суббота, 22 июня 2013 г.

ARTSWEET "Արթսուիթ" - Հրուշակեղենի արտադրամաս

Թխվածքներն ու քաղցրավենիքը համեղ ու գեղեցիկ են դարձնում յուրաքանչյուրիս կյանքը, առավել ևս, երբ դրանք պատրաստված են սիրով, էկոլոգիապես մաքուր բնական հումքից և չեն վնասում մեր առողջությանը:
1990 թ-ին հիմնադրված «Արթսուիթ»  ընկերությունը տորթերի և թխվածքների արտադրության ոլորտի առջատարներից է: նրա ավելի քան 60 անուն արտադրատեսականին արդեն հասցրել է սիրվել ու գնահատվել հայ սպառողի կողմից:
«Արթսուիթ» -ը շուկայում տարբերվում է տորթերի ու թխվածքի ինչպես արտաքին գեղագիտական լուծումներով, այնպես էլ համային յուրահատկությամբ ու հաճախակի առաջարկվող նորույթներով։ Ընկերությունը ձգտում է միշտ հետևողական լինել հրուշակեղենի թարմության ու որակի հարցում, ինչը շատ կարևոր է հատկապես կրեմային արտադրանքի դեպքում.  հետևաբար տորթերի ու խմորեղենների իրացումը կազմակերպվում է միայն  «Արթսուիթ»-ի ֆիրմային խանութներում։
Մանկության աշխարհ Էքսպո 2013 –ին «Արթսուիթ» - ը հանրությանն էր ներկայացնում հրուշակեղենի իր լայն արտադրատեսականին և նորույթները:
Ընկերությունը ձգտում է մշտապես  համաքայլ շարժվել ժամանակի թելադրանքին. արդիական զարգացումներն ու նոր տեխնոլոգիաները շարունակաբար ներդնելով իր գործելաոճում՝ «Արթսուիթ» - ը իր այցելուներին է մատուցում լավագույնը:
Տորթերի թեմատիկ ձևավորմամբ աչքի ընկնող «Արթսուիթ» ընկերությունը «Մանկության աշխարհ» էքսպո ցուցահանդեսին ավանդաբար ներկայանում է տոնական մեծ տորթով, որն այս անգամ ևս իր շուրջն էր համախմբել մեծ ու փոքր այցելուների, ովքեր փաստում էին արտադրանքի թարմության, որակի ու հիանալի համի մասին:
«Արթսուիթ» ընկերությունը կարևոր տեղ է հատկացնում խմորեղենի բաղադրությանը, այն պետք է լինի ոչ միայն համեղ, այլև էկոլոգիապես մաքուր և չվնասի սպառողի առողջությանը:
Բոլորիս կողմից սիրված և ցանկալի «Արթսուիթ» - ի դեսերտը իր մեջ պարունակում է անհրաժեշտ միկրոէլեմենտների կազմ, որոնք լիարժեք յուրացվում է օրգանիզմի կողմից՝ բացառելով ավելորդ քաշի ավելացումը:
«Արթսուիթ» - ի անուշահամ տեսականին մատուցվում է ոչ միայն արվեստով, այլև արվեստագետների ձեռամբՏորթերի դիզայնի վրա աշխատում են պրոֆեսիոնալ նկարիչներ ու փորձառու մասնագետներ, ովքեր կյանքի են կոչում պատվիրատուի ցանկացած մտահղացում:
Սպառողի համար առավել մատչելի ու հասանելի լինելու նպատակով «Արթսուիթ» - ը հիմնեց նաև խանութ-սրճարան, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ճաշակել ոչ միայն ֆիրմային թխվածքի լայն տեսականին, այլև փորձառու խոհարարների կողմից պատրաստված պիցցաներ, սենդվիչներ, ժինգյալով հաց, աջարական խաչապուրի, ռուսական կարկանդակներ, նրբաբլիթներ և աղցանների լայն տեսականի։
Ուշագրավ են հատկապես «Արթսուիթ» - ի Հացցա սենդվիչի բուլկիները, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է ընկերության տնօրեն ՆաիրաԲալասանյանին: Հացցա բուլկիների շնորհիվ սենդվիչները ոչ միայն առավել համեղ ու ախորժալի են, այլև հասանելի սպառողների լայն շրջանակին:
«Արթսուիթ» - ի անուշահամ ու ախորժելի տեսականին կարող եք վայելել հենց սրճարանում պատրաստվող բալի, դեղձի, վարդի, հոնի և ազնվամորու բնական մրգահյութերի հետ միասին: «Արթսուիթ» - ի խանութ-սրճարանը, շնորհիվ գնային հասանելի պայմանների,  հարմարավետ վայր է հատկապես ընդմիջումների և լանչերի համար:
«Արթսուիթ»  – ոչ միայն համեղ, այլև առողջարար, ոչ միայն գեղեցիկ, այլև այսքան անուշ:
 Հեռ.` (+374-10) 20 22 25   Բջջ.` (+374-77) 20 22 25

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...