<<ԲՈՒՍԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԸ>>
Գեղեցիկ
հարսանեկան զգեստ, ճերմակ ծաղիկներ, ընտանեկան երջանկություն, որը խոստանում է հավերժ
լինել, սակայն… վարդագույն ապագան երբեմն կանգնում է գորշ ներկայի փակուղու առաջ: Երեխա
չունենալու խնդիրը զույգերի հարաբերությունները վերածում է իսկական մղձավանջի: Բազմաթիվ
բժշկական հիմնարկների դուռը անարդյունք թակելուց և բուժման ամենատարբեր մեթոդները փորձելուց
հիասթափված` կարծում ես, որ երբեք չես լսի
սեփական երեխայիդ ճիչը: Բայց այս անելանելի խավարում բազմաթիվ զույգերի համար որպես
հուսո և հավատի փարոս երջանկության բանալի դարձավ
«Մարիամ» բուսաբուժության կենտրոնը:
Երիտասարդ բժշկուհու` Քրիստինե Բաղդասարյանի հրաշագործ մեթոդներով, որոնց հիմքում ամենազոր
բույսերն են, ծնող դառնալու բերկրանքը վայելել են արդեն շատ ու շատ զույգեր և փորձառու
բժշկուհին ամեն անգամ նորովի երջանկություն
է ապրում, երբ զույգերի աչքերում հուսահատության
արցունքներին փոխարինում են ուրախության արցունքները:
«Մարիամ»
բուսաբուժության կենտրոնի բազմաթիվ այցելուները, իրոք, այդ հրաշքի ականատեսներն են,
և պետք չէ երբևիցե կասկածի տակ առնել բնության հրաշագործ հատկությունները, որոնցից
գերագույնը թերևս երեխայի ծնունդն է, իսկ մեկնաբանությունները
թողնում ենք ձեզ, պարզապես արժե գոնե մեկ անգամ ականատեսը լինել այդ հրաշքի:
Հինավուրց
ժամանակներից ցավերի հաղթահարման լուրջ սպեղանի են համարվել մերսումները, որոնք օգնել են օրգանիզմին ազատվել թունավոր նյութերից,
լավացնել արյան շրջանառությունը, թուլացնել նյարդային համակարգն ու բարձրացնել դիմադրողականությունը
: Մերսման տեսակները տարբեր են, դրանցից յուրաքանչյուրն ունի յուրովի նպատակ: «Մարիամ»
բուսաբուժության կենտրոնում կատարվող մերսումը զուգակցվում է խոտաբույսերի թուրմերի
կիրառմամբ, որն էլ լուրջ բարերար ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա: Ժամանակին
համընթաց մերսման եղանակները կատարելագործվում են. մարդկային գործոնին լրացնելու են
գալիս տեխնիկական նորագույն միջոցները: Այս առումով "Մարիամ" բուսաբուժության
կենտրոնը վերջերս համալրվել է մերսման նորագույն սարքավորմամբ, որն իր արդյունավետ
հատկությունների շնորհիվ լայն կիրառում է գտել բժշկության տարբեր ոլորտներում:
«Մարիամ»
բուսաբուժության կենտրոնում գրանցված հաջողությունների մասին կարելի է անվերջ խոսել,
փաստերն անթիվ են, բայց պարզ է մեկ ճշմարտություն` բուսաբուժության դեմ հիվանդությունները
անզոր են, պետք է պարզապես հավատալ և հիվանդության դեպքում հիշել ճիշտ հասցեն: