суббота, 24 августа 2013 г.

<<Երիտասարդության կամք>> երիտասարդական հասարակական կազմակերպությունը օգոստոսի 16-ից 18-ը իրականացրեց իր հերթական ռազմահայրենասիրական ծրագիրը Արցախում:
Ծրագրին մասնակցում էին Արթիկի թիվ 7 ավագ դպրոցի նախազորակոչային տարիքի պատանիները, ովքեր այդ օրերին Մարտակերտի N զորամասում ոչ միայն ապրեցին զինվորի առօրյայով, այլև ծանոթացան Արցախ աշխարհին ու նրա անցած փառահեղ ազատագրական պատմությանը: Ծրագրին մասնակցում էին նաև Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ազատամարտիկները և <<Երիտասարդության կամք>>-ի երիտասարդներն ու համերգային խումբը: Ծրագրի ընթացքում անցկացվեցին նաև ինտելեկտուալ և սպորտային խաղեր: Մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով և արժեքավոր նվերներով: Հրամանատարական կազմի հետ համագործակցության արդյունքում խարխուսվեցին նաև օրինակելի և կարգապահ զինվորներն ու սպաները, կին զինծառայողները: Կազմակերպվեց հանդիպում Ղարաբաղյան պատերազմի վետերանների հետ, ովքեր ներկայացրեցին իրենց անցած ճանապարհն ու յուրաքանչյուր հայորդու Հայրենիքի պաշտպանության գործին անձնվեր ծառայելու կարևորությունը: Վետերաններն այցելեցին նաև մարտական հենակետեր՝ իրենց ներկայությամբ և խորհուրդներով ամուր ոգի հաղորդելով մեր զինվորներին, փաստելով, որ այսօր էլ իրենց կողքին են: Ծրագրի մասնակիցները եղան նաև Դադիվանքում և Շուշիում, հարգանքի տուրք մատուցեցին Մարտակերտի և Ստեփանակերտի հուշահամալիրներում, այցելեցին Մարտակերտի Փառքի սրահ, ԼՂՀ զոհված և անհայտ կորած ազատամարտիկների թանգարաններ: <<Երիտասարդության կամք>> երիտասարդական հասարակական կազմակերպությունը  հերթական անգամ ապացուցեց, որ ամուր է կանգնած մեր հայրերի ազատագրած հողի վրա:
Ծրագրին իրենց աջակցությունը ցուցաբերելու համար հատուկ շնորհակալություն.
ՀՀ ՊՆ-ը՝ գիշերակացը կազմակերպելու և սննդով ապահովելու համար  
ՀՀ ԿԳՆ-ը՝ ուսումնական նյութեր՝ գրքեր, պաստառներ տրամադրելու համար
TVADSTUDIO-ին՝ փաստավավերագրական տեսանյութի՝  <<Կանթեղ>> ֆիլմի DVD տեսասկավառակների տրամադրման համար:

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...