суббота, 17 декабря 2011 г.

ԲՈՒՍԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԸ


<<ԲՈՒՍԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԸ>>
Գեղեցիկ հարսանեկան զգեստ, ճերմակ ծաղիկներ, ընտանեկան երջանկություն, որը խոստանում է հավերժ լինել, սակայն… վարդագույն ապագան երբեմն կանգնում է գորշ ներկայի փակուղու առաջ: Երեխա չունենալու խնդիրը զույգերի հարաբերությունները վերածում է իսկական մղձավանջի: Բազմաթիվ բժշկական հիմնարկների դուռը անարդյունք թակելուց և բուժման ամենատարբեր մեթոդները փորձելուց հիասթափված` կարծում ես,  որ երբեք չես լսի սեփական երեխայիդ ճիչը: Բայց այս անելանելի խավարում բազմաթիվ զույգերի համար որպես հուսո և հավատի փարոս երջանկության բանալի դարձավ  «Մարիամ»  բուսաբուժության կենտրոնը: Երիտասարդ բժշկուհու` Քրիստինե Բաղդասարյանի հրաշագործ մեթոդներով, որոնց հիմքում ամենազոր բույսերն են, ծնող դառնալու բերկրանքը վայելել են արդեն շատ ու շատ զույգեր և փորձառու բժշկուհին ամեն անգամ նորովի երջանկություն  է ապրում, երբ զույգերի աչքերում  հուսահատության արցունքներին փոխարինում են ուրախության արցունքները:  
«Մարիամ» բուսաբուժության կենտրոնի բազմաթիվ այցելուները, իրոք, այդ հրաշքի ականատեսներն են, և պետք չէ երբևիցե կասկածի տակ առնել բնության հրաշագործ հատկությունները, որոնցից գերագույնը թերևս  երեխայի ծնունդն է, իսկ մեկնաբանությունները թողնում ենք ձեզ, պարզապես արժե գոնե մեկ անգամ ականատեսը լինել այդ հրաշքի:

Հինավուրց ժամանակներից ցավերի հաղթահարման լուրջ սպեղանի են համարվել մերսումները,  որոնք օգնել են օրգանիզմին ազատվել թունավոր նյութերից, լավացնել արյան շրջանառությունը, թուլացնել նյարդային համակարգն ու բարձրացնել դիմադրողականությունը : Մերսման տեսակները տարբեր են, դրանցից յուրաքանչյուրն ունի յուրովի նպատակ: «Մարիամ» բուսաբուժության կենտրոնում կատարվող մերսումը զուգակցվում է խոտաբույսերի թուրմերի կիրառմամբ, որն էլ լուրջ բարերար ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա: Ժամանակին համընթաց մերսման եղանակները կատարելագործվում են. մարդկային գործոնին լրացնելու են գալիս տեխնիկական նորագույն միջոցները: Այս առումով "Մարիամ" բուսաբուժության կենտրոնը վերջերս համալրվել է մերսման նորագույն սարքավորմամբ, որն իր արդյունավետ հատկությունների շնորհիվ լայն կիրառում է գտել բժշկության տարբեր ոլորտներում:
«Մարիամ» բուսաբուժության կենտրոնում գրանցված հաջողությունների մասին կարելի է անվերջ խոսել, փաստերն անթիվ են, բայց պարզ է մեկ ճշմարտություն` բուսաբուժության դեմ հիվանդությունները անզոր են, պետք է պարզապես հավատալ և հիվանդության դեպքում հիշել ճիշտ հասցեն: 
098 28-99-11 42-80-04

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...