среда, 11 апреля 2012 г.

«ՎԻՏԱՄԱՔՍ-Ե» ՆԱՐԻՆԵ ԽՏԱՆՅՈՒԹԻ ՀՐԱՇԱԳՈՐԾ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Անառողջ կենսակերպով և սթրեսներով լեցուն առօրյայում հաճախ չենք էլ նկատում, որ վնասում ենք ամենաթանկ ու անդառնալի մեր առողջությունը: Օրգանիզմը ամենուր ենթարկվում է ախտածին գրոհի` արհեստական սնունդ, աղտոտված օդ, ջուր` արդյունքում բազում ինֆեկցիաներ, որոնք փորձում ենք հաղթահարել տարբեր հակաբիոտիկներով:
Մարդու առողջության վերականգնման և ամրապնդման առումով բարձր արդյունավետություն է դրսևորում կլինիկական հետազոտություններով հաստատված և մարդկությանն իր հրաշագործ հատկություններն ապացուցած Նարինե բնական խտանյութը: Բժշկական պրակտիկայում այն արժևորվում է կենսաբանական բարձր ակտիվությամբ եւ արդյունավետ բուժհատկությամբ։
 
Շատերս ենք մանկության տարիներին գործածել այս սնունդը և չգիտես ինչու հեռացել նրանից տարիքի հետ մեկտեղ: Սակայն քչերին է հայտնի, որ Նարինե խտանյութը անկախ տարիքից օգտակար սնունդ է օրգանիզմի համար, այն կոչված է վերականգնելու և ամրապնդելու մարդու առողջությունը, կանխարգելելու բազում հիվանդություններ, բարելավելու բնակչության կյանքի որակը: 
«Նարինե» խտանյութը օրգանիզմում կասեցնում է վնասակար մանրէների զարգացումը, այն շատ արագ կարգավորում է աղիքների խաթարված միկրոֆլորան, բարձրացնում դիմադրողականությունը։
Գիտնականները պարզել են, որ այդ խտանյութի մեջ եղած կաթնաթթուն, աղիքներից արագ ներծծվելով արյան մեջ, նպաստում է գլյուկոզայի կերպարանափոխմանը, որը շատ կարեւոր է շաքարախտի պարագայում։
«
Նարինեն» օգնում է նաեւ իմունային անբավարարության ժամանակ, այն օրգանիզմը մաքրում է ռադիոնուկլեիդներից, խոլեստերինից եւ այլ թունավոր նյութերից։

Բոլորիս քաջ հայտնի «Նարինե» պրոբիոտիկը տարածաշրջանում առաջին անգամ արտադրվել է «Վիտամաքս» ընկերության կողմից: Լավագույն ավանդույթները շարունակվում են, և այսօր  «Վիտամաքս-Ե» ընկերության արտադրած Նարինե խտանյութը ճանաչվում է ողջ աշխարհում որպես ֆունկցիոնալ սնունդ: «Վիտամաքս-Ե» ընկերության արտադրատեսականին արտահանվում է ԱՄՆ, Ճապոնիա, Ավստրալիա ԱՊՀ երկրներ և այլուր:


«ՎԻՏԱՄԱՔՍ-Ե» ընկերության արտադրանքը բազմիցս է  արժանացել ՀՀ կառավարության անդամների բարձր գնահատականին:                                                                 




 Կյանքի գեղեցիկ կողմը` ընտրում ենք միայն բնականը:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
 TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...