четверг, 23 апреля 2015 г.

Անմահ նվիրյալները... միջոցառում Ս. Շահումյանի անվան N1 դպրոցում


Այն, ինչ մենք գիտենք, սահմանափակ է, իսկ այն, ինչ չգիտենք` անվերջանալի։ 
Այն անձը, ով ձգտում է նվաճել իմացության սահմանները, նա կյանքի փոթորկուն օվկիանում նվաճում է իր հաստատուն տեղը. այդ իմացության աշխարհը 1928 թվականից հազարավոր աշակերտներին ուղղորդելու ճանապարհն է որդեգրել Երևանի Ստեփան Շահումյանի անվան համար 1 դպրոցը:
Պատահական չէ, որ իր յոթ զավակների կրթության ոչ դյուրին գործը Շահումյանի անվան դպրոցին էր վստահել նաև հայ ազգի մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը: 
Լավագույն ավանդույթները ոչ միայն պահպանվում, այլև զարգանում ու հարստանում են նոր ու հիշարժան էջերով: 
Ուշագրավ էր նաև Ստեփան Շահումյանի անվան համար թիվ 1 դպրոցի յուրօրինակ անդրադարձը ցեղասպանություն վերապրած, բայց մինչև օրս իր անհատականությունը վառ պահող հայի պատմությանը: 
Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի միջացառման գլխավոր հերոսը մարտիրոսվող հայն էր` հպարտ ու առաքինի, պատրաստ նահատակվելու հանուն հավատի: 
Ցեղասպանության 100-ամյակը սոսկ տարելից չէ, այն մի ամբողջ ազգի անցյալի ու ապագայի շաղկապման հանգրվան է: 
2015թ-ն այն պատվանդանն է, որի վրա պիտի կանգնի մեր ապագա պահանջատիրական պայքարը։ 
Աշխարհի ջրերը ուր էլ որ ցրվեն, ուր էլ հոսեն, միևնույն է, միանալու են և հանդիպելու օվկիանոսում։ Այս կերպ էլ համայն հայությունը մի օր համախմբվելու և միանալու է` կերտելով իր լուսավոր գալիքը: 
Նկարները՝ այստեղ
Հեռ.` +374-10-533223 , +374-10-531522

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...