четверг, 8 августа 2013 г.

Միջազգային գիտաժողով Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանում

 21-րդ դարը հասարակություն թափանցեց ոչ միայն գիտատեխնիկական, հասարակական ու տնտեսական կյանքի աննախադեպ նվաճումներով, այլև աշխատաշուկայի նոր պահանջներով, որոնք կառուցվածքային ու բովանդակային լուրջ փոփոխություններ էին ենթադրում հատկապես կրթական համակարգում:
Այս հարցերի վերլուծության ու առկա խնդիրների լուծման ուղիների մշակման առումով ուշագրավ էր Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային գիտական 2-րդ կոնֆերանսը, որտեղ ներկայացվող հոդվածները լույս տեսան առանձին ժողովածուի տեսքով
Միջազգային գիտական կոնֆերանսը մեկնարկեց մայիսի 15-ին: Բացման արարողությանը ներկա էին կրթության և գիտության ոլորտի առաջավոր ներկայացուցիչներ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան տարբեր երկրներից:
Ավանդույթի համաձայն հյուրերը ծաղկեպսակ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին բուհի հիմնադիր, մեծ հայրենասեր ու գիտակրթական վաստակաշատ գործիչ Ավետիք Մկրտչյանի հուշարձանին:
Գլոբալիզացիան թելադրում է եվրոպական միասնական կրթական տարածքի ստեղծում, որտեղ շրջանավարտին ներկայացվող պահանջները կլինեն հստակ սահմանագծված, իսկ կրթական չափորոշիչները միևնույն հարթությունում:
Իսկ ինչ ընթացք ունեն Բոլոնյան գործընթացն ու կրթական բարեփոխումները անցումային տնտեսություն ունեցող երկրներում, ինչ խնդիրներ ու չլուծված հարցեր են ծառանում այդ ճանապարհին, և որոնք են դրանք հաղթահարելու ուղիները:
Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանում կազմակերպված միջազգային գիտական կոնֆերանսը միտված էր համախմբելու անցումային տնտեսություն ունեցող երկրների գիտական ներուժը, փոխանակվելու ոլորտում առկա առաջավոր փորձով և համատեղ մշակելու մեթոդներ ու եղանակներ կրթական բարեփոխումները անցումային տնտեսություն ունեցող երկրներում սահուն իրականացնելու ուղղությամբ:
Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի կազմակերպած գիտաժողովը նպատակ ուներ վեր հանել ԱՊՀ երկրների կրթական համակարգի խնդիրները ոչ միայն բուհերում, այլև նախնական, միջին մասնագիտական և հանրակրթական ուսումնական հաստատություններում
Գիտաժողովում հնչած զեկուցումները, քննարկումները և առաջարկությունները արդյունավետ դերակատարում կունենան Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին բարեհաջող ինտեգրվելու մեխանիզմներ մշակելու տեսանկյունիցԱվետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանը գիտակրթական արդյունավետ գործունեությամբ շարունակում է կերտել իր բեղմնավոր աշխատանքային կենսագրությունը՝ աշխատաշուկան համալրելով որակյալ, անհրաժեշտ գիտելիքներով ու կարողություններով օժտված շրջանավարտներով:

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...