суббота, 17 декабря 2011 г.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԷՆԴՈԿՐԻՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ


Էնդոկրինոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է ներզատիչ գեղձերի ֆիզիոլոգիական և պաթոլոգիական երևույթները: Էնդոկրինոլոգիական հիվանդություններից ամենատարածվածը շաքարային դիաբետն է: Հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու գործում իր մեծ ներդումն ունի1990թ-ին հիմնադրված Երևանի քաղաքապետարանի քաղաքային էնդոկրին դիսպանսերը: Տարեցտարի համալրվելով  նորագույն բժշկական էնդոկրին ախտորոշիչ սարքավորումներով` կենտրոնում  հնարավորություն է ընձեռնվում իրականացնելու համապատասխան ախտորոշում և բուժում:

Էնդոկրինոլոգիական դիսպանսերի  ղեկավար Անուշ Բունիաթյանի հավաստմամբ` այսօր կարևոր դեր ունի նաև շաքարային դիաբետի դպրոցը, քանի որ շաքարային դիաբետը հիվանդություն լինելուց զատ յուրօրինակ ապրելակերպ է, և անհրաժեշտ է ենթարկվել նոր կենսաձևի կանոններին:
Այսօր խնդիրները շատ են, քիչ չեն նաև դժվարությունները. Ուստի,  ոլորտում առաջադրված մարտահրավերներին դիմագրավելու համար հարկավոր է ոչ միայն հմուտ,  իր գործին գիտակ տնօրենի, այլև` բարձրակարգ բժիշկ մասնագետների նվիրված աշխատանք: Այս գիտակցմամբ էլ առաջնորդվում է Երևանի քաղաքապետարանի քաղաքային էնդոկրին դիսպանսերը`  առողջապահության ոլորտում ունենալով կայուն ասելիք:



Կյանքի տարբեր իրավիճակներում շատերս ենք զգում հոգեբանի խորհրդատվության կարիք: Ճիշտ է Հայաստանում հոգեբանին դիմելու ինստիտուտը դեռևս կայացման ճանապարհին է, այնուամենայնիվ, վստահաբար կարող ենք ասել, որ մեր երկրում ոլորտն ունի պրոֆեսիոնալ ներկայացուցիչներ:
Մեր հաղորդաշարն այս անգամ անդրադարձավ շատերիս հայտնի «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնին, որն արդեն 6 տարի է մեր հանրապետությունում պատվախնդրորեն ստանձնել է այս կարևոր առաքելությունը:
Աշխատակազմում ներառելով 30 ճանաչված հոգեբաններ` «Այգ» հոգեբանական կենտրոնը ծառայություններ է իրականացնում հետևյալ ուղղություններով.
·         Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա /երեխաների, դեռահասների, մեծահասակների, ընտանիքների և զույգերի համար/
·         Դասընթացներ և հոգեբանական թրեյնինգներ
·          Դայակի ընտրություն և վերապատրաստում
·         Հղի կանանց համար անցկացվող հոգեբանական թրեյնինգներ
·         Արտակարգ իրավիճակներում հոգեբանական օգնություն
·         Լոգոպեդական խորհրդատվություն

Ուշագրավ է հատկապես Այգ հոգեբանական կենտրոնի խորհրդատվական ծառայությունըորն  իր գործունեության վեց տարիների ընթացքում հոգեբանական աջակցություն է ցուցաբերել ավելի քան հազար այցելուների: Խորհրդատվությունն իրականացվում է ինչպես այցելուի հետ անմիջական հանդիպումներիայնպես էլ ինտերնետի(skype կապի) միջոցով, որի շնորհիվ աշխարհի ցանկացած վայրում դուք կարող եք ուղիղ կապ հաստատել ձեր հոգեբանի հետստանալով անհրաժեշտ խորհրդատվություն: «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացվում է նաև լոգոպեդական խորհրդատվություն:Արտ թերապիայի կամ աշխարհում լայն տարածում գտած ABA մեթոդի օգնությամբ արդյունավետ խորհրդատվություն է իրականացվում հատկապես հատուկ կարիքներով և աուտիկ երեխաների համար:
«
Այգ» հոգեբանական ծառայության մյուս կարևոր ուղղությունը հղի կանանց մատուցվող խորհրդատվությունն էորն օգնում է հղիությունը դաձնել կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածըապագա մայրերին նախապատրաստելով ծննդաբերության և երջանիկ մայրության:
«
Այգ» հոգեբանական ծառայությունն ունի նաև «Դայակ» գործակալությունորտեղ հաշվի առնելով Ձեր պահանջներն ու ցանկություններըինչպես նաև երեխայի տարիքային ու անձնային առանձնահատկությունները, կօգնեն Ձեզ ընտրել առավել համապատասխան մասնագետ:
«
Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կարևոր ծառայություններից են պարբերաբար իրականացվող  դասընթացներն ու թրեյնինգներըորոնց 750 մասնակիցներից 350-ը ավարտին ստացել են համապատասխան վկայական:
«
Այգ»-ն օգնում է նաև մասնագիտական դաշտում ճիշտ կողմնորոշվելու և ժամանակին արդյունավետ ընտրություն կայացնելու գործում:Համագործակցելով հայաստանյան և միջազգային առաջատար հանրային կառույցների հետ` «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը մշտապես փորձում է քայլել ժամանակին համընթացառաջնային հարթության վրա պահելով մասնագիտական կազմի բարձր պատրաստվածությունը:
hogeban.am
psychology.am

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO




Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...