среда, 8 апреля 2015 г.

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» Խոհարարների պատրաստում

Արհեստը կյանքի բոլոր բնագավառներում մարդկության կողմից մշտապես եղել է պահանջարկված ու գնահատված.
Լավ վարպետի գործն անգամ աշխարհագրական սահմաններն է հատել ու արժևորվել օտար ծեգերում` վաստակին արժանի գնահատական բերելով արհեստավորին:
Աշխատաշուկան այսօր էլ մասնագիտական և արհեստագործական կրթությամբ կադրերի լուրջ պահանջարկ է ներկայացնում.
Ոլորտում նոր խոսք ու որակ բերելու նկատառումով 2001թ-ից հայ-ֆրանսիական համատեղ գործակցության արդյունքում հիմնադրվեց Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը` դառնալով Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հիմնաքարերից մեկը:



Խոհարարական արվեստի նկատմամբ ամբողջ աշխարհում առկա պահանջարկին ընդառաջ  Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը ոլորտում պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման հստակ գործելաոճ է որդեգրել. Գործնական և տեսական գիտելիքներով ու հմտություններով կադրերը դեռևս ուսանող շրջանում արդեն աշխատում ու համատեղում են ուսուցումն ու աշխատանքը:
Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը ուսուցումն իրականացնում է հիմնական և միջնակարգ կրթության հիմքի վրա` պատրաստելով ատամնատեխնիկներ, խոհարարներ, հագուստի նախագծող-մոդելավորողներ, վարսահարդարներ: Ֆրանս հայկական սերտ համագործակցության, նյութատեխնիկական հարուստ բազայի և պարբերաբար վերապատրաստվող դասախոսների շնորհիվ կենտրոնը հայաստանյան մասնագիտական կրթության ոլորտում նոր հեղաշրջում իրականացրեց` մասնագետ-կադրերի պատրաստման գործը տեղափոխելով որակական նոր հարթություն:
Ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու գործիքները ֆրանս հայկական մասնագիտական ուսումնական  կենտրոնը տրամադրում է անվճար:
Բացառիկ հնարավորություններ են ստեղծված նաև գործատուների հետ անիջական շփվելու և աշխատանքային հուսալի հեռանկար ձևավորելու առումով:
Իրականացվում են նաև կարճաժամկետ դասընթացներ տարբեր տարիքի և նախասիրությունների մարդկանց համար:
ֆրանս հայկական մասնագիտական ուսումնական  կենտրոնաշխատաշուկայում ընդգրկվելու և կայանալու ձեր լավագույն հնարավորությունը:
հեռ.՝ 57-85-33, (094)92-35-40


 











Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...