Առողջությունը մարդկության ամենաթանկ կապիտալն է, որի պահպանումը համամոլորակային նշանակության խնդիր է: Պատահական չէ, որ մեր կառավարության