среда, 4 февраля 2015 г.

Դեպի խորան տանող խորհրդանշական ճանապարհի շքեղ ընտրություն - «ՖԻԱՆՍԵ» հարսանեկան սրահ

Ճերմակաթույր անբիծ զգեստ, գեղեցիկ ծաղիկներ, երջանկությունից փայլող աչքեր… Հենց այսպես է սովորաբար սկսվում շատ աղջիկների հարսանեկան երազը: Անմոռաց այդ երազի կարևորագույն տարրերը հարկ է վստահել միայն փորձառու մասնագետի: 
«Ֆիանսե» հարսանեկան սրահի գործունեության նպատակն է անմոռաց և հեքիաթային դարձնել ձեր հարսանեկան արարողությունը: 
Րաֆֆու 39/9 հասցեում գործող «Ֆիանսե» հարսանեկան սրահը ձեզ է առաջարկում յուրաոճ և ինքնատիպ զգեստներ, նրբաճաշակ և շքեղ աքսեսուարներ: Գեղեցիկ ձևավորված հարսանեկան և մկրտության պարագաներ` տարոսներ, զամբյուղներ, մոմեր, բաժակներ, ափսեներ. ողջ տեսականին կարող եք գտնել մեկ վայրում` «Ֆիանսե» հարսանեկան սրահում: 
Սրահն իրականացնում է ինչպես հարսանեկան զգեստների վարձույթ և վաճառք, այնպես էլ կատարում է անհատական պատվերներ: 

Բոլոր այն երջանիկ հարսնացուները, ովքեր հարսանեկան զգեստի իրենց սեփական, ուրույն պատկերացումն ունեն, հեշտությամբ կարող են գտնել իրենց ուզածը հենց այս սրահում, որտեղ դիզայների վառ երևակայությունն ու հմուտ դերձակների ոսկե ձեռքերը հնարավոր են դարձնում ամենախենթ և անիրական թվացող մտահղացումները: 
Ձեր նախընտրած մոդելին լավագույնս համապատասխանող գործվածքը հաշված օրերի ընթացքում ձև և տեսք է ստանում` մարմնավորելով ձեր ամենանվիրական երազանքները: 
«Ֆիանսե» հարսանեկան սրահ` դեպի խորան տանող խորհրդանշական ճանապարհի շքեղ ընտրություն:

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...