вторник, 20 августа 2013 г.

Երևանի միակ ժամանցային ջրայգին` «Ակվատեկ» համալիր AQUATEK



Երևանյան հրաշագեղ բարձունքում՝ կանաչազարդ բնության գողտրիկ այս անկյունում գտնվող հոյակապ հանգստի համալիրը սիրելի ու սպասված ժամանցային ջրայգի է ինչպես հայերիս, այնպես էլ արտերկրից այստեղ ժամանած բազմաթիվ օտարերկրյա հյուրերի համար:
«Ակվատեկն» այսօր Երևանի միակ ժամանցային ջրայգին է, որտեղ մեկտեղված են կատարյալ հանգստի բոլոր պայմանները. ջրային գոտի՝ համալրված ալիքային, մանկական եւ սպորտային լողավազաններով, ջրասահքերով, ջրային բարով ու ջակուզիով, հյուրանոց, ֆիտնես ակումբ, SPA կենտրոն, արևելյան բաղնիք և ձմեռային այգի, որտեղ տարվա բոլոր եղանակներին կարող եք վայելել ամառվա շունչն ու ջերմությունը:
Հաճախորդները կարող են ձեռք բերել նաև ՎԻՊ և Բիզնես քարտեր՝ շուրջ տարի օգտվելով մի շարք լրացուցիչ անհատական ծառայություններից և առավելություններից:
Ջուրն անցնում է մաքրման ու ֆիլտրացիայի մի քանի աստիճան: Ջերմաստիճանն ու քլորի համապատասխան քանակությունը յուրաքանչյուր ժամ ստուգվում է մասնագետների կողմից:
Մանկական լողավազանը ֆիլտրվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով, որոնք հագեցած են արծաթե իոններով: Ճառագայթներն ազդում են վնասակար միկրոօրգանիզմների կենդանի բջիջների վրա՝ ապաակտիվացնելով դրանք: Արդյունքում՝ ջուրը մաքուր է, առողջարար, հարուստ կենսական տարրերով:
«Ակվատեկ» համալիրի 25 մետրանոց մաքուր և հաճելի ջերմությամբ սպորտային լողավազանը նախատեսված է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սկսնակ լողորդների համար, որոնք ջրայգու մարզիչների օգնությամբ կարճ ժամանակում կտիրապետեն լողալու հմտությանը: Սպորտային լողի սիրահարներին հնարավորություն է տրվում 45 րոպե անցնել լողի դասընթաց, որից հետո 2 ժամ օգտվել ջրային գոտու բոլոր ծառայություններից:
«Ակվատեկ» համալիրում գործող հյուրանոցը նույնպես համապատասխանում է միջազգային ստանդարտներին. ժամանակակից տեխնիկայով, նորավոճ կահուքով և ինտերնետ կապով ապահովված հյուրանոցային համարներում դուք կվայելեք անմոռանալի հանգիստ:
Այն հագեցած է միջազգային ստանդարտներին համապատասխան նորագույն սարքավորումներով, որոնք բերված են ՍՊԱ-ի հայրենիք համարվող Բադեն-Բադենից: Այստեղ իրականացնում են հատուկ էկզոտիկ եւ էթնիկ տիպի մերսումներ, ցեխային, ջրիմուռային, շոկոլադե պարուրումներ, ապարատային մերսումներ, հիդրոթերապեւտիկ պրոցեդուրաներ, դեմքի եւ մարմնի մաշկի խնամք ու բուժում: Այստեղ դուք կարող եք ոչ միայն գեղեցկանալ, այլև ազատվել ավելորդ քաշից, անցանկալի կնճիռներից, մկանային ցավերից եւ վերջապես լիարժեք լիցքաթափվել: Այստեղ իրականացվում է նաեւ ինտենսիվ նիհարեցման ծրագրեր:
«Աֆրոդիտե» ՍՊԱ կենտրոնն առաջատար է նաեւ իր լավագույն մասնագետներով, որոնք վերապատրաստվել են խոշորագույն ՍՊԱ դպրոցներում եւ ունեն համապատասխան որակավորում: Կոսմետիկ միջոցների ընտրության հարցում ևս Աֆրոդիտեի մասնագետները անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր այցելուի:
Ջրաշխարհում դուք ոչ միայն կհանգստանաք, կընդունեք գեղեցիկ արեւայրուք, այլև սահուղիների խենթացնող սլացքից կստանաք ադրենալինի մեծ պաշար:
Ակվատեկ համալիրն իր հյուրընկալ դռներն է բացում տարվա բոլոր եղանակներին:
Մեկ տանիքի տակ ստեղծված ամբողջական համալիրում յուրաքանչյուրը ոք կկարողանա համադրել հետաքրքիրն ու օգտակարը:
Հասցե՝ ք. Երևան, Մյասնիկյան պող. 40
Հեռ. (+374 10) 58-88-88
(+374 91) 50-02-02
(+374 10) 50-02-02

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...