понедельник, 24 октября 2011 г.

UNDP VET ՄԱԶԾ ՄԿՈՒ

 
Նախնական և միջին մասնագիտական որակյալ կրթությունն ու ուսուցումը երկրի կայուն զարգացման գործում կարևոր դերակատարություն ունեն: Ներկայումս ոլորտի զարգացումը դասվում է ՀՀ տնտեսության առաջընթացի գերակայությունների շարքում: ՈՒստի` առաջնային հարթության վրա է դրվում   բարեփոխումների խնդիրը, որի արդյունքում ապագա մասնագետները կհամապատասխանեն աշխատաշուկայի նորօրյա պահանջներին: Այս ասպարեզում այսօր լուրջ քայլեր է իրականացնում միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի նախնական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում ծրագիրը: 2006-2008թթ ծրագիրը գործում է Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ, իսկ 2009 թ-ից մինչև 2011թ-ի դեկտեմբերը այն համաֆինանսավորվում  է Դանիայի կառավարության կողմից: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ՄԿՈՒ ծրագիրը նպատակամիտված է
  •   Աղքատության նվազեցմանը և եկամուտների ստեղծմանը
  •  Երկրի տնտեսությանը համապատասխան որակյալ աշխատուժով ապահովմանը
  • Մկու համակարգի որակի բարձրացմանը, կայուն քաղաքականության ձևավորմանը և կարողությունների ձևավորմանը:
Այս հեռանկարին հասնելու համար ծրագիրը կանխորոշել է նպատակներ, որոնք բարեփոխումների թիրախային ուղղություններից են, այն է.
  • Կրթության հասանելիությունը
  • Աշխատուժի շարժունակությունը
  • Ցկյանս ուսուցման հայեցակարգի ներդրումը:
Ծրագրի առաքելությունն է` մեծացնել երիտասարդների աշխատանքի անցնելու հնարավորությունները Հայաստանում` նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի զարգացման միջոցով:
Լուրջ և մեծածավալ բարեփոխումներ իրականացնելու նպատակով` հանրապետությունում գործող քոլեջներից ընտրվեցին ՄԿՈՒ իրականացնող 12 պետական ուսումնական հաստատութուններ, որոնք բազմագործառույթային տարածաշրջանային քոլեջներ էին: Ծրագրի արդյունքում ձևավորված դրական փորձը հաջող հիմք կդառնա ոլորտի աշխատանքները ճիշտ կերպով կանոնակարգելու և ուղղորդելու համար:
Գիտակցելով որակյալ աշխատուժի կարևորությունը երկրի միջին կամ երկարաժամկետ կայուն զարգացումը ապահովելու գործում ՄԱԶԾ ՄԿՈՒ ծրագիրը իր գործունեության առաջնային ուղղություններից մեկում ամրագրել է նոր կարողություններով և հմտություններով օժտված կադրերի պատրաստումը: ՈՒստի 12 ՄԿՈՒ հաստատություններին տրամադրվել են լաբորատոր սարքավորումներ, մշակվել են պետական որակավորման չափորոշիչներ, մոդուլային ծրագրեր, ինչպես նաև 15.000 կրթական ձեռնարկներ: Լայնածավալ հնարավորություններ են ստեղծվել բոլոր քաղաքացիների համար` անցնելու վերապատրաստումներ, շարունակաբար կրթվելու և աշխատանքի շուկայում մշտապես ժամանակի զարկերակը զգալու համար:
Արձագանքելով ժամանակի և աշխատաշուկայի պահանջներին` ՄԱԶԾ ՄԿՈՒ ծրագիրը շեշտը դրել է հետևյալ բնագավառների վրա` շինարարություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և սպասարկում, տեխնիկական և բանվորական ոլորտ: Ընտրված քոլեջների աշխարհագրությունը ընդգրկում է Հայաստանի ողջ տարածքը: "Դպրութուն" հաղորդաշարի ստեղծագործական անձնակազմը վերոնշյալի ականատեսը լինելու, և հանրությանը ներկայացնելու ակնկալիքով այս անգամ այցելեց Հրազդանի պետական քոլեջ: Կրթօջախը ասես վերածնունդ էր ապրում: Վերազինված արդիական լաբորատորիաները, նորագույն ՏՏ-ներով և հարմարություններով  վերազինված մասնագիտական սենյակները, նոր շունչ էին հաղորդում 40-ամյա քոլեջին:
 ՄԱԶԾ ՄԿՈՒ ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումները առաջնահերթ միտում ունեն ուսանողներին կայուն և օգտակար գիտելիքներ հաղորդելու, ինչպես նաև մասնագիտական դաշտում հաջող ինքնաիրացվելու բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:
Օգտագործելով աշխատաշուկայի վերլուծության արդյունքները և տնտեսության զարգացման միտումները` ՄԿՈՒ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը լայնածավալ բարեփոխումներով Հայաստանյան միջին մասնագիտական ոլորտին հաղորդում է նոր շունչ և նոր որակ: Ծրագրի գերնպատակն է`ոլորտը տեսնել առաջավորի դիրքերում, կոտրել նախնական և միջին մասնագիտական կրթության հանդեպ ձևավորված անվստահության երբեմնի կարծրատիպերը և այս ամենը` համաշխարհային գիտելիքների, փորձի և տեղական առանձնահատկությունների արդյունավետ զուգակցմամբ:



Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...