пятница, 18 мая 2012 г.

“ՔՈՒԼ ԹԵՐՄ” ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Ցանկացած բնակելի տարածքի կամ մեկ այլ մեծ շինության հարմարավետությունն առաջին հերթին սկսվում է ջերմությունից:
Այսօր առաջարկվող ջեռուցման սարքերի գլխապտույտ տեսականու   մեջ հաճախ դժվարանում ենք կողմնորոշվել՝ որն  է առավել շահավետ՝  ինչպես որակի այնպես էլ արժեքի առումով:
Խնդրի լուծման արդյունավետ տարբերակ է առաջարկում Քուլ թերմընկերությունը: 1977 թ-ին Իրանում հիմնադրված “Աիր” ընկերության  հայաստանյան  ներկայացուցչությունը  2005 թվականից հայ սպառողին է առաջարկում  ջեռուցման օդափոխման և հովացման համակարգեր ու սարքավորումներ, որոնք նախատեսված են շենքերի, գրասենյակների, ինչպես նաև  ջերմոցների համար և ապահովում են ցանկալի ջերմաստիճան   համապատասխան տարածքներում:
 Հայաստանյան շուկայում Քուլ թերմը  ներկայացնում է  60-ից 3000 կիլովատ հզորությամբ  թուջե կաթսաներ , գազայրիչներ, օդակարգավորիչներ, ցիրկուլացիոն պոմպեր և կենտրոնական ջեռուցման համակարգեր:
Քուլ թերմի ջեռուցման, հովացման և օդափոխման պրոֆեսիոնալ համակարգերը   հատկապես հուսալի են մեծ տարածքներում անհրաժեշտ  ջերմաստիճան ստեղծելու առումով:
Միջազգային շուկայում իրենց   բարձր վարկանիշով հայտնի Քուլ թերմի առաջարկած սարքավորումներն ու համակարգերը համապատասխանում են եվրոպական որակի չափորոշիչներին:
 Օգտվելով Քուլ թերմի”  տեսականուց՝ կարող եք համոզված լինել, որ ձեռք եք բերում որակյալ ու դիմացկուն արտադրանք: Ընկերության սարքավորումներն աշխատում են դիզվառելիքով և բնական գազով, ժամանակի ընթացքում կոռոզիայի չեն ենթարկվում, դիմացկուն են արտաքին մի շարք գործոնների հանդեպ:
Ի դեպ Քուլ թերմ ընկերության փորձառու մասնագետները պատշաճ կերպով կիրականացնեն նաև ձեր ընտրած համակարգի տեղադրման աշխատանքները:
Ջեռուցման օդափոխման և հովացման պրոֆեսիոնալ համակարգեր ու սարքավորումներ առաջարկող Քուլ թերմ” ընկերությունը  այսօր մեր հանրապետությունում ոլորտի առաջատարներից է. Ապացույցը տարբեր երկրներում ձեռք բերած գործընկերների լայն շրջանակն է , որը խոսում է ապրանքատեսականու որակի և հուսալիության մասին:
Քուլ թերմ”-ը իր հաճախորդներին է առաջարկում երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում ՝   վստահության ցանկալի դաշտում ստեղծելով հետագա համագործակցության կայուն հիմքեր:

Ձեր հաճելի միջավայրի ջերմ ուղեկիցը:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan 
Սաթենիկ Ղազարյան Satenik Ghazaryan
Աննա Թորոսյան Anna Torosyan
TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...