четверг, 8 ноября 2012 г.

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ 2012


Հայ ժողովրդի բազմադարյան արժեհամակարգի ամենազորեղ և ամրակուռ սյունը կրթությունն է: Սյունյաց աշխարհը այս առումով դարեր շարունակ գիտակրթական բացառիկ օրրան է եղել՝ ծնունդ տալով գաղափարի, մտքի և հոգու լուսավոր գագաթներ: Հայության մտավոր այս կենտրոնը իր բերրի հող ու ջրով, չքնաղ բնությամբ և անկրկնելի գեղեցկությամբ իր մնայուն դերակատարումն է ունեցել հայ ժողովրդի կյանքում՝ կրթության լույսը ճառագելով նաև այլ երկրներում:

Այդ բարի ավանդույթի կրողներից մեկն էլ այսօր Գորիսի պետական համալսարան է, որը պատվախնդիր առաքելությամբ ստանձնել է սերնդակրթության նվիրյալ գործը՝ տեղի աշխատաշուկան, հայաստանյան տնտեսությունը, ինչու չէ նաև արտերկրի բազմաթիվ գործատուներին ապահովելով բանիմաց և որակյալ մասնագետներով:
Վիճակագրության տվյալները խոսուն են. Գորիսի պետական համալսարանի շրջանավարտները մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում:
ՈՒշագրավ են Գորիսի պետական համալսարանի առաջարկած մասնագիտությունները, որոնք համապատասխանում են կյանքի և աշխատաշուկայի պահանջներին:
Գորիսի պետական համալսարանը լինելով անցյալի լավագույն ավանդույթների կրողը՝ զուգահեռաբար շարժվում է ժամանակին համընթաց՝ կրթելով համակողմանի զարգացած, 21-րդ դարի պահանջներին համապատասխան հմուտ և որակյալ կադրեր:
Գորիսի պետական համալսարանը կրթություն է իրականացնում հետևյալ մասնագիտություններով.
Հայոց լեզու և գրականություն
Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա
Քիմիա
Կենսաբանություն
Մաթեմատիկա
Դեղագործություն
Պատմություն
Իրավագիտություն
Տնտեսագիտություն
Էներգետիկա
Էլեկտրոնային տեխնիկա


Հեռախոս 094 43-23-31, (0284) 2-01-55, 2-27-67

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...