четверг, 8 ноября 2012 г.

UNDP VET ARMENIA " ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ "

Նախնական և միջին մասնագիտական որակյալ կրթությունը երկրի տնտեսության առաջընթացի շարժիչ ուժն է: Ուստի ոլորտի բարեփոխումները ոչ միայն անհրաժեշտ, այլև հրատապ խնդիր են զարգացման ճանապարհով քայլող Հայաստանի կյանքում:
Այս առումով մեր երկրում անգնահատելի է ՄԱԶԾ ՄԿՈՒ ծրագրի դերը: Իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու համար ընտրված 12 բազմագործառութային քոլեջներից 2-ն այցելեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան: Ծրագրի ղեկավար Կարինե Սիմոնյանի ուղեկցությամբ ՄԱԿ-ի պատվիրակությունն առաջինը եղավ Արարատի տարածաշրջանային քոլեջում, որտեղ հյուրերը արժանացան ջերմ ընդունելության
ՄԱԶԾ ՄԿՈՒ ծրագրի շրջանակներում Արարատի տարածաշրջանային պետական քոլեջը համալրվել էր կարի և փայտամշակման արհեստանոցներով, դասապրոցեսի կազմակերպման հրաշալի հնարավորություններով: Ստեղծված պայմանները բարենպաստ հիմք են ոչ միայն հմուտ մասնագետների պատրաստման, այլև կարճաժամկետ ծրագերով մեծահասակների ուսուցման և վերապատարաստման համար
ՄԱԶԾ ՄԿՈՒ ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել, արդիական լաբորատորիաներով ու արհեստանոցներով է համալրվել նաև Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջը: ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, այցելելով այս կրթական հաստատություն, ծանոթացավ տարածաշրջանում բացառիկ դեր ունեցող կրթօջախի գործունեությանը՝ աշխատաշուկա-շրջանավարտ կապի ամրապնդման, որակյալ կրթություն ապահովելու և հարափոփոխ ժամանակաշրջանում ճկուն դիրքորոշումներ ունենալու տեսանկյունից:
Ժամանակակից կյանքի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու համար կարևոր են ոչ միայն մատուցվող որակյալ գիտելիքները, այլև նորագույն տեխնիկական հնարավորություններով զինված լաբորատորիաներն ու արհեստանոցները, որոնք զարգացնում են ուսանողների գործնական կարողությունները աշխատանքում:
Այս առումով ՄԱԶԾ ՄԿՈՒ ծրագրի շրջանակներում ընգրկված բազմագործառույթային քոլեջները հագեցվել են նորագույն տեխնիկական հնարավորություններով զինված լաբորատոր բազայով:
Անշուշտ, այս ամենը նպաստում է տարածքային կայուն զարգացմանը, ինչպես նաև աշխատանքային շուկայում մրցունակ կադրերի ապահովմանը:
Նախնական և միջին մասնագիտական ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումները հուսալի ճանապարհ են հարթում աշխատաշուկան բանիմաց կադրերով համալրելու, այս կերպ նաև երկրի կայուն զարգացումը ապահովելու համար:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan 
TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...