Ազգի առանձնահատկությունները բնորոշողը առաջին հերթին նրա մշակույթն է, որում արժանի տեղ ունի նաև հյուրասիրությունը:
Հյուրընկալությունը արվեստ է, և եթե այն կազմակերպվում է պատշաճ ու գրավիչ, ապա դառնում է տվյալ ազգի ցանկալի այցեքարտը:
Այս սկզբունքով է իր ուսանողներին աշխատաշուկա ճանապարհում Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը:
Կրթօջախը հույն և հայ ժողովրդի բարեկամության լավագույն արտահայտություններից է: Վաղնջական ժամանակներից սկիզբ առնող 2 ազգերը հյուրասիորության ավանդույթները գենետիկորեն են ժառանգել:
Մեր հաղորդաշարի ստեղծագործական խումբը, վերջերս հյուրընկալվեց hայ-հունական պետական քոլեջում, որտեղ ինչպես միշտ ուսումնական առօրյան աշխույժ ընթացքի մեջ էր:
Քոլեջի գրադարանում ամփոփվում էին Շենգավիթ վարչական շրջանում հայտարարված շարադրությունների մրցույթի արդյունքները, որոնց համաձայն քոլեջի 2 ուսանողներ զբաղեցրեցին 1-ին և 2-րդ տեղերը, իսկ մեկ ուսանող արժանացավ խրախուսական պատվոգրի: Հատկանշական է, որ ազգի մշակույթին վերաբերող ստեղծագործական մտքի մրցասպարեզում առաջատարները կրկին տուրիզմի ոլորտի ուսանողներն են: Չէ որ նրանք են Հայաստանը ներկայացնելու օտարերկրյա տուրիստին, ուստի պետք է առանձնահատուկ արժևորեն մեր երկրի մշակույթը:
Հայ-հունական քոլեջում մեկնարկել էին նաև ավարտական քննությունները, որին ուսանողները ներկայանում էին ոչ միայ տեսական հարուստ գիտելիքներով, այլև գործնական հմտություններով: Սննդի բաժնի ուսանողների ավարտական ստուգատեսի քննական հանձնաժողովի նախագահն էր վաստակավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը, ով ամեն տարի լավագույնս դրսևորվող ուսանողներին երաշխավորում է աշխատանքի համապատասխան սննդի սպասարկման ոլորտ: Հարկ է նշել, որ Հայ հունական քոլեջում Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ներդրումների շնորհիվ ստեղծվել է գործնական աշխատանքների անհրաժեշտ բազա, որտեղ ուսանողները կիրառում են իրենց տեսական գիտելիքները` վերածելով այն աշխատանքնային փորձառության:
Արդյունքում արդեն ավարտական ստուգատեսին շրջանավարտները ներկայանում են մասնագիտական խորը գիտելիքներով և գործնական հմտություններով:
Կրթօջախում բարձր հիմքերի վրա է նաև Տուրիզմի ուղղությունը: Հայ հունական քոլեջի շրջանավարտները համալրում են հայաստանյան առաջատար հյուրանոցային և ռեստորանային համալիրների աշխատակազմը` պատշաճ ներկայացնելով մեր երկիրն օտարերկրյա տուրիստին: Հերթական ավարտական քննությունը ասվածի լավագույն ապացույցն էր:
Ուսումնագիտական և կրթամշակութային բազմամյա ավանդույթներով Հայ-հունական պետական քոլեջը շարժվում է ժամանակի մարտահրավերներին ի պատասխան: Իսկ միջազգային ամուր կապերն ու համագործակցային տարաբնույթ ծրագրերը ապահովում են շրջանավարտ աշխատաշուկա կայուն տեղաշարժը:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©