воскресенье, 15 апреля 2012 г.

ՓԱՅՏԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՂ՝ '' ԽՈՐ ԱՐՄԱՏ '' ՍՊԸ

Փայտագործությունը դարերի պատմություն ունի: Դեռ վաղնջական ժամանակներից  մարդիկ փայտին մարմին ու հոգի են տվել` ստանալով արվեստի ինքնատիպ նմուշներ և կենցաղային  տարբեր իրեր: Մեր օրերում դարավոր ավանդույթներով  հայտնի փայտագործությունը նոր շունչ է ստացել:
2000 թ-ից մեր հանրապետությունում գործող Խոր Արմատ ընկերությունը այդ ավանդույթների հաջող շարունակողներից և հարստացողներից է: Ընկերության փայտե կահույքի բացառիկ նմուշները,  յուրօրինակ տեսք կհաղորդեն անգամ ամենագեղեցիկ ինտերիերին:
Փայտե կահույքը անգամ թագավորական  արքունիքների զարդն է եղել: Այն պահանջարկված է յուրաքանչյուր ժամանակահատվածում և ամբողջացնում է տանտիրոջ գեղագիտական ընկալումներն ու բարձր ճաշակը: Ոճի յուրահատկությունն ընդգծող Խոր արմատ ընկերության  բարձրակարգ փայտե կահույքը ձեր ինտերիերը կդարձնի վեհաշուք և օրիգինալ:
Ընկերության մասնագետների պրոֆեսիոնալությունն ու տարիների փորձը կյանքի կկոչեն անգամ ձեր ամենահամարձակ մտահղացումները:
"Խոր արմատ" արտադրական ձեռնարկությունը սպառողին է ներկայացնում փայտյա դռների, պատուհանների, սեղանների, աթոռների, մահճակալների, աստիճանների ու աստիճանաճաղերի ինքնատիպ տեսականի:
Ընկերությունն իրականացնում է նաև խոհանոցային կահույքի նախագծման, պատրաստման և տեղադրման աշխատանքներօպտիմալ օգտագործելով պատվիրատուի` կահավորվող տարածքի յուրաքանչյուր միլիմետրը: 
Որակ, հուսալիություն և մատչելիություն: Այս հատկանիշներով է բնորոշվում Խոր արմատ ընկերության փայտե կահույքի յուրօրինակ տեսականին:
Ստեղծեք Ձեր ուրույն ինտերիերը` կահավորելով այն  ամեն ժամանակներում հարգի և մարդու անսահման երևակայությունն ընգծող փայտի յուրօրինակ նմուշներով:
"Խոր արմատ" ընկերությունը 2000 թվականից աշխատում է կահույքագործության բնագավառում` տեղական սպառողին հնարավորություն տալով մատչելի գներով պատվիրել և ձեռք բերել նախընտրելի կահույքը` ստեղծելով ուրույն ինտերիեր ու ոճ սեփական բնակարանում կամ աշխատասենյակում: "Խոր արմատ" արտադրական ձեռնարկությունը մասնագիտացել է հատկապես փայտյա դռների, պատուհանների, սեղանների, աթոռների, մահճակալների, աստիճանների ու աստիճանաճաղերի և խոհանոցային կահույքի նախագծման, պատրաստման և տեղադրման ասպարեզում` օպտիմալ օգտագործելով պատվիրատուի` կահավորվող տարածքի յուրաքանչյուր միլիմետրը:
Հայաստանում համեմատաբար նոր` կահույքագործության բնագավառն այսօր մեր արդյունաբերության արագ զարգացող ճյուղերից է դարձել: Տեղական սպառողը հնարավորություն ունի համեմատաբար մատչելի գնով ձեռք բերել նախընտրելի կահույքը: Այս հարցում նրան կարող է մեծապես օգտակար լինել նաև "Խոր արմատը", որը կահույքի արտադրության մեջ մասնագիտացած առաջատար ընկերություններից է: 



 Ձեռնարկության ղեկավարն ու աշխատակիցները որոշեցին ընկերությանը տալ հենց այս անվանումը` հուսալով, որ այն կարգախոսի արժեք կստանա և կնպաստի իրենց գործունեության անընդհատ զարգացմանը: Եվ իրոք, աշխատանքային կենսագրության տարիների ընթացքում հաջողությունը մշտապես ուղեկցել է նրանց:



 Նախագծում և դիզայն:
 
Տավուշի մարզ, գ. Կողբ
Հեռ.`  (374 94) 44 44 50
          (374 98) 31 70 31,
  Էլ. փոստ` xor_armat@mail.ru


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan 
Սաթենիկ Ղազարյան Satenik Ghazaryan
TVADSTUDIO©


Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...