суббота, 12 мая 2012 г.

«ՍԻՄ-ՍԻՄ ԳԵՅԹՍ» ընկերություն

Յուրաքանչյուրս ցանկանում ենք մեզ պաշտպանված և ապահով զգալ մեր տանը կամ աշխատավայրում. Հաճախ ենք արտաբերում «իմ տունը իմ ամրոցն է» արտահայտությունը. բայց արդյոք հուսալի է մեր ամրոցի անվտանգությունը:
Ցանկացած  կառույցի  ապահովությունը դժվար է պատկերացնել առանց որակյալ, հրակայուն դռների: ժողովրդական խոսք է՝ փորձանքը մեկ անգամ է գալիս և օր ու ժամ չի հարցնում, ուստի ամեն վայրկյան, դուռը փակելիս պետք է զգանք այն հուսալիությունը, որ գտնվում ենք մեր ամրոցում և հնարավորինս պաշտպանված ենք վտանգներից:
Հրակայուն դռների հայկական շուկայում ուշագրավ է «ՍԻՄ-ՍԻՄ ԳԵՅԹՍ» ընկերության կողմից ներմուծված դռների լայն ընտրանին, որն ի դեպ Գերմանական Hörmann ընկերության պաշտոնական գործընկերն է Հայաստանում: Այս որակյալ և ապահով դռների ետևում ամեն ոք կզգա հարմարավետության և ապահովության հաճելի զգացում: Առավել ևս, որ «ՍԻՄ-ՍԻՄ ԳԵՅԹՍ» ընկերության դռները ոչ միայն հուսալի են, դիմացկուն, այլև նախագծված են արդի դիզայնով և ինքնատիպ տեսք են տալիս յուրաքանչյուր կառույցի:  Շնորհիվ հատուկ տեխնոլոգիայի՝ դռներն անցել են մշակման տարբեր փուլեր, արդյունքում, արտակարգ իրավիճակների դեպքում, օրինակ եթե  հրդեհ է բռնկվել, դրանք ոչ միայն կանխում են կրակի տարածումը, այլև հեշտացնում են բնակչության տարհանումը, քանի որ հրակայուն դռները հեշտությամբ բացվում են թեթև հրումով: 
«ՍԻՄ-ՍԻՄ ԳԵՅԹՍ» ընկերության առաջարկած հրակայուն դռների լայն ընտրանին կոչված է հարմարավետ և ապահով դարձնելու ձեր կյանքը՝ պարգևելով հանգստության և պաշտպանված լինելու զգացում: Եվրոպական որակի բարձր չափորոշիչներին համապատասխանող այս դռները ոչ միայն հուսալի են, այլև երկարակյաց, արտաքին դիզայնի ինքնատիպ լուծումներով. Եվրոպացի վարպետների փորձառության և նորագույն տեխնոլոգիաների համադրման արդյունքում այսօր հայ սպառողը կարող է վստահ լինել, որ իր ամրոցը պաշտպանված կլինի անկանխատեսելի վտանգներից:
«ՍԻՄ-ՍԻՄ ԳԵՅԹՍ» ընկերությունը հայ սպառողին է ներկայացնում նաև հեռակառավարվող դարպասների, բազմաֆունկցիոնալ դռների, հակահրդեհային պատնեշների և ավտոմատ համակարգերի բարձրակարգ և ինքնատիպ տեսականի: Ապահովագրելով Ձեզ արտաքին վտանգներից՝ Դուք կզգաք ոչ միայն հուսալիություն, այլև կապրեք 21-րդ դարի մարդուն արժանի կենցաղով:
Սիմ Սիմ գեյթս ընկերության բացառիկ տեսականին բազմիցս է ներկայացվել տեղական և միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսներին՝ արժանանալով հանրության ուշադրությանն ու բարձր գնահատականին: Իսկ սպառողի կարծիքը անշուշտ ամենաառաջնայինն է, որը մղում է մշտական կատարելագործման:
«ՍԻՄ-ՍԻՄ ԳԵՅԹՍ» ընկերությունն իրականացնում է երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում: Փորձառու վարպետները Ձեր նախասիրություններին և որակի բարձր չափորոշիչներին համապատասխան դուռը կտեղադրեն համապատասխան վայրում՝ հարկ եղած դեպքում ցուցաբերելով նաև հրատապ օգնություն:
Արդեն 75 տարի Hörmann գերմանական ընկերության բարձր արտադրանքը գնահատվում է ավելի քան 21 000 000 գնորդի կողմից, ովքեր վստահաբար փաստում են դռների բարձր որակն ու հուսալիությունը: Բարձրակարգ և անվտանգության խստագույն չափանիշներին համապատասխան արտադրանք: Գնահատեք նաև Դուք:
«ՍԻՄ-ՍԻՄ ԳԵՅԹՍ» ՍՊԸ
Ազատության 27, «Երազ»  բիզնես կենտրոն, գրասենյակ 5-7

Հեռ. 20 15 13
077 83 31 13
095 83 31 13

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan 
Սաթենիկ Ղազարյան Satenik Ghazaryan
TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...