воскресенье, 4 декабря 2011 г.

ԿԻՐԱՌԱԿԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

«ԿԻՐԱՌԱԿԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»                                                                                     ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ                                                                                                 ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ                                                                                                                ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ 

Կիրառական կենսաբանությունը երկրի տնտեսության և գիտական առաջընթացի շարժիչ ուժն է: Արդիական այս կարևոր ուղղությունը զարգացման մեծ ներուժ ունի և բարձր որակավորում ունեցող մասնագետների առջև բացում է աշխատանքային  լայն հորիզոն:
Այս տրամաբանությամբ էլ Եվրամիության  «Տեմպուս»  ծրագրի շրջանակներում  կյանքի կոչվեց  «Կիրառական կենսաբանություն» մագիստրոսական նոր ծրագիրը: Այն համապատասխանում է կրեդիտների փոխանցման  եվրոպական չափորոշիչներին, կազմված է հիմնական, պարտադիր և կամընտրական մոդուլներից և միտված է պատրաստելու բարձրակարգ մասնագետներ` առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպանության և սննդի տեխնոլոգիաների բնագավառների համար:
Ծրագիրը հաջողությամբ ներդրվել է ԵՊՀ-ում և ուսանողներին պատրաստում է արդյունաբերությունում գիտական կարիերայի, կամ կենսաբանական գիտությունների վրա հիմնված ձեռնարկություններում մասնագիտական կարիերայի զարգացման համար: 

 Մագիստրոսական ծրագրում կարող են ներգրավվել համապատասխան մասնագիտական բակալավրի աստիճան ունեցող ուսանողները, ովքեր հետագայում կարող են դիմել նաև ասպիրանտուրայում սովորելու համար: 
 «Կիրառական կենսաբանություն» մագիստրոսական ծրագիրը ուղղված է ուսանողների մոտ զարգացնելու համապատասխան խորը գիտելիքներ կիրառական կենսաբանության, շուկայաբանության, բիզնեսի զարգացման, տեխնոլոգիաների փոխանցման և բազմաթիվ այլ ուղղություններով:
ԵՊՀ-ում ներդրված «Կիրառական կենսաբանություն» նոր մագիստրոսական ծրագրի ուսանողները արդի սարքավորումներով հագեցած գիտական լաբորատորիաներում կատարելագործում են իրենց գործնական հմտությունները, օգտվում ուսուցման հրաշալի հնարավորություններից, որոնք միավորում են ավանդական և արդի կրթության լավագույն որակները: Ուսանողներին տրամադրվում են նաև  ժամանակակից գրականություն և էլեկտրոնային միջոցներ:
 «Կիրառական կենսաբանություն» նոր մագիստրոսական ծրագրի շրջանակներում ԵՊՀ ուսանողները մասնագիտական պրակտիկան, ավարտական թեզը իրականացնում են ինչպես տեղում, այնպես էլ գործընկեր կազմակերպություններում` ըստ մասնագիտացումների:  
Իսկ բարձր ակադեմիական առաջադիմությամբ սովորողները մեկ կիսամյակ ուսանում են եվրոպական գործընկեր համալսարաններից մեկում:  
TEMPUS նախագծի շրջանակներում մշակված նոր մագիստրոսական ծրագիրը Հայաստանում կիրառական կենսաբանության զարգացմանը օժանդակող հրաշալի հնարավորություն է, իսկ ուսումնագիտական ու կրթամշակութային հարուստ ավանդույթների կրող և շարունակող ԵՊՀ-ը  հաջողությամբ իրագործում է ծրագրի առաքելությունը` պատրաստելով բարձր որակավորում ունեցող, աշխատաշուկայում պահանջարկված մասնագետներ:

Սցենարի հեղինակ՝  Հեղինե Կարապետյան © 



հեռ. +374 10 57-21-19, 55-13-85, 55-46-41

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
  TVADSTUDIO
 

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...