пятница, 27 февраля 2015 г.

Նվիրեք ձեր երեխաներին իսկական հեքիաթ՝ «Ջի Էս Էմ ստուդիա» հրատարակչատուն


Գրքերի հրատարակման հայաստանյան շուկայում 2010թ-ից ինքնատիպ ձեռագրով և բարձր վարկանիշով նոր խոսք ու որակ է բերում «Ջի Էս Էմ ստուդիա» հրատարակչատունը:
Ոլորտում երկար տարիների փորձառություն ունեցող Սմբատ Գյուրջյանի կողմից հիմնադրված հրատարակչությունն ի սկզբանե նպատակ ունի հասարակությանը ներկայացնել նորաոճ լուծումներով, իրենց տեսակի և ձևի մեջ մատուցման նոր մշակույթով աչքի ընկնող մանկապատանեկան գրքերի հետաքրքրաշարժ ընտրանի, որը կգրավի երեխաներին դեպի գիրքն ու գրականությունը:
«Ջի Էս Էմ ստուդիա» հրատարակչատունը Հայաստանում առաջին անգամ ներկայացնում է խաղ գրքերի, գիրք խճանկարների, խոսող գրքերի և այբուբենի, ջրով գունավորվող գրքերի, ստվարաթղթե, երկարակյաց, իրենց դիմացկունությամբ աչքի ընկնող գրքերի լայն տեսականի՝ հայ և արտասահմանցի մանկագիրների հայտնի ստեղծագործությունների բովանդակությամբ:
«Ջի Էս Էմ ստուդիա» հրատարակչատան յուրօրինակ տեսականին հրաշալի նվեր է բոլոր փոքրիկների համար:

Հեռախոս՝ 055 26 73 53,  010-267353
https://www.facebook.com/GSMstudio


Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...