вторник, 15 мая 2012 г.

"ԿԱՍԿԱԴ ՀԻԼԶ" ԲԱԶՄԱԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐ

Հայի հոգեկերտվածքին թերևս ամենաբնորոշ հատկանիշներից է դարերի համար կառուցելը: Վկայությունը բազմամյա կառույցներն են, որոնք  աչք  են  շոյում ոչ  միայն   ճարտարապետական  գեղեցիկ լուծումներով, այլև իրենց  դիմացկունությամբ և  ամրությամբ:
 Մեր օրերում ևս, երբ շինարարական ինդուստրիան նույնիսկ երևակայության սահմաններն է անցնում` ամուր և ապագայի համար կառուցելը դարձյալ օրախնդիր է, առավել ևս երբ կառուցողը սեփականատեր է և  կառուցվելիքը իր և իր հայրենակիցների համար է:
Կառուցել դարերի համար, այս գործելաոճով է առաջնորդվում ՙԿասկադ  Հիլզ՚ բազմաբնակելի համալիրը: Երևանի ամենախաղաղ  տարածքներից մեկում` վերին անտառային շրջակայքում տեղակայված բազմաբնակելի այս համալիրը հանրությանն է առաջարկում  միջազգային չափանիշներին համահունչ ընտանեկան  բնակելի  համալիրներ, որոնք հարմարավետ են դարձնում ժամանակակից մարդու կյանքը` նոր շունչ և արդիական կեցվածք հաղորդելով մեր քաղաքամայր Երևանին:
ՙԿասկադ  Հիլզ՚ յուրաքանչյուր շենք ներկայանում է որպես արվեստի ինքնատիպ մի գործ: Բնակարանների  ընդարձակ սենյակներից  բացվում են գրավիչ տեսարաններ` բիբլիական  Արարատի չքնաղ բնապատկերը, ՙՀաղթանակ՚ զբոսայգին, ժամանակակից թանգարաններ և մշակութային օջախներ: 

Համալիրն  ունի  անհատական  ջեռուցման  համակարգ, բազմաֆունկցիոնալ  օդափոխման   համակարգեր, 24-ժամյա հսկողությամբ անվտանգության դարպասներ, յուրաքանչյուր շենքի համար նախատեսված վերելակներ, ակումբային  տուն հավաքույթների  և միջոցառումների  համար, ժամանակակից  մարզասրահ` հագեցած  նորագույն սարքավորումներով, բացօթյա  լողավազան  և  երեխաների  խաղահրապարակ,  խնջույքներ կազմակերպելու համար անհրաժեշտ բացօթյա տարածքներ, հարմարավետ  ավտոկանգառներ`  անհատական  պահեստներով, ապագայում կառուցվելիք խանութների, սրճարանների  և  շուկայի  համար նախատեսված տարածքներ:
ՙԿասկադ Հիլզ՚-ին բնորոշ առանձնահատկություններից է համալիրը միայն տեղի և սփյուռքի հայերով բնակեցնելու սկզբունքը:
ՙԿասկադ  Հիլզ՚ բազմաբնակելի  համալիրի   յուրաքանչյուր  բնակարանի  ձևավորումը  համաձայնեցվում  է   գնորդի  հետ:  Տան  տիրոջը   հանձնվում   է  վերջնական  ձևավորում  ստացած  բնակարանը, որը  պատրաստ  է  օգտագործման: 
Ժամանակակից  կենցաղի  և  հարմարավետության   կատարյալ  օրինակ`
ամուր կառույց հային արժանավայել ապրելակերպ ապահովելու համար:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan 
Սաթենիկ Ղազարյան Satenik Ghazaryan
TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...