суббота, 22 июня 2013 г.

"Ագնեսա" արտադրական ձեռնարկություն

Հագուստը ոչ միայն ընդգծում է մարդու ինքնատիպությունը, պատմում նրա բնավորության ու նախասիրությունների մասին, այլև ապահովում է մեր հարմարավետությունն ու տրամադրությունը ողջ օրվա ընթացքում:
Եվ որպեսզի հաճելին ու օգտակարը համատեղվեն, հարկավոր է, որ հագուստը լինի ոչ միայն գեղեցիկ ու հարմարավետ, այլև գործվածքը լինի էկոլոգիապես մաքուր բնական հումքից:
Ահա այս սկզբունքով է 1988թ-ից մեր հանրապետությունում ներկայանում "Ագնեսա" տրիկոտաժի արտադրությունը: Ավելի քան 100 անուն արտադրատեսակով ներկայացող ընկերությունը հանրությանն է առաջարկում տղամարդկանց, կանացի, մանկական հագուստների ու ներքնազգեստների լայն ընտրանի: Բոլոր մոդելների համար որպես հումք օգտագործվում է բարձրորակ, 100% բամբակից էկոլոգիապես մաքուր գործվածքեղեն:

Մանկության աշխարհ էքսպո 2013-ին "Ագնեսա" արտադրական ձեռնարկությունը   հանրությանն էր ներկայանում գործվածքեղենի որակյալ ու գնային առումով հասանելի տեսականու բազմազանությամբ:
Նախապատվությունը տալով տեղական արտադրանքին՝ դուք ոչ միայն կնպաստեք երկրի տնեսության զարգացմանը, այլև կտնտեսեք ձեր ընտանեկան բյուջեն քանի, որ "Ագնեսա" արտադրական ձեռնարկության գործվածքեղենը շուկայում մրցունակ է թե որակական և թե գնային առումով:
100 տոկոս բամբակի հումքով բարձրորակ տեսականին իսկապես համատեղում է հաճելին և օգտակարը:
"Ագնեսա" - Ձեր առողջության ու հարմարավետության մասին հոգալը մեր ամենօրյա աշխատանքն է: 

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...