воскресенье, 25 марта 2012 г.

Microsoft Armenia " Ինտերնետ անտանգություն 2011 "

Ինտերնետը մարդկության ամենահրաշալի հայտնագործություններից է, բայց ինչպես ամեն մի երևույթ, այն ևս ունի իր առավելություններն ու թերությունները: Այս առումով փետրվարի 8-ին` անվտանգ ինտերնետի համաշխարհային օրվա կապակցությամբ «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակը և «Վորլդ վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը համատեղ ջանքերով հանրապետությունում առաջին անգամ նախաձեռնեցին «Երեխաների առցանց անվտանգություն» միջոցառումը: Համաշխարհային այս նախագծի նպատակն էր` դպրոցահասակ երեխաներին իրազեկել տեղեկատվական տեխնոլոգիական զարգացումներին և բացատրել ինտերնետից անվտանգ օգտվելու կանոններն ու անհրաժեշտությունը: «Էրեբունի Պլազա» հյուրանոցի «Էրեբունի» սրահում ամփոփվեցին «Ինտերնետը, դրա առավելությունները, վտանգներն ու անվտանգ օգտագործումն իմ աչքերով» թեմայով աշակերտական մրցույթի արդյունքները: Հայաստանի հանրապետության տարբեր մարզերից ներկայացված շուրջ 60 տեսահոլովակներից լավագույնները ներկայացվեցին հանդիսատեսին, իսկ հեղինակները ստեղծագործական մոտեցման, թիմային աշխատանքի և բովանդակության համար արժանացան պատվոգրի և խրախուսական մրցանակների: Առաջին տեղը զբաղեցրեց Վանաձորի համար 8 միջնակարգ դպրոցը, որի սաների կատարած ինքնատիպ աշխատանքը աչքի էր ընկնում ստեղծագործական բարձր վարպետությամբ, թեմայի ճիշտ մատուցմամբ:
Իսկ ինչպիսին է համացանցը երեխաների աչքերով, արդյոք նրանք գիտակցում են ինտերնետի առավելություններն ու վնասները: 
«Մայքրոսոֆթ» և և «Վորդ Վիժն» կազմակերպությունների համատեղ նախաձեռնությունը միտված էր դպրոցահասակ` 14-ից 18 տարեկան երեխաներին ներգրավվելու տեղեկատվական ոլորտ, ուսուցանելու ինտերնետից անվտանգ օգտվելու կանոնները: Ծրագրի միտումն էր նաև աշակերտներին հասու դարձնել ինտերնետի վտանգներին և ուղղություն ցույց տալ դրանց դիմակայելու համար: 
«Մայքրոսոֆթ» և «Վորդ վիժն» ընկերությունների համատեղ կազմակերպած միջոցառման նպատակն էր ուսուցիչներին և աշակերտներին տեղեկացնել ինտերնետի վտանգների և դրանցից հնարավորինս զերծ մնալու միջոցների մասին, քանզի համակարգիչը և ինտերնետը, լինելով անսահմանափակ հնարավորությունների աշխարհ, նաև լուրջ վտանգ են ներկայացնում մի շարք տեսանկյուններից, որոնցից հնարավոր է միայն խուսափել ճիշտ և գրագետ օգտագործելու դեպքում: Ինտերնետը յուրօրինակ պատուհան է դեպի աշխարհ: «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակը արդեն երրրորդ տարին է՝ անցկացնում է սեմինար- քննարկումներ հայաստանյան տարբեր ուսումնական հաստատություններում ՝ մանկավարժների, սովորողների եւ նրանց ծնողների համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանում համաշխարհային առաջատար Մայքրոսոֆթ ընկերության Հայաստանյան գրասենյակը աչքի է ընկնում կրթության ոլորտում` իրականացրած բավականին մեծածավալ ծրագրերով ներկայանալով որպես նոր հետաքրքրությունների և բովանդակության ստեղծման առաջատար:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...