Ինտերնետը մարդկության ամենահրաշալի հայտնագործություններից է, բայց ինչպես
ամեն մի երևույթ, այն ևս ունի իր առավելություններն ու թերությունները:
Այս առումով փետրվարի 8-ին` անվտանգ ինտերնետի համաշխարհային օրվա
կապակցությամբ «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակը և «Վորլդ
վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը համատեղ
ջանքերով հանրապետությունում առաջին անգամ նախաձեռնեցին «Երեխաների առցանց
անվտանգություն» միջոցառումը: Համաշխարհային այս նախագծի նպատակն էր`
դպրոցահասակ երեխաներին իրազեկել տեղեկատվական տեխնոլոգիական
զարգացումներին և բացատրել ինտերնետից անվտանգ օգտվելու կանոններն ու
անհրաժեշտությունը: «Էրեբունի Պլազա» հյուրանոցի «Էրեբունի» սրահում
ամփոփվեցին «Ինտերնետը, դրա առավելությունները, վտանգներն ու անվտանգ
օգտագործումն իմ աչքերով» թեմայով աշակերտական մրցույթի արդյունքները:
Հայաստանի հանրապետության տարբեր մարզերից ներկայացված շուրջ 60
տեսահոլովակներից լավագույնները ներկայացվեցին հանդիսատեսին, իսկ
հեղինակները ստեղծագործական մոտեցման, թիմային աշխատանքի և բովանդակության
համար արժանացան պատվոգրի և խրախուսական մրցանակների: Առաջին տեղը
զբաղեցրեց Վանաձորի համար 8 միջնակարգ դպրոցը, որի սաների կատարած ինքնատիպ
աշխատանքը աչքի էր ընկնում ստեղծագործական բարձր վարպետությամբ, թեմայի
ճիշտ մատուցմամբ:
Իսկ ինչպիսին է համացանցը երեխաների աչքերով, արդյոք նրանք գիտակցում են ինտերնետի առավելություններն ու վնասները:
«Մայքրոսոֆթ»
և և «Վորդ Վիժն» կազմակերպությունների համատեղ նախաձեռնությունը միտված
էր դպրոցահասակ` 14-ից 18 տարեկան երեխաներին ներգրավվելու տեղեկատվական
ոլորտ, ուսուցանելու ինտերնետից անվտանգ օգտվելու կանոնները: Ծրագրի
միտումն էր նաև աշակերտներին հասու դարձնել ինտերնետի վտանգներին և
ուղղություն ցույց տալ դրանց դիմակայելու համար:
«Մայքրոսոֆթ» և «Վորդ վիժն» ընկերությունների համատեղ կազմակերպած միջոցառման նպատակն էր ուսուցիչներին և աշակերտներին տեղեկացնել ինտերնետի վտանգների և դրանցից հնարավորինս զերծ մնալու միջոցների մասին, քանզի համակարգիչը և ինտերնետը, լինելով անսահմանափակ հնարավորությունների աշխարհ, նաև լուրջ վտանգ են ներկայացնում մի շարք տեսանկյուններից, որոնցից հնարավոր է միայն խուսափել ճիշտ և գրագետ օգտագործելու դեպքում: Ինտերնետը յուրօրինակ պատուհան է դեպի աշխարհ: «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակը արդեն երրրորդ տարին է՝ անցկացնում է սեմինար- քննարկումներ հայաստանյան տարբեր ուսումնական հաստատություններում ՝ մանկավարժների, սովորողների եւ նրանց ծնողների համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանում համաշխարհային առաջատար Մայքրոսոֆթ ընկերության Հայաստանյան գրասենյակը աչքի է ընկնում կրթության ոլորտում` իրականացրած բավականին մեծածավալ ծրագրերով ներկայանալով որպես նոր հետաքրքրությունների և բովանդակության ստեղծման առաջատար:
Իսկ ինչպիսին է համացանցը երեխաների աչքերով, արդյոք նրանք գիտակցում են ինտերնետի առավելություններն ու վնասները:
«Մայքրոսոֆթ» և «Վորդ վիժն» ընկերությունների համատեղ կազմակերպած միջոցառման նպատակն էր ուսուցիչներին և աշակերտներին տեղեկացնել ինտերնետի վտանգների և դրանցից հնարավորինս զերծ մնալու միջոցների մասին, քանզի համակարգիչը և ինտերնետը, լինելով անսահմանափակ հնարավորությունների աշխարհ, նաև լուրջ վտանգ են ներկայացնում մի շարք տեսանկյուններից, որոնցից հնարավոր է միայն խուսափել ճիշտ և գրագետ օգտագործելու դեպքում: Ինտերնետը յուրօրինակ պատուհան է դեպի աշխարհ: «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակը արդեն երրրորդ տարին է՝ անցկացնում է սեմինար- քննարկումներ հայաստանյան տարբեր ուսումնական հաստատություններում ՝ մանկավարժների, սովորողների եւ նրանց ծնողների համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանում համաշխարհային առաջատար Մայքրոսոֆթ ընկերության Հայաստանյան գրասենյակը աչքի է ընկնում կրթության ոլորտում` իրականացրած բավականին մեծածավալ ծրագրերով ներկայանալով որպես նոր հետաքրքրությունների և բովանդակության ստեղծման առաջատար:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan