воскресенье, 4 августа 2013 г.

"Հրաշք այգի" - հրաշագեղ բնության ու մարդկային հանճարի կատարյալ ներդաշնակություն

 Արարատյան դաշտավայր
Մարդկության այս հրաշք բնօրանն աշխարհին մշտապես գերել է իր հավերժ վեհությամբ ու առեղծավածային խորհրդով:
Արարչադիր հանգրվանի լուսապայծառ արշալույսներն ու բոցաշունչ վերջալույսները ստեղծագործելու, անվերջ արարելու ու երազելու կենաց աղբյուր են դարձել՝ արևաշունչ ջերմություն ու սեր սփռելով ամենուր:
Այստեղ՝ վսեմաշուք Մասսի խորամուխ հայացքի ներքո, հայ հողագործ շինականի օրնիբուն աշխատանքի ու չտեսնված բնության սիրո ներդաշնակությամբ կյանք են առնում հայոց արևահամ բարիքները՝ կենարար ուժերով ու զորությամբ լեցուն:
Այստեղ անարատ բնության այս հրաշք անկյունում կատարյալ հանգստի հրաշալի պայմաններով իր հյուրընկալ դռներն է բացում "Հրաշք այգի" հանգստյան գոտին: 

Մխչյան գյուղում գտնվող դրախտային այս հանգրվանը հայ ստեղծագործ վարպետների, ճարտարապետների ու դիզայներների տաղանդավոր մի ստեղծագործություն է, որտեղ միահյուսվել են արդի եվրոպական չափանիշներն ու ազգային ավանդական մոտեցումները:
Այս համադրման արդյունքում ստացվել է անչափ գրավիչ համաձույլ միասնություն` ռեստորանային սպասարկման պատշաճ որակով ու հանգստի կատարյալ պայմաններով:

Այստեղ ստեղծված են լիակատար հանգստի բոլոր պայանները.
"Հրաշք այգի" հանգստյան գոտում հաճելի ու անմոռաց ժամանցին զուգահեռ դուք կարող եք համտեսել հայկական խոհանոցի նրբաճաշակ ավանդական ուտեստները՝ պատրաստված հմուտ խոհարարների փորձված բաղադրատոմսերով և էկոլոգիապես մաքուր մթերքներով:
"Հրաշք այգին" այցելուներին է ներկայանում բուսական ու կենդանական աշխարհի ուշագրավ համադրությամբ:
Փայտե առանձնասենյակներ, յուրաոճ կահավորանք, մարդկային անսահման երևակայություն, որը ձգտել է կատարյալին մոտեցնել իրականության սահմանները:
Երևանից 19 կմ հեռավորության վրա Մխչյան գյուղում գործող "Հրաշք այգի" հանգստյան գոտին հրաշալի վայր է նաև Ձեր կյանքի հիշարժան իրադարձությունները առավել անմոռաց դարձնելու համար: 
Դուք կարող եք այստեղ կազմակերպել Ձեր հարսանեկան տոնակատարությունը, իսկ որպես նվեր նորապսակներին անվճար կտարամադրվեն հարմարավետ ու բարձրակարգ հյուրանոցային համարներ: 
"Հրաշք այգին" հիանալի վայր է նաև կոորպորատիվ երեկոների ու գործնական հանդիպումների, մկրտության, ծննդյան և այլ նշանավոր արարողությունների կազմակերպման համար:
Ընդարձակ ու հարմարավետ սրահում ստեղծված են անհրաժեշտ բոլոր հնարավորությունները հարմարավետ ու հաճելի ժամանցի համար:
Տարվա բոլոր եղանակներին "Հրաշք այգի" հանգստի գոտին պատրաստ է հյուընկալել ինչպես տեղացի այնպես էլ արտասահմանից ժամանած բազմաթիվ հյուրերի՝ կազմակերպելով նրանց հեքիաթային ժամանցը արտաշատյան գեղատեսիլ բնության գրկում:
Հրաշք այգի - հրաշագեղ բնության ու մարդկային հանճարի կատարյալ ներդաշնակություն
Հեռ. 094-40-00-20,  095-42-05-06

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...