերով: Վարժարանում դասավանդում են համալսարանի համապատասխան ամբիոնների  պրոֆեսորներ և դասախոսներ:
Վարժարանի կրթադաստիարակչական գործունեությունը անընդհատ արդիականացման փուլում է: Այսօր ավագ դպրոց և Բուհ շարունակականության ապահովման, ինչպես նաև միասնական կրթական համակարգի ստեղծման նպատակով վարժարանում իրականացման փուլում է լրացուցիչ կրթական ծրագրերի, նախապատրաստական դասընթացների կազմակերպման, նախնական և միջին մասնագիտական ծրագրերի ներդրման գործընթացը:
Համալսարանը անմասն չի մնում միջազգային առաջատար համալսարանների և գիտակրթական կենտրոնների հետ համագործակցությունից, ինչի վկայումն է այն փաստը, որ այսօր համալսարանը սերտ համագործակցում է
·         Մոսկվայի քաղաքային պետական մանկավարժական համալսարանի,
·         Բուլղարիայի Վելիկո-Տիրնովոյի համալսարանի,
·         Թբիլիսիի Սուլխան Սաբա Օրբելիանիի մանկավարժական համալսարանի,
·         Սիրիայի համազգային հայագիտական կենտրոնի,
·         Ամստերդամի պետական համալսարանի,
·         Պրահայի Կառլովի համալսարանի,
·         Գլազգոյի Կալեդոնիա համալսարանի,
·         Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի,
·         Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու անվան Սոֆիայի պետական համալսարանի,
·         Այովայի համալսարանի,
·         Քյոլնի ձայնի վերականգնողական ինստիտուտի հետ:
 2008 թվականից  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հիմնադրվել է հետբուհական և շարունակական կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը, որի գերխնդիրն է հետբուհական և շարունակական կրթության բարեփոխումների գործընթացի ռազմավարության մշակումն ու կիրարկումը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետբուհական և շարունակական կրթության ամբիոնը կոչված է ապահովելու ասպիրանտների կարողությունների զարգացման լայն շրջանակ` ապագա հետազոտական կարիերայի մեծ տիրույթի ընդգրկմամբ: Հետբուհական և շարունակական կրթության նախագիծը նոր նախահիմք կարող է դառնալ կրթության զարգացման համար:
 2009թ.-ին Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում հիմնադրվեց Մասնագիտական որակավորումների բարձրացման կենտրոնը, որի նպատակն է կրթական բարեփոխումների համատեքստում հանրապետությունում իրականացնել մանկավարժական կադրերի մասնագիտական որակավորումների բարձրացման և վերապատրաստման  գործընթաց: Համալսարանը 2008 թվականից  ի վեր իրականացնում է ավագ դպրոցների ուսուցիչների մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ`  կրեդիտային հենքով, միջազգային չափորոշիչներին  համապատասխան: Արդյունքում, իբրև ելքային փաստաթուղթ, տրամադրվում է համապատասխան հավաստագիր:
ԲՈՒՀ-ի կյանքում ավանդույթ է դարձել ամառային դպրոցի կազմակերպումը, որին մասնակցում են ոչ միայն մանկավարժական համալսարանի,  այլև Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպական բուհերից  հրավիրված ուսանողներ: Ամառային դպրոցի դասընթացները իրականացնում է Հայաստանի հանրապետության մանկավարժական բուհերի արհեստավարժ պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Դասավանդման նպատակով հրավիրվում են նաև փորձառու և հմուտ մանակավարժներ արտասահմանյան առաջատար բուհերից:
Դպրոցի աշխատանքային ծրագրում մշակույթի և մշակութային բազմազանության հիմնախնդիրներն են, դիտարկվում է ինչպես նրանց ներքին դինամիզմը, այնպես էլ  միջմշակութային հաղորդակցման խնդիրները:
Համալսարանում գործում է նորագույն տեխնոլոգիաների ներդրման և որակի գնահատման կենտրոն, որը իրականացնում է ուսուցման նորագույն տեխնոլոգիաների մշակում   և  ներդրում, կրթության որակի գնահատման գործընթացների կազմակերպում, ուսուցման գործընթացի կազմակերպման և կատարելագործման արդյունավետ ծրագրերի, կանոնակարգերի և ընթացակարգերի մշակում, համալսարանի կրթական գործունեության /լիցենզիայի/ պայմանների որակի ամենամյա գնահատում, ինչպես նաև  ՀՀ բարձրագույն կրթության մանկավարժական ուղղության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների, առարկայական ծրագրերի մշակում ` նշյալ ոլորտներում աջակցելով միջբուհական կոնսորցիումի անդամ բուհերին:
