понедельник, 24 октября 2011 г.

«ՖԻՐՄԱ Տ.Ն.Թ»-ՌԵՏԻՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԻՐԵՐ, ԴԵՏԱԼՆԵՐ

Կյանքի ամենատարբեր բնագավառներում ռետինատեխնիկական իրերը մեծ դեր և նշանակություն ունեն: Հետևաբար երկրում ունենալ ընկերություն , որը հուսալի և որակյալ արտադրանք կթողարկի առաջադրվող պահանջներին և միջպետական ստանդարտներին համապատասխան` նշանակում է ունենալ ստրատեգիական դերակատարության կառույց, որը խթան կդառնա նաև այլ հիմնարկների հաջող գործունեության համար: Մեր երկրում այդ կարևոր առաքելությունը արդեն 20 տարի է իր ուսերին է առել «Ֆիրմա Տ.Ն.Թ.» ընկերությունը , որը բացառապես զբաղվում է ռետինատեխնիկական իրերի արտադրությամբ և իրացմամբ: Հիմքում ունենալով դեռևս խորհրդային Հայաստանում առկա քիմիական արդյունաբերության լավագույն ավանդույթները` «Ֆիրմա Տ.Ն. Թ.»-ն գիտական լուրջ պոտենցիալի վրա կառուցեց իր աշխատանքային ուղին` անշուշտ հաշվի առնելով նաև ժամանակակից միտումներն ու պահանջները: Այս առումով ընկերությունը արտադրության ոլորտում ներգրավվել է փորձառու և գիտակ մասնագետների, ովքեր ռետինատեխնիկական իրերի ցանկացած պատվեր իրագործում են պատշաճ որակով և նորագույն չափորոշիչներին համպատասխան:
 
Ընկերությունն այսօր արտադրում է հում ռետին, ռետինե տարատեսակ դետալներ, այդ թվում սննդային, յուղակայուն, թթվահիմնակայուն, մաշվածակայուն, ջերմակայուն ռետինից, կտորե և մետաղյա հիմքերով պատրաստված: «Ֆիրմա Տ.Ն.Թ»-ն ունի ռետինե իրերի փորձարկման հավատարմագրված լաբորատորիա: Մասնագետները, պատվիրատուի պահանջներից ելնելով, մշակում կամ ընտրում են ռետինի հումքը, որից ստանում են համապատասխան հուսալի և երկարակյաց ռետինե դետալներ: Արտադրանքը տեխնոլոգիական և տեխնիկական առումներով համապատասխանում է միջպետական ստանդարտներին: «Հայաստանը Ձեր գործընկեր» միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսին «Ֆիրմա Տ.Ն Թ»-ի գործունեությունն ու արտադրանքն արժանացան ինչպես հանրության, այնպես էլ երկրի վարչապետի ուշադրությանը:
Շատ ձեռնարկությունների հաջող և անխափան աշխատանքը պայմանավորված է որակյալ ռետինե տարատեսակ դետալների առկայությամբ: Այստեղ «Ֆիրմա Տ.Ն.Թ»-ն ևս կայուն ասելիք ունի պարզապես թվենք համագործակցող ավելի քան 200 տնտեսավարող սուբեկտներից մի քանիսը` ՀՀ պաշտպանության նախարարություն, «Հարավկովկասյան երկաթուղի», «Երևանի կոնյակի գործարան», «Հրազ Ջեկ», «Կամուրջշին» և այլ ընկերություններ:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...