четверг, 24 октября 2013 г.

Աստված արժանին հատուցի Ձեզ, սիրելի' բժիշկ

Երեխան յուրաքանչյուր ընտանիքի լույսն է, հենարանն ու ուրախությունը: Երեխայի հետ կապված ցանկացած խնդիր խաթարում է այդ ընտանեկան ներդաշնակությունը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է առողջությանը: Եվ այստեղ օգնության է գալիս մարդկային կյանքեր փրկելու աստվածահաճո առաքելությունը ստանձնած բժիշկը: Հիպոկրատի երդմանը հավատարիմ` մարդասիրությունն ու գթասրտությունը կյանքի բանաձև դարձրած ճերմակ խալաթով բժիշկը աստվածատուր հրաշագործությամբ վերադարձնում է ընտանիքներին լույսի իր մասնիկը: Այդպիսիններից է <<Սուրբ Աստվածամայր>> բժշկական կենտրոնի տնօրեն, մանկաբույժ Նիկոլայ Դալլաքյանը, ում համար բժիշկ լինելը սոսկ մասնագիտություն չէ, այլ` արվեստ ու նվիրում, կենսաձև ու արարման անվերջ մի խորհուրդ: Փորձառու բժիշկը բազմաթիվ երեխաների է օգնության ձեռք մեկնել, վերադարձրել կյանք, այդպիսով նաև վառ պահել հազարավոր ընտանիքների երջանկության ջահը: <<Սուրբ Աստվածամայր>> բժշկական կենտրոնի տնօրենի հետ մեր ծանոթությունը տարիների պատմություն ունի, բայց, կյանքի բերումով, բոլորովին այլ հարթության մեջ մեզ համար նորովի բացահատեցինք Դալլաքյան մարդուն և բժշկին, նրա անձնային, մասնագիտական բարձր որակներն ու մարդկային արժեքներով հարուստ ներաշխարհը: Նիկոլայ Դալլաքյանի համար չկա գիշեր ու ցերեկ. մարդկային կյանքը վեր է ամեն ինչից, և սեփական կյանքը այլոց կյանքի փրկությանը ծառայեցնող բժիշկը, մեծահոգաբար ու անդավաճան իր սկզբունքներին, անում է հնարավորն ու անհնարինը, որպեսզի իր օգնությանը դիմած բոլոր փոքրիկներին նվիրի կյանքում ամենաթանկը՝ առողջություն: 
Թո'ղ որ փրկածդ հազարավոր կյանքերի դիմաց Աստված արժանին հատուցի Ձեզ, սիրելի' բժիշկ:

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...