четверг, 10 октября 2013 г.

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ


Խորհրդային տարիներին գիտահետազոտական արդյունավետ գործունեությամբ առանձնացող Հայաստանը հատկապես լուրջ նվաճումներ էր գրանցում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի կարևորագույն սեգմենտներում, ինչպիսիք էին Էլէկտրոնային հաշվիչ մեքենաներ, արդյունաբերական հաշվարկում, էլեկտրոնիկա, կիսահաղորդիչներ, ծրագրային ապահովման մշակում և այլն:
Տեխնոլոգիական զարգացումների ներկայիս դարաշրջանում մեր երկիրն այսօր ևս չի զիջում իր նորարարություններով և գիտական նվաճումներով:
1987թ.-ին հիմնադրված «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը» այդ առաջամարտիկների շարքում էհետաքրքիր և նորարար տեխնոլոգիական գաղափարներով և լուծումներով ինստիտուտն այսօր լուրջ հեղինակություն է վայելում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի գիտական միջավայրում
 
Գործունեության արդի ու կարևոր ոլորտները հանրության լայն շրջանակներին ներկայացնելու լավագույն հնարավորություն էր հոկտեմբերի 4-ին «Երևան Էքսպո» կենտրոնում կայացած «Դիջիթեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը. Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը բազմությանն էր ներկայացնում վերջին տարիներին կատարած աշխատանքների արդյունքները, որոնք հատկապես ակներև են տիեզերական կապի հանգույցների և միջոցների ստեղծման բնագավառում:
Ժամանակակից տեխնոլոգիական բազայի և առաջատար մասնագետների շնորհիվ Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտում լուծվում են ժամանակակից գիտատեխնիկական խնդիրներ, ստեղծվում է պահանջվող որակի արտադրանք:
Կրթության կազմակերպման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց ուրույն նշանակությամբ կամուրջ են ձգում երկրների ու գիտության նոր նվաճումների միջև, դառնում աշխարհճանաչողության նոր բանալի: Եվ այս ասպարեզում անգնահատելի է Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի դերն ու նշանակությունը:
Ծրագրավորման, միկրոէլեկտրոնիկայի և ռադիոտեխնիկայի բնագավառում մեծ վաստակ ունեցող Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը, համաքայլ շարժվելով ժամանակին, այսօր  հաջողությամբ շարունակում է իր հաղթարշավը՝ առաջընթացի նոր հեռանկարներով:

Տնօրեն` Մհեր Մարկոսյան
0015, ՀՀ, ք. Երևան, Ձորափի 26
Հեռ.: +374 10 56 60 61
Ֆաքս: +374 10 56 17 37
Էլ.փոստ: mark@yetri.am

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...