среда, 7 декабря 2011 г.

ՏԱԹԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ-ԱՐՎԵՍՏԻ ԻՆՔՆԱՏԻՊ ՆՄՈՒՇՆԵՐ


Տարբեր դարաշրջաններում արվեստը իր յուրովի բացահայտումներով և ընկալումներով է ներկայանում` ինքնատիպ արտացոլում գտնելով հատկապես երիտասարդ արվեստագետների ստեղծագործություններում: 
Արվեստը հոգու հայելին է, և ինչպես հայ մեծ գրող Վահրամ Փափազյան է բնորոշում

 «Արվեստը մարդու միջոցով արտահայտվող բնության ձայնն է։ Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կլինի նրա արվեստը»:
Այս սկզբունքով են կյանքի կոչվում մեր հանրապետության երիտասարդ արվեստագետներից
Տաթևիկ Հարությունյանի ստեղծած արվեստի ինքնատիպ նմուշները: Դիզայներական յուրօրինակ հնարքների շնորհիվ գեղեցիկը նորովի ընկալում և դրսևորում է գտնում:   
Հարությունյանների մեծ տոհմածառի մի շառավիղն է Տաթևիկը. ապրելով ու դաստիարակվելով բնության և արվեստի միջավայրում` երիտասարդ արվետագետը ստեղծում է ինքնատիպ կոմպոզիցիաներ: Նրա գունաշխարը կարծես բխում է հայրենի եզերքից, լույսի ու ստվերի ներդաշնակ համադրությամբ ասես կենդանանում է մայր բնությունը:
Դիզայներական անմեկնելի հնարքների շնորհիվ Տաթևիկի հրաշագործ ձեռքերում մարմին են առնում հայաբույր, հայոց բազմադարյան բնաշխարհի բերրի հողից ծնված ծիրանը, խաղողը, նուռը, որոնք արվեստագետի հոգու, զգացածի ու ներաշխարհի յուրովի արտացոլումն են:
ՈՒշագրավ են հատկապես Տաթևիկի պատրաստած տարբեր չափերի ինքնատիպ տոնածառները, արվեստի հնարամիտ գործերը, որոնք անակնկալ նվեր կարող են լինել տարբեր տոնակատարությունների ժամանակ և բազում առիթներով: 

Հանրության առավել լայն զանգվածներին ներկայանալու հրաշալի հնարավորություն էր  
մարզահամերգային համալիրում կազմակերպված «Հայաստանը Ձեր գործընկեր Էքսպո 2011» միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը, որին իր ինքնատիպ և ներկայանալի տաղավարով մասնակցում էր նաև Տաթևիկ Հարությունյանը: Արվեստի յուրօրինակ գործերը արժանացան ինչպես բազմաթիվ այցելուների, այնպես էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրությանը: 
Տաթևիկ Հարությունյանի նուրբ ձեռքերով արարված
  հայոց բնաշխարհի զարդերը, արվեստի խորախորհուրդ գաղտնիքներով արարված յուրատիպ հուշանվերները իրենց եզակի մշակմամբ կարող են կիրառվել տարբեր նպատակներով: Հետաքրքիր են նաև գեղեցկազարդ ծաղկամաններն ու զարդատուփերը, բիոկերամիկայից պատրաստված ձեռարվեստի զանազան ցուցանմուշները, որոնք ինքնատիպ և տոնական տեսք կհաղորդեն ձեր ինտերիերին:

Երիտասարդ, շնորհաշատ արվեստագետ Տաթևիկ Հարությունյանի ստեղծագործական մտքի գոհարները կհամալրեն ոչ միայն մեր ազգային, այլև համաշխարհային արվեստի գանձարանը:

ՆՄՈՒՇՆԵՐ ՏԱԹԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ
(093) 64-72-61

                          
 



  































Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...