воскресенье, 25 марта 2012 г.

"Արևիկ" հրատարակչություն` մանկապատանեկան գրքերի աշխարհ


Գիտության զարմանահրաշ շտեմարանում առանձնահատուկ նշանավորվում է գրքի դերը, որպես առաջնորդող փարոս, մարդկային լավագույն ունակությունների զարգացման և կատարելագործման ինքնատիպ ուղեցույց:
Այսօր, մեր երկրում գրքերի հրատարակման ինքնատիպ ձեռագրով բարձր վարկանիշ և ուրույն դիմագիծ ունի   “Արևիկհրատարակչությունը: Հիմնադրվելով 1986թ-ին`  մեր նորաստեղծ հանրապետության գիտամշակութային կյանքումԱրևիկը”  ունեցավ յուրօրինակ ներդրումիր գործունեության ոլորտը նպատակաուղղելով մանկական, պատանեկան, գեղարվեստական, ուսումնական և ուսումնամեթոդական գրականության հրատարակմանը:
     Գոյության 23 տարիների ընթացքում` “Արևիկ”  հրատարակչությունը հավատարիմ մնաց իր որդեգրած սկզբունքներին `  ընթերցողների լայն շրջանակներին մատուցելով ինքնատիպ ձևավորմամբգունեղ մանկական գրքերի հարուստ ընտրանի:  Վերջին տարիներին պարբերաբար մասնակցելով դասագրքաստեղծման նպատակով հայտարարված մրցույթներին`
 “Արևիկըշահել և ամենաբարձր մակարդակով հրատարակել է հանրակրթական դպրոցի դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների մի ամբողջ շարք
 միաժամանակ առաջարկելով նաև գրքերի, ուսումնական ձեռնարկների ու ամսագրերի համակարգչային մուտքագրում և էջադրում, թարգմանություն, խմբագրում, գեղարվեստական ձևավորում և այլ ծառայություններ:  
Ստեղծման օրվանից  ի վեր` “Արևիկըեղել և մնում է մանկապատանեկան գրականության հրատարակման առաջատարը, ապացույցը` միջազգային տարբեր ցուցահանդեսներում զբաղեցրած պատվավոր հորիզոնականներն են:
Նախադպրոցական տարիքի երեխաների համարԱրևիկհրատարակչությունը տպագրել է բազմաթիվ հետաքրքրաշարժ նյութեր, որոնց թվում առանձնանում են տառերի խճանկարները, տասնյակավոր խաղ գրքույկները` հայկական, ռուսական,  եվրոպական դասականների հեքիաթներով և սուրբ գրքի թեմաներով:  
Զարմանահրաշ տեսականին հիանալի տոնական նվեր է բոլոր փոքրիկների համար: Ներդաշնակ պատկերավորությամբ  և դաստիարակչական նշանակությամբ աչքի ընկնող խաղ գրքույկները Հայաստանի և սփյուռքի երեխաների կողմից ջերմ ընդունելության են աժանացել, քանի որ նրանք գունազարդելով նկարները` ասես սեփական մասնակցությունն են բերում գրքի ստեղծմանը`հետագայում առավել գնահատելով և արժևորելով նրա դերը:
    Ուշադրության են արժանի նաև Արևիկ հրատարակչության կողմից տպագրված գիրք համայնապատկերները, որոնք հետաքրքրաշարժ պատմություններից զատ աչքի են ընկնում պատկերավոր կառուցվածքով և գունային ներդաշնակությամբ: Հրատարակչության գրքերի նկարազարդումը իրականացվում է հմուտ նկարիչ ձևավորողների անմիջական մասնակցությամբ: Իրենց երևակայության վառ խտացումը վարպետորեն հանձնելով թղթին` մասնագետները ստեղծում են հեքիաթային պատկերների և կերպարների յուրօրինակ համադրություն:
      Վերջին տարիներին պարբերաբար մասնակցելով դասագրքաստեղծման նպատակով հայտարարված մրցույթներին` “Արևիկըշահել և պատշաճ կերպով հրատարակել է հանրակրթական դպրոցի դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների մի ամբողջ շարք: Այս ամենի հետ մեկտեղ հրատարակվել են ուսումնամեթոդական ձեռնարկներ, ուսումնական թեստեր, աշխատանքային տետրեր, որոնք ուսումնական գործընթացը դարձնում են առավել հետաքրքիր և արդյունավետ:
Արևիկհրատարակչությունը վերջերս համալրել և հարստացրել է իր տեսականին նորանոր գրքերով և ուսումնական ձեռնարկներով: ՈՒշագրավ են  հատկապեսՔնած գեղեցկուհին”, “Մաշան և արջըինքնատիպ հրատարակումներըձևավորված  գեղեցիկ տիկնիկներով և պատկերավոր նկարներով:  Հաջորդ հետաքրքրարժ ձեռնարկըԱնտառի տնակըևԻմ ժամացույցը”  մանկական ուսուցողական գրքերն են, որոնք երեխաների մոտ ձևավորում են ժամացույցի և ժամանակի հանդեպ լայն պատկերացումներ:
Կարևորվում է նաև Արևիկ հրատարակչության  մյուս նորույթը Հովհաննես Թումանյանի Ծիտը”  և Շառլ Պերրոյի Կոշկավոր կատունհեքիաթների յուրօրինակ մատուցումը: Դրանք ստեղծված են կարդա, հավաքիր, խաղա սկզբունքով` անջատելով գիրքը հավաքող զսպանակը այն կարելի է վերածել հետաքրքրաշարժ խաղի` բովանդակալից դարձնելով երեխաների ժամանցը:  
Մանուկներին տառաճանաչ և թվաճանաչ դարձնելու հրաշալի ձեռնարկ է մագնիսով և համապատասխան պատկերներով կազմված տառերի ու թվերի ամբողջական հավաքածուն, որը երեխաների համար բացահայտում է գիտելիքների աշխարհ տանող ճանապարհը:
    Իրենց տեսակի մեջ առանձնանում են նաև Հ. Թումանյանի  հեքիաթների ընտրանին, գունազարդ, տարբեր չափերի խաղ գրքույկները:
Յուրօրինակ է հատկապես կազմված Քաջ Նազարի” 3-ը մեկում տարբերակը: Գրքից, DVD սկավառակից և խճանկարից բաղկացած այս համադրությունը լավագույն ամանորյա նվերն է մանուկների համար:
Տարեցտարի հարստանալով գրահրատարակչական ոլորտի նորօրյա նվաճումներով`  “Արևիկը”  համալրում է իր լուսավոր տարեգրության մնայուն էջերը` ոլորտում կերտելով ուրույն դիմագիծ:





Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...