суббота, 17 декабря 2011 г.

ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

     Քաղցկեղը դարի ամենատարածված հիվանդություններից  է, որի ահագնացող չափերի դեմ  պայքարը ոչ միայն առողջապահության ոլորտի խնդիրն է, այլև` համայն մարդկության: Չարորակ ուռուցքները  իրենցից ներկայացնում են օրգանիզմի սովորական ձևն ու ֆունկցիան կորցրած բջիջներից կազմված հյուսվածքների ավելցուկային տարաճումներև բնորոշվում են կառուցվածքի բազմազանությամբ, հարմարվողականությամբ, անսահմանափակ ու անզսպելի աճով: Սակայն մինչ չարորակ ուռուցքի վերածվելը` նախաքաղծկեղային փուլում հնարավոր է հասնել հիվանդության լիարժեք ապաքինման: Ուստի, յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, թե որքան կարևոր է պարբերաբար բժշկական հետազոտություններ անցնելը, քանի որ վաղ ախտորոշման դեպքում միայն կարելի է քաղցկեղը կանխարգելել, և վնասազերծել դարի մեծագույն չարիքը: Այդ առաքելությունը մեր երկրում արդեն երկար տարիներ ստանձնել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը:


Քաղցկեղը բավականին լուրջ և կյանքի համար վտանգավոր հիվանդություններից  է, սակայն ուռուցքային հիվանդությունները հնարավոր է բուժել: Բուժման մեթոդները տարբեր են` կախված ուռուցքի տեսակից, տեղակայումից, զարգացման փուլից և  հիվանդի տարիքից: Վերջին ժամանակներում  մեծ  զարգացում և տարածում են ստացել ուռուցքների բուժման  զուգորդված և համալիր եղանակները: Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային  կենտրոնում հաջողությամբ ներդրվել և կիրառվում է   ճառագայթային բուժումը` որպես համալիր բուժման կարևոր և խիստ անհրաժեշտ մեթոդ: Ի դեպ, ճառագայթաբուժության դեպքում իոնացնող ճառագայթների ազդեցությունից առավել տուժում են  ուռուցքային բջիջները` այս կերպ նպաստելով  ուռուցքների փոքրացմանը, իսկ որոշ դեպքերում նաև` իսպառ վերացմանը: Ժամանակակից ճառագայթաբուժության մեթոդները բազմազան են՝ կախված օգտագործվող ճառագայթի տեսակից, ախտահարված օջախին հասցնելու եղանակից և կիրառվող սարքից։ Կարելի է ասել ճառագայթաբուժությունը ուռուցքաբանության հեռանկարային և արագ զարգացող մեթոդներից է:
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային  կենտրոնում աշխատում են լուրջ մասնագիտական որակավորում ունեցող բժիշկ մասնագետներ, որոնց կողմից  կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք եզակի են  մեր հանրապետությունում: 2006 թ-ից կենտրոնի ուռոլոգիական բաժանմունքում հաջողությամբ ներդրվել և կիրառվում է ֆլյուրեսցենտային մեթոդը: Վերջինիս առավելությունը կայանում է նրանում, որ մինչ էնդոսկոպիկ վիրահատությունը միզապարկի խոռոչ է ներմուծվումԱլասենապրեպարատը: Կլանվելով միմիայն ուռուցքային բջիջների կողմից` այն հնարավորություն է տալիս առավել ամբողջական  հեռացնելու ուռուցքային հյուսվածքները` այս կերպ նվազեցնելով հիվանդության հավանական կրկնողությունը:
Այսպիսով, պետք է գիտակցել  կարևոր մի փաստ. ընդհանուր պրոֆիլի բժշկական կենտրոնները զուրկ են քաղցկեղի դեմ բուժման համալիր մեթոդների կիրառման հնարավորություններից, իսկ ուռուցքային վիրաբուժության պարտադիր կանոնները  չպահպանելը, ինչպես նաև պահանջվող մեթոդներից չօգտվելը  կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: ՈՒռուցքային հիվանդությունների  փաստը չպետք է ընդունել որպես  մահապատիժ.  այն զուտ ախտորոշում է և շնորհիվ մասնագիտացված այպիսի բուժհաստատությունների, ինչպիսին Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային  կենտրոնն է այն ենթարկվում է կանխարգելման և բուժման:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...