среда, 14 августа 2013 г.

Ժամանակակից և աշխատաշուկայում պահանջարկված մասնագիտություններ

Գլոբալիզացման ճանապարհով քայլող աշխարհում նոր պահանջներով աշխատաշուկայում հաստատվելն անհնար է առանց ժամանակակից տեխնոլոգիաների իմացության, ուստի Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի նպատակն է մասնագիտական գիտելիքներին զուգահեռ համակարգչայի նորագույն ծրագրերի ուսուցումը, ինպիսիք են.
Համակարգչային գործավարություն և հաշվապահական հաշվառում
Վեբ ծրագրավորում և դիզայն
Կոմպյուտերային ցանցերի նախագծում և իրագործում
Նորագույն տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառում
Համակարգչային գրաֆիկա և դիզայն
Կոմպյուտերային հրատարակչական համակարգեր...
Ուսուցման գործընթացն իրականացվում է մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետների կողմից 10 համակարգչային լսարանում, 6 տեխնիկական լաբորատորիայում և ուսումնական արհեստանոցներում:
Ինֆորմատիկայի քոլեջի շրջանավարտները հրաշալի հնարավորություն ունեն արտոնյալ պայմաններով շարունակելու ուսումը պետական բուհերի բարձր կուրսերում. ի դեպ, շատերը զուգահեռ աշխատում և կարիերա են կերտում յուրացրած մասնագիտությամբ.
Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը ուսուցմանում է դարին ու ժամանակին համապատասխան այնպիսի մասնագիտություններ ինպիսիք են
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր:
Մեխատրոնիկա
Ուսուցման ճկուն գործընթացը կազմակերպվում է արդիական ուսումնամեթոդական ծրագրերով, իսկ միջազգային արդյունավետ կապերը նպաստում են կրթական լավագույն ավանդույթների հարստացմանն ու փորձի փոխանակմանը:
Հասցե՝ Երևան, Մամիկոնյան փողոց, 52 շենք
Հեռ. 010-23-62-52, 010-23-58-20
http://informcol.do.am/

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...