Համալսարանում գործում է գիտահետազոտական կենտրոն, որտեղ իրականացվում են գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներ` նպաստելով կրթության բարեփոխումներին ուղեկցող հիմնախնդիրների լուծմանը, կրթության բովանդակության արդիականացմանը, ուսումնադաստիարակչական աշխատանքների հիմնական դժվարությունների  և դրանց հաղթահարման խնդիրների բացահայտմանը:
Բազային ենթակառուցվածք հանդիսացող հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիան աշխատանքներ է իրականացնում բուհում տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքների հիմնական դժվարությունների բացահայտման և դրանց հաղթահարման ուղղություններով:
Համալսարանում գործում է հոգեբանական ծառայությունների կենտրոն, որը կատարում է հոգեբանական խորհրդատվություն ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական հոգեբանամանկավարժական հարցերի շուրջ: Իրականացվում է հոգեդիագնոստիկ և փորձարարական մեթոդների մշակում, տեղայնացում և ստանդարտացում:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում իր արդյունավետ գործունեությունն է ծավալում լոգոպեդական ծառայությունների հանրապետական կենտրոնը, որտեղ մանկավարժահոգեբանական ու բժշկակենսաբանական թեքումով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ու բուհերի բարձր կուրսերում սովորող ուսանողները ստանում են լրացուցիչ մասնագիտական կրթություն:
Համալսարանում հրատարակվում են ՙՀայագիտական հանդես՚, ՙԳիտական տեղեկագիր՚ խորագրերով պարբերականները և ՙՄանկավարժական համալսարան՚ ամենամսյա պաշտոնաթերթը: Համալսարանի գործունեության հիմնական նպատակը եղել և մնում է ՀՀ հանրակրթական դպրոցները, միջին մասնագիտական և այլ ուսումնական հաստատությունները բարձրորակ մանկավարժական կադրերով ապահովելը: Կրթական համակարգի բարեփոխումների և արդիականացմանն ուղղված աշխատանքների շուրջ  2008թ.-ից  մինչ օրս  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում իրականացվում են ՀՀ կառավարության կողմից հաստատված ավագ դպրոցների մասնագիտական որակավորումների բարձրացման դասընթացներ բավական ընդգրկուն աշխարհագրությամբ` ներառելով ՀՀ գրեթե բոլոր մարզերի ավագ դպրոցները:
2007թ-ից ի վեր մանկավարժական բարձրագույն կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում Բոլոնիայի համաձայնագրի հիմնական դրույթները համակարգված և միասնական կերպով ներդնելու նպատակով հիմնադրվեց միջբուհական կոնսորցիումը, որի կազմում ներառված են.
·         Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը
·         Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը
·         Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը
·         Ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտը
·         Գավառի պետական համալսարանը
·         Գորիսի պետական համալսարանը
·         ՀՀ ԿԳՆ  կրթության ազգային ինստիտուտը:
Ընդգրկված հաստատությունները  իրենց լիազորությունների շրջանակներում փոխհամաձայնության պատրաստակամություն հայտնեցին` ակտիվ գործունեություն ծավալելու Բոլոնիայի համաձայնագրի դրույթները համակարգված իրականացնելու ուղղությամբ: Կոնսորցիումը հրատարակում է  ՙՄանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ՚ գիտական հանդեսը, որը միտված է նպաստելու ՀՀ բարձրագույն մանկավարժական կրթական համակարգի բարելավմանը և առաջընթացին:
Կրթական համակարգի բարեփոխումների և արդիականացման համատեքստում Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ  գերխնդիրն է ներկայիս մարտահրավերներին համապատասխան մանկավարժների պատրաստումը, մասնագետներ, ովքեր կերտելու են վաղվա քաղաքացուն` համալրելով  մրցունակ, ինչպես  նաև այլ երկրներում պահանջարկ ունեցող ուսուցչական և գիտական կադրերի կազմը:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...