понедельник, 12 марта 2012 г.

ՊՐՈՖԵՍՈՐ ԱԼՊԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 75-ԱՄՅԱ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ՄԻ ՆՈՐ ՍԿԻԶԲ

Մարդու կյանքում տարիները իմաստություն են խորհրդանշում, և յուրաքանչյուր հոբելյան կարծես յուրօրինակ համագումարի է բերում այդ տարիների վաստակը, ամփոփում արվածը և ուղիներ նախանշում ապագայի ծրագրերի համար:
Լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ՖԿՊԻ-ի հիմնադիր տնօրեն և ներկայում գիտական ղեկավար, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական սարքաշինության ամբիոնի հիմնադիր վարիչ, պրոֆեսոր Ալպիկ Մկրտչյանի ծննդյան 75-ամյակը:
Մարդ, ում ապրած կյանքի յուրաքանչյուր պահը իմաստավորվել է "Հանու'ն հայրենիքի և հանու'ն գիտության" գաղափարով:
Մեծանուն գիտնականի հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էին գիտության ոլորտի հայ և արտասահմանցի առաջավոր ներկայացուցիչներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, կրթության և մշակույթի երախտավորներ: Իմաստության հասակին հասած գիտնականի հոբելյանը նախ և առաջ տոն և հպարտանալու առիթ է հայ ազգի համար, քանի որ մեծանուն գիտնականի շնորհիվ Հայաստանը բազմիցս առիթ է ունեցել ներկայանալու միջազգային գիտական հարթակում` ֆիզիկայի բնագավառում գրանցելով բարձրաթռիչք նվաճումներ:
Դժվար է գերագնահատել վաստակավոր գյուտարար Ալպիկ Մկրտչյանի ավանդը հատկապես ակուստաֆիզիկայի զարգացման ոլորտում. այստեղ գրանցված հաջողությունները գրավել են անգամ միջազգային տարբեր գիտական կառույցների ուշադրությունը:
Հոբելյանական միջոցառմանը ներկա էին նաև հոբելյարի մտերիմները, ծանոթները, ընկերներն ու բարեկամները: Նրանք ոչ միայն կիսվեցին իրենց հուշերով, այլև արժևորեցին գիտնականի անցած բեղմնավոր աշխատանքային ուղին, նրա անձնային և մասնագիտական բարձր որակները:
Հոբելյարին ուղղված շնորհավորական ուղերձներում բացառիկ գնահատվեց Ալպիկ Մկրտչյանի ավանդը` երիտասարդ գիտնականներին գիտության միջազգային հարթակ դուրս բերելու և ոլորտի առաջընթացը Հայաստանում համաշխարհային զարգացումներին համարժեք պահելու տեսանկյունից:

Գիտության նվիրյալ Ալպիկ Մկրտչյանի 75-ամյակի առթիվ շնորհավորական բազում մաղթանքներ էին հղել նաև ՖԿՊԻ-ի արտերկրի գործընկեր գիտական հաստատությունների ղեկավարները, որոնցից շատերը դեռ մի քանի ամիս առաջ առիթ էին ունեցել լինելու Հայաստանում և մասնակցելու Մեղրիում կայացած միջազգային գիտական կոնֆերանսին:
ՖԿՊԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Ալպիկ Մկրտչյանի 75-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման երկրորդ մասը հոբելյարի անցած ճանապարհի յուրօրինակ հաշվետվությունն էր: Վավերագրական տեսանյութերի ուղեկցությամբ, գիտական գործիչը ներկայացրեց իր անցած աշխատանքային ուղին` գիտական հայտնագործությունների ու բացահայտումների, գիտության ոլորտում միջազգային աշխարհագրության ընդլայնման վաստակավոր տարեգրություն, որը դեռ զարգացման և առաջընթացի լայն հեռանկարներ ունի:
Մեծանուն գործիչ, գիտության անմնացորդ նվիրյալ, ազգի և հայրենիքի արժանավոր զավակ` Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյան, շնորահավո'ր տարեդարձդ:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan

Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan

Նարինե Ադամյան Narine Adamyan

TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...