понедельник, 24 октября 2011 г.

«ՄԻՆԵ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր ողջ աշխարհում լայն տարածում և կիրառում ունեն ապրանքանիշերի, նվերների, անվանական իրերի վրա տպագրական եղանակով ստացված օրիգինալ լուծումներն ու մատուցման եղանակները: Մեր երկրում այդ ոլորտի առաջատարի ղեկն արդեն 13 տարի է պատվախնդրորեն ստանձնել է «Մինե» ընկերությունը, որն իրականացնում է տեխնիկական տպագրություն երկրաչափական իրերի վրա: Օգնելով գտնել ապրանքանիշի գովազդման ամենաարդյունավետ լուծումները` «Մինե» ընկերությունը իր հաճախորդներին և պատվիրատուներին առավել ինքնատիպ դրսևորվելու և մրցակցային ասպարեզում կայուն դիրք զբաղեցնելու հնարավորություն է տալիս: Իսկ ինչպես գիտենք գովազդի աշխարհում առավել հաջողության է հասնում նա, ով կարողանում է յուրօրինակ ներկայացնել իր ապրանքանիշը: Եվ ինչու՞ միայն գովազդի աշխարհում. կյանքում նույնպես մատուցման ինքնատիպ արվեստն ավելի մեծ դեր ու նշանակություն ունի, քան որևէ այլ շքեղություն:
«Հայաստանը Ձեր գործընկեր» միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսին ընկերության մարդաշատ տաղավարը ևս փաստում էր հանրության հետաքրքրությունը մատուցվող տպագրական ծառայությունների բազմազանության նկատմամբ: Անտարբեր չմնաց նաև երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում Մինե ընկերությունը մատուցեց անվանական ինքնատիպ անակնկալ:

 
«Մինե» ընկերությունը նաև Գերմանական «Մարաբու» հանրահայտ ներկերի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, որով էլ պայմանավորված է տպագրական ծառայությունների բարձր որակը:
Ընկերությունը հաջողությամբ կիրառում է լազերային տպագրության աշխարհի վերջին նորույթներից մեկը, որն իր ֆունկցիոնալ բազմազանությամբ հնարավորություն է տալիս կտրատել, փորագրել և կարճ ժամանակամիջոցում ստանալ մարդկային ամնեաբարդ երևակայության տպագրական պատկերը: Բազմատեսակ իրերի վրա կատարվող տպագրական բարձրակարգ ծառայությունները թույլ են տալիս կյանքի կոչել անգամ անհնարին թվացող մեր պատկերացումները:
Այո, «Մինե»-ի շնորհիվ անհնարինը դառնում է հնարավոր և ընկերությունը պատահական չէ ընտրել հենց այս կարգախոսը:
Երևակեք Ձեր անսահման երևակայությունը, եղեք ինքնատիպ և ընտրեք ներկայանալու օրիգինալ տարբերակը:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...