вторник, 27 декабря 2011 г.

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն

Կյանքի տարբեր իրավիճակներում շատերս ենք զգում հոգեբանի խորհրդատվության կարիք: Ճիշտ է Հայաստանում հոգեբանին դիմելու ինստիտուտը դեռևս կայացման ճանապարհին է, այնուամենայնիվ, վստահաբար կարող ենք ասել, որ մեր երկրում ոլորտն ունի պրոֆեսիոնալ ներկայացուցիչներ:
Մեր հաղորդաշարն այս անգամ անդրադարձավ շատերիս հայտնի «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնին, որն արդեն 6 տարի է մեր հանրապետությունում պատվախնդրորեն ստանձնել է այս կարևոր առաքելությունը:
Աշխատակազմում ներառելով 30 ճանաչված հոգեբաններ` «Այգ» հոգեբանական կենտրոնը ծառայություններ է իրականացնում հետևյալ ուղղություններով.
• Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա /երեխաների, դեռահասների, մեծահասակների, ընտանիքների և զույգերի համար/
• Դասընթացներ և հոգեբանական թրեյնինգներ
• Դայակի ընտրություն և վերապատրաստում
• Հղի կանանց համար անցկացվող հոգեբանական թրեյնինգներ
• Արտակարգ իրավիճակներում հոգեբանական օգնություն
• Լոգոպեդական խորհրդատվություն

Ուշագրավ է հատկապես Այգ հոգեբանական կենտրոնի խորհրդատվական ծառայությունը, որն իր գործունեության վեց տարիների ընթացքում հոգեբանական աջակցություն է ցուցաբերել ավելի քան հազար այցելուների: Խորհրդատվությունն իրականացվում է ինչպես այցելուի հետ անմիջական հանդիպումների, այնպես էլ ինտերնետի(skype կապի) միջոցով, որի շնորհիվ աշխարհի ցանկացած վայրում դուք կարող եք ուղիղ կապ հաստատել ձեր հոգեբանի հետ` ստանալով անհրաժեշտ խորհրդատվություն: «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացվում է նաև լոգոպեդական խորհրդատվություն:
«Այգ» հոգեբանական ծառայության մյուս կարևոր ուղղությունը հղի կանանց մատուցվող խորհրդատվությունն է, որն օգնում է հղիությունը դաձնել կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածը` ապագա մայրերին նախապատրաստելով ծննդաբերության և երջանիկ մայրության:
«Այգ» հոգեբանական ծառայությունն ունի նաև «Դայակ» գործակալություն, որտեղ հաշվի առնելով Ձեր պահանջներն ու ցանկությունները, ինչպես նաև երեխայի տարիքային ու անձնային առանձնահատկությունները, կօգնեն Ձեզ ընտրել առավել համապատասխան մասնագետ:
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կարևոր ծառայություններից են պարբերաբար իրականացվող դասընթացներն ու թրեյնինգները, որոնց 750 մասնակիցներից 350-ը ավարտին ստացել են համապատասխան վկայական:
«Այգ»-ն օգնում է նաև մասնագիտական դաշտում ճիշտ կողմնորոշվելու և ժամանակին արդյունավետ ընտրություն կայացնելու գործում:
Համագործակցելով հայաստանյան և միջազգային առաջատար հանրային կառույցների հետ` «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը մշտապես փորձում է քայլել ժամանակին համընթաց` առաջնային հարթության վրա պահելով մասնագիտական կազմի բարձր պատրաստվածությունը:


hogeban.am
psychology.am

  

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan

Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan

Նարինե Ադամյան Narine Adamyan

TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...