пятница, 6 апреля 2012 г.

“ԵՎՐՈԿՈՄՖՈՐՏ” ՍՊԸ



Մարդու անսահման երևակայությունը դրսևորվում է կյանքի տարբեր ոլորտներում, իսկ հայի ազգային տեսակը դարեր ի վեր բնորոշվել է շինարարական լավագույն ավանդույթներով, որոնք մեր օրերում նոր շունչ և արդիական լուծումներ են գտնում:
Իր գործունեության թեև կարճ, սակայն բեղմնավոր ժամանակահատվածում  այս ավանդույթների լուրջ հետևորդը դարձավ նաև Եվրո կոմֆորտընկերությունը` շինարարության ոլորտում զբաղեցնելով առաջատար դիրքեր: Ընկերության լայն արտադրատեսականին օգտագործվում է տարբեր կառույցների ներքին և արտաքին հարդարման աշխատանքների ու վերանորոգման ժամանակ, իսկ ներկայացվող որոշ ապրանքատեսակներ, բացառապես նորույթ են շուկայում և ճանաչման լայն հեռանկար ունեն:
Արդեն 12 տարի է Եվոկոմֆորտ ըներությունը իրականացնում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան դռների, պատուհանների, բազրիքների, հեռակառավարովող շերտավարագույրների, ավտոմատ դռների, ֆասադների, ալյումինե կոմպոզիտային վահանակների արտադրություն  և տեղադրում
 Ընկերությունը զբաղվում է նաև ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ռետինե մեկուսիչներիֆասադային պրոֆիլների, ինչպես նաև դռների ու պատուհանների պատրաստման համար նախատեսված այլ պարագաների մանրածախ և մեծածախ վաճառքով:
Հատկապես ուշագրավ են  “Եվրո կոմֆորտ” ÁÝÏ»ñáõÃÛ³Ý ÏáÕÙÇó ներմուծվող մետաղապլաստե դռների և պատուհանների համար նախատեսված  պլաստմասե բարձրորակ 4 խցիկանի պրոֆիլները, որոնք ապահովում են բարձրակարգ ձայնա և ջերմամեկուսացում: Շնորհիվ որակական բարձր հատկանիշների` այս պրոֆիլները արդյունավետորեն կիրառվում են տարբեր կառույցների արտաքին և ներքին հարդարման աշխատանքներում:
Եվրոկոմֆորտընկերությունը զբաղվում է նաև մետաղապլաստե պրոֆիլների արտադրությամբ: Արդյունաբերության լավագույն ավանդույթներով հայտնի Հայաստանի տնտեսության կայացման հիմքը արտադրությունն է: Անգնահատելի է  տեղական արտադրողի առաքելությունը մեր երկրում` ոչ միայն տնտեսության զարգացման, այլև աշխատատեղերի ստեղծման, այս կերպ նաև արտագաղթի կանխարգելման գործում: Ուստի, տեղական արտադրողի հանդեպ պետք է ցուցաբերել առանձնակի ուշադրություն:
Տեղական արտադրությունը հնարավորություն է տալիս էականորեն նվազեցնել մետաղապլաստե պրոֆիլների  վաճառքի գինը : Եվրոկոմֆորտի արտադրած եվրոպլաստ ապրանքանիշով պրոֆիլները ունեն  60մմ բարձրություն  և չորս խցիկանի են:
Իտալական և գերմանական սարքավորումներն ու բարձրորակ ամերիկյան հումքը որակի ապահովման կարևոր երաշխիքն են:
Եվրոկոմֆորտի արտադրամասերում իրականացվող ողջ գործընթացը վերահսկվում է արտասահմանում վերապատրաստված բարձրակարգ մասնագետների կողմից, ովքեր ոչ միայն հսկում են արտադրության գործընթացը այլև հետևում պլաստմասայի բաղադրության մեջ տարբեր տարրերի ճիշտ հարաբերակցության պահպանմանը: Արդյունքում  Եվրոկոմֆորտի պրոֆիլները դրսևորում են որակական բարձր հատկություններ` համապատասխանելով միջազգային նորմերին:
Տարածաշրջանում եզակի այս արտադրամասը գերմանական նորագույն տեխնոլոգիաների կիրառման  շնորհիվ ապահովում է որակի և գնի առումով մրցունակ արտադրանք: Ի դեպ  Եվրոկոմֆորտ ընկերությունը սկսել է նաև պրոֆիլները գերմանական TUV ստանդարտներին համապատասխանեցնելու գործընթացը:
Եվրոկոմֆորտը պատվախնդրորեն ստանձնելով ոլորտի առաջատարի ղեկը` արտադրական նորագույն տեխնոլոգիաների,  արդիական սարքավորումների և մասնագիտական լուրջ ներուժի շնորհիվ ցանկացած պատվեր իրագործում է պատշաճ որակով և ժամանակին: Ապացույցը շինարարական մրցույթներում ձեռք բերած առաջատար կազմակերպությունների վստահությունն է: Համագործակցության ընդլայնվող աշխարհագրությունը պատրաստ է ներառել տարբեր կազմակերպութունների, որոնք գնահատում են որակն ու հուսալիությունը: Ընկերությունում ընդունվում են նաև դռների, պատուհանների,պաշտպանիչ շերտավարագույրների պատրաստման  և տեղադրման աշխատանքների անհատական պատվերներ:
Մասնակցելով տարբեր ցուցահանդեսների Եվրոկոմֆորտը բազմիցս է արժանացել որակի բարձր գնահատականի:
Ընկերությունը  այսօր էլ հավատարիմ է իր սպառողին և մշտապես ներկայանում է նոր ասելիքով, բարձրակարգ և թարմացվող տեսականին վստահորեն կարող է գոհացնել անգամ ամենախստապահանջ գնորդին:
 Այսօր շատ նորաոճ է Ֆասադային ապակեպատումը, որը հնարավորություն  է տալիս ստեղծել կառույցի թեթևության և ամբողջականության զգացում: Այս առումով ուշագրավ են Եվրոկոմֆորտի արտադրած ժամանակակից ապակե ֆասադները, որոնք աչքի են ընկնում լավ լուսաթափանցությամբ, գերազանց պաշտպանում են դրսի աղմուկից և արտաքին ազդեցությունից: Բարձրորակ և գրավիչ ֆասադները, ձեր կառույցին կհաղորդեն արդիական տեսք: Շենքերի և շինությունների երեսպատման համար Եվրոկոմֆորտն առաջարկում է նաև ալյումինե կոմպոզիտային վահանակներ` տարբեր գույների, ինչպես նաև մարմարի և գրանիտի տեսքով: Որակական բարձր հատկանիշների շնորհիվ ալյումինե կոմպոզիտային վահանակները տարբեր բնակլիմայական պայմաններում չեն ենթարկվում փոփոխության, ջերմամեկուսիչ են, կոռոզիադիմացկուն և թեթև:
Կառույցի արտաքին տեսքն ամբողջացնող մյուս կարևոր բաղադրիչը պատշգամբն է: Եվրո կոմֆորտն առաջարկում է նորույթ Հայաստանյան շուկայում` ապակե փեղկերով բացվող, մի կողմի հավաքվող պատշգամբային համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ապահովելու լայն տեսադաշտ:
Յուրաքանչյուր շինություն արտաքին ամբողջական տեսք է ստանում, երբ տեղադրվում է ամուր և հուսալի տանիքը: Եվրոկոմֆորտի առաջարկած ալումինե պրոֆիլներով և եռաշերտ ապակե տանիքները հուսալի են, երկարակյաց, ապահովում են հրաշալի լուսաթափանցություն հատկապես մեծ մակերես զբաղեցնող տարածքներում: Լամինացված ապակիների պաշտպանիչ ներքին թաղանթի շնորհիվ անգամ կոտրվելու դեպքում ապակին ցած չի թափվում` ապահովելով ձեր անվտանգությունը:

