пятница, 18 ноября 2011 г.

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԿՐԹՕՋԱԽ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ 125-ԱՄՅԱԿ

Ազգի կայացման և հզորացման անկյունաքարերից մեկը նոր սերնդին ռազմահայրենասիրական արժեքներով զինելն է, որի կարևոր և պատասխանատու առաքելությունը այսօր ստանձնել են հանրակրթական ուսումնական հաստատությունները: "Դպրություն" կրթական հաղորդաշարը բազմիցս է անդրադարձել մեր երկրի դպրության ջահակիրներից մեկին` Մեսրոպ Մաշտոցի լուսավոր անունը պատվախնդրորեն կրող կրթօջախին: Եվ յուրաքանչյուր անգամ յուրովի հիացմունք և հպարտություն ենք ապրում` ականատեսը լինելով այն բացառիկ միջոցառումների, որոնք իրավամբ հայոց կրթամշակութային ծաղկաբույլում նորովի էջ են, ազգային արժեքների ինքնատիպ արտացոլում: Հանրակրթության ոլորտի առաջավոր ներկայա-ցուցիչներից Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի հերթական միջոցառումը տեղի ունեցավ կրթօջախի կյանքում արդեն հարազատ դարձած Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում: Գ.Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառման հեղինակներն էին Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Թամարա Կարագյոզյանը և բեմադրող ռեժիսոր Մերի Ստեփանյանը:

Բեմադրությունը ռազմահայրենասիրական յուրօրինակ պատգամ էր, անմոռաց մի դաս, որը դպրանոցի տարեգրության հուշամատյանում լուսավոր հետագիծ կթողնի: Մ.Մաշտոցի անվան դպրոցի սաները իրենց բեմախաղում վերահաստատեցին այն իրողությունը, որ Նժդեհի անպարտ հոգին մրրկաշունչ թռիչքով մշտապես ճախրում է հայոց երկնակամարում և խուստուփյան արծվի բարձրաթռիչք հայացքով հայրենապաշտության պատգամներ հղում ազգի զավակներին:
Այո, Մեսրոպ Մաշտոցի անվան կրթօջախը հերթական անգամ ապացուցեց, որ առաջամարտիկ լինում են ոչ միայն բարձրորակ ուսուցման իրականացմամբ, այլև տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ, որոնք անձի համակողմանի և ներդաշնակ զարգացման կարևորագույն նախապայմաններից են:
Մեսրոպ Մաշտոցի անվան կրթօջախում տարվող աշխատանքներում կարևորվում են հատկապես միջազգային համագործակցության ծրագրերը, որոնք այլ երկրների հանրակրթության լավագույն ավանդույթների ուսումնասիրման և փորձի փոխանակման անհրաժեշտ նախադրյալ են: Այս առումով Մեսրոպ Մաշտոցի անվան կրթօջախը հյուրընկալել էր Գերմանիայի քույր դպրոցի ներկայացուցիչներին, ովքեր իրենց վառ տպավորություններով կիսվեցին մեզ հետ :
Մ. Մաշտոցի անվան դպրոցը կրթամշակութային օրինակելի ձեռքբերումներով շարունակում է համալրել իր բովանդակ տարեգրությունը` ժամանակների հոլովույթում դառնալով իմացության և հոգևոր արժեքների տարածման կենսատու օրրան:




Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...