вторник, 11 июня 2013 г.

Խնամված, երկար, հարթ ու գեղեցիկ եղունգներ. սա բոլորովին նոր ասելիք է մատնահարդարման ոլորտում:

Նորաձևության միտումներին համահունչ զարգացման նոր ընթացք է որդեգրել նաև մատնահարդարման ոլորտը: Ստեղծվել են առավել կատարյալ մեթոդներ ու նյութեր, որոնք ոչ միայն նորաձև են, երկարակյաց, այլև վերականգնում են եղունգի արտաքին տեսքը՝ հաղորդելով բնական փայլ ու երանգ: 
Այդ նորարարությունների հեղինակն ու առաջատարը ոլորտում բոլորիս հայտնի CND աշխարհահռչակ բրենդն է, որը հանրությանը մշտապես հիացնում է իր օր օրի կատարելագործվող մատնահարդարման նյութերով ու պարագաներով: 
Հայաստանում վերջերս կայացած վարսավիրական արվեստի, դեկորատիվ խնամքի միջոցների և նեյլ արտի 9-րդ առաջնությանը CND հեղինակավոր ընկերության տաղավարը ներկայացնում էր մեր հայրենակցուհի, բազմաթիվ տեղական ու միջազգային մրցույթներում ճանաչված ոլորտի հեղինակավոր մասնագետ Լուսինե Կարապետյանը, ով նաև համալրում էր ժյուրիի կազմը նեյլ արտի ոլորտում: 
Առաջնության ժամանակ CND-ի տաղավարը հանրությանն էր ներկայանում իր վերջին նորույթներով. Ուշագրավ էր Brisa lite ապրանքանիշը, որը բոլորովին նոր ասելիք է մատնահարդարման ոլորտում. բնական խեժի հիմքով այս նյութը իր հատուկ բաղադրության շնորհիվ 21 օր պաշտպանիչ և վերականգնող շերտ է դառնում` ապահովելով եղունգի հարթությունն ու երկարության անհրաժեշտ չափը: 
Կրեատիվի մյուս նորույթը Վայնլիքս ապրանքանիշն է: 62 երանգով ներակայացող մանիկյուրի այս տեսականին երկարակյաց է և ի տարբերություն շելլաքի հնարավոր է կիրառել նաև տնային պայմաններում: Vinylux-ի (винилюкс креатив, Creative) գունային բազմազանությունը հնարավարություն է տալիս մեր բնույթին համահունչ երանգ ընտրել և մշտապես ունենալ առողջ խնամված ու գեղեցիկ եղունգներ:
Կրեատիվի վերջին նորություններից օգտվելու, ինչպես նաև ապրանքատեսականին ձեռք բերելու համար կարող եք գրանցվել՝ զանգահարելով նշված հեռախոսահամարներով՝ (091, 094) 47-77-76 
Ի դեպ, գրանցվողները անվճար նախապատրաստական դասընթաց կանցնեն Կրեատիվի դպրոցն անցած նեյլ ստիլիստ Լուսինե Կարապետյանի մոտ և մշտապես կօգտվեն CND-ի զեղչերի համակարգից: 

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...