Եվրոկոմֆորտն առաջարկում է ալյումինե և մետաղապլաստե դռների, պատուհանների, տարբեր գույնի ու ձևի վիտրաժների լայն տեսականի, որն  աչքի է ընկնում  բարձր որակով և երկարակեցությամբ: Ընկերության տեսականիում առանձնակի տեղ են գրավում նաև  պտտվող, պրոֆիլով ու առանց պրոֆիլի, սահող և ծալովի ավտոմատ դռները, որոնք կարող են կիրառվել առևտրի կենտրոններում, հյուրանոցներում, զվարճանքի վայրերումգրասենյակներում և այլ կառույցներում` ապահովելով հարմարավետության զգացում և նորաոճ տեսք:
Կառույցի ներքին հարդարման կարևոր բաղադրատարր են Եվրոկոմֆորտի ալյումինե, ինչպես նաև փայտի և ալյումինե համադրությամբ բազրիքները, որոնք աչքի են ընկնում իրենց արդիական և ինքնատիպ լուծումներով:
Յուրաքանչյուր կառույցի համար անվտանգության ապահովումը  առաջնային խնդիր է: Այս առումով Եվրոկոմֆորտն առաջարկում է իտալական և գերմանական նյութերով պատրաստված սեկցիոն և փաթաթվող-թմբուկավոր  հեռակառավարվող շերտավարագույրներ` նախատեսված  խանութների, բնակարանների և տարբեր շինությունների պահպանությանն համար:
Եվրոկոմֆորտն առաջարկում է նաև ժամանակակից դիզայնով, տարբեր չափերի, բարձրորակ ու գեղեցիկ տաղավարներ և կրպակներ, որոնք կարող են կիրառվել տարբեր նպատակներով:
Այնպես որ, եթե ցանկանում եք ձեր միջավայրը դարձնել  նորաոճ  և հարմարավետ, կարևորում եք որակն ու հուսալիությունը` Եվրոկոմֆորտը պատրաստ է համագործակցության:
Եվրոկոմֆորտ - եվրոպական հարմարավետության լավագույն ուղի:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...