вторник, 27 декабря 2011 г.

"Մայքրոսոֆթ" Հայաստան-"Գործընկերներ ուսման ոլորտում" ծրագիր 2011թ.

Այսօր որակյալ և մատչելի ուսուցման կազմակերպման գործը անհնար է պատկերացնել առանց տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների: ‹‹Մայքրոսոֆթ››-ի կրթական համակարգը այս առումով լուրջ առաքելություն է  
ստանձնել` օժանդակելով Հայաստանում Էլեկտրոնային և հեռավար ուսուցման զարգացմանը:
‹‹Մայքրոսոֆթ›› ընկերության կողմից ստեղծված նոր ծրագրերի կիրառումը լսարաններում կամ լսարաններից դուրս բարձրացնում է ուսուցանվող գիտելիքի արդյունավետությունը` դասը դարձնում հետաքրքիր և հասանելի:
Անդրադառնալով ‹‹Մարքոսոֆթ››-ի կրթական ծրագրերին` ‹‹Դպրություն›› հաղորդաշարն այս անգամ ուշադրությունը բևեռեց ‹‹Գործընկերներ ուսման ոլորտում›› ծրագրին, որը հիմնականում շեշտադրում է 3 կարևոր ուղղություն` նորարար դպրոցներ, նորարար ուսուցիչներ և նորարար աշակերտներ:
2011թ-ը ‹‹Մայքրոսոֆթ››-ի հայաստանյան գրասենյակի կյանքում նշանակալից էր մի շարք առումներով. ‹‹Գործընկերներ ուսման ոլորտում›› ծրագրի շրջանակներում իրականացրած հետևողական աշխատանքի արդյունքում այս տարի աշխարհի նորարար դպրոցների շարքը համալվեց ևս մեկ ուսումնական հաստատությամբ: Հավելենք, որ բարդ ընտրության և բարձր մրցակցության արդյունքում աշխարհի նորարար դպրոցների շարքերը այսօր համալրում են 3 ուսումնական հաստատություններ` 2009 թ-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, 2010 թ-ին` Անանիա Շիրակացու անվան ճեմարանը և 2011թ-ին Օհանյան կրթահամալիրը: 
 
Հաստատված որակավորումը հնարավորություն է տալիս աշակերտներին և անձնակազմին լինել արդի կրթական գործընթացի կիզակետում, շուրջ մեկ տարի մասնակցել վիրտուալ սեմինարներին և քննարկումներին, ներդնել և կիրառել աշխարհի մենթոր դպրոցների փորձը, ստեղծել նորարական կրթական մեթոդներ, որը հնարավոր կլինի կիրառել աշխարհի յուրաքանչյուր կետում:  
‹‹Մայքրոսոֆթ››-ի ‹‹Գործընկերներ ուսման ոլորտում›› ծրագրի ‹‹Նորարար դպրոցներ›› ուղղության նպատակն է` դպրոցներին, պետական կառույցներին և դասավանդողներին տրամադրել այնպիսի էլեկտրոնային պաշարներ, դասընթացներ, տեղեկատվական տեխնոլոգիական նախագծեր,որոնք կօգնեն դպրոցներին ավելի լավ նախապատրաստել աշակերտներին 21-րդ դարում ապրելու և աշխատելու համար:

Տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանում  նոր հետաքրքրությունների և բովանդակության ստեղծման առաջատար ‹‹Մայքրոսոֆթ›› ընկերության նորարար դպրոցները ընտրվում են՝ իրենց ամբողջ ներուժով ստեղծելու ճկուն, փոխանցելի և վստահելի մոդելներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ և փոխանցել իրենց փորձն ու ստեղծված մոդելները այլ դպրոցների` թե իրենց երկրներում, թե տարածաշրջանում և թե ամբողջ աշխարհում:
‹‹Մայքրոսոֆթ››-ի ‹‹Գործընկերներ ուսման ոլորտում›› ծրագրի ‹‹Նորարար դպրոցներ›› ուղղության նպատակն է` օգնել ուսումնական հաստատություններին 
բարձրացնել ՏՀՏ հասանելիությունը,
աջակցել կրթության գործընթացում նորարարական մեթոդների ներդրմանը, ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության զարգացմանը և նրանց զինմանը` այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործիքներով և գիտելիքներով:
ՏՀՏ-ները փոխում են մեր կյանքը, և կյանքի նոր ռիթմին համաքայլ ընթանալու համար հարկավոր է կրթական համակարգը ևս դարձնել արդյունավետ ու գրավիչ` չօտարվելով 21-րդ դարից և տեղեկատվական հասարակությունից:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO


Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...