Մարդու օրգանիզմը նման է մի անմեկնելի տիեզերքի, որի կենսատու օրգանը սիրտն է: Այն իրենից ներկայացնում է արյունատար համակարգի հիմնօղակ, որը է արյունը մղում է զարկերակային համակարգ` այս կերպ ապահովելով արյան շարժը անոթներով : Եթե խաթարվում է սրտի գործունեությունը` մարդը կանգնում է լուրջ առողջական խնդրի առաջ: Այսօր մեր հանրապեըությունում, ի ուրախություն բոլորիս, գործում են կայացած բժշկական կենտրոններ, որոնցում իր արժանի նկարագրով հատկապես առանձնանում է Զեյթունի սիրտ-անոթ բժշկական կենտրոնը:
Եվրոպական չափորոշիչներին համապատասխան սպասարկում, վերանորոգված, վիրահատարաններ և գերժամանակակից սարքավորումներով հագեցած ինտենսիվ վերակենդանացման բաժանմունք, հարմարավետ հիվանդասենյակներ և ամենակարևորը`բարձրակարգ վերապտրաստում անցած բժշկական անձնակազմ :
Ահա այսպես ներկայացավ մեզ «Զեյթունի սիրտ- անոթ» բժկական կենտրոնը:Մշտապես կատարելագործելով բժշկական օգնության որակը և ընդլայնելով մատուցվող ծառայությունների ծավալը` կենտրոնը առանձնահատուկ ներդրում ունի սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժման հույժ կարևոր գործում: Կենտրոնում տնօրենի անմիջական մասնակցությամբ ներդրվել և կատարվում են սրտի վիրահատության բնագավառում առկա արդի մեթոդներն ու տեխնոլոգիաները:
Շրջելով Զեյթունի սիրտ անոթ բժշկական կենտրոնով` բազմաթիվ ձեռքբերումների կողքին մեկ կարևոր փաստ ևս արձանագրեցինք, որը թերևս ամենակարևորն է բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններում` այն է երկողմանի վստահություն միմյանց հանդեպ, որով էլ թերևս կենտրոն այսօր ոչ միայն կայացել, այլև` նվաճել է ազգաբնակչության հավատն ու վստահությունը:
psychology.am
Կյանքի տարբեր իրավիճակներում շատերս ենք զգում հոգեբանի խորհրդատվության կարիք: Ճիշտ է Հայաստանում
հոգեբանին
դիմելու
ինստիտուտը
դեռևս
կայացման
ճանապարհին
է,
այնուամենայնիվ,
վստահաբար
կարող
ենք
ասել,
որ
մեր
երկրում
ոլորտն
ունի
պրոֆեսիոնալ
ներկայացուցիչներ:
Մեր հաղորդաշարն այս անգամ անդրադարձավ շատերիս հայտնի «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնին, որն արդեն 6 տարի է մեր հանրապետությունում պատվախնդրորեն ստանձնել է այս կարևոր առաքելությունը:
Աշխատակազմում ներառելով 30 ճանաչված հոգեբաններ` «Այգ» հոգեբանական կենտրոնը ծառայություններ է իրականացնում հետևյալ ուղղություններով.

·
Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա /երեխաների,
դեռահասների, մեծահասակների, ընտանիքների և զույգերի համար/
·
Դասընթացներ և հոգեբանական
թրեյնինգներ
·
Դայակի
ընտրություն և վերապատրաստում
·
Հղի կանանց համար
անցկացվող հոգեբանական թրեյնինգներ
·
Արտակարգ իրավիճակներում հոգեբանական օգնություն
·
Լոգոպեդական խորհրդատվություն
Ուշագրավ է հատկապես Այգ հոգեբանական կենտրոնի խորհրդատվական ծառայությունը, որն իր գործունեության վեց տարիների ընթացքում հոգեբանական աջակցություն է ցուցաբերել ավելի քան հազար այցելուների: Խորհրդատվությունն իրականացվում է ինչպես այցելուի հետ անմիջական հանդիպումների, այնպես էլ ինտերնետի(skype կապի) միջոցով, որի շնորհիվ աշխարհի ցանկացած վայրում դուք կարող եք ուղիղ կապ հաստատել ձեր հոգեբանի հետ` ստանալով անհրաժեշտ խորհրդատվություն: «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացվում է նաև լոգոպեդական խորհրդատվություն:Արտ թերապիայի կամ աշխարհում լայն տարածում գտած ABA մեթոդի օգնությամբ արդյունավետ խորհրդատվություն է իրականացվում հատկապես հատուկ կարիքներով և աուտիկ երեխաների համար:
«Այգ» հոգեբանական ծառայության մյուս կարևոր ուղղությունը հղի կանանց մատուցվող խորհրդատվությունն է, որն օգնում է հղիությունը դաձնել կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածը` ապագա մայրերին նախապատրաստելով ծննդաբերության և երջանիկ մայրության:
«Այգ» հոգեբանական ծառայությունն ունի նաև «Դայակ» գործակալություն, որտեղ հաշվի առնելով Ձեր պահանջներն ու ցանկությունները, ինչպես նաև երեխայի տարիքային ու անձնային առանձնահատկությունները, կօգնեն Ձեզ ընտրել առավել համապատասխան մասնագետ:
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կարևոր ծառայություններից են պարբերաբար իրականացվող դասընթացներն ու թրեյնինգները, որոնց 750 մասնակիցներից 350-ը ավարտին ստացել են համապատասխան վկայական:
«Այգ»-ն օգնում է նաև մասնագիտական դաշտում ճիշտ կողմնորոշվելու և ժամանակին արդյունավետ ընտրություն կայացնելու գործում:Համագործակցելով հայաստանյան և միջազգային առաջատար հանրային կառույցների հետ` «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը մշտապես փորձում է քայլել ժամանակին համընթաց` առաջնային հարթության վրա պահելով մասնագիտական կազմի բարձր պատրաստվածությունը:
hogeban.am«Այգ» հոգեբանական ծառայության մյուս կարևոր ուղղությունը հղի կանանց մատուցվող խորհրդատվությունն է, որն օգնում է հղիությունը դաձնել կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածը` ապագա մայրերին նախապատրաստելով ծննդաբերության և երջանիկ մայրության:
«Այգ» հոգեբանական ծառայությունն ունի նաև «Դայակ» գործակալություն, որտեղ հաշվի առնելով Ձեր պահանջներն ու ցանկությունները, ինչպես նաև երեխայի տարիքային ու անձնային առանձնահատկությունները, կօգնեն Ձեզ ընտրել առավել համապատասխան մասնագետ:
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կարևոր ծառայություններից են պարբերաբար իրականացվող դասընթացներն ու թրեյնինգները, որոնց 750 մասնակիցներից 350-ը ավարտին ստացել են համապատասխան վկայական:
«Այգ»-ն օգնում է նաև մասնագիտական դաշտում ճիշտ կողմնորոշվելու և ժամանակին արդյունավետ ընտրություն կայացնելու գործում:Համագործակցելով հայաստանյան և միջազգային առաջատար հանրային կառույցների հետ` «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը մշտապես փորձում է քայլել ժամանակին համընթաց` առաջնային հարթության վրա պահելով մասնագիտական կազմի բարձր պատրաստվածությունը:
psychology.am
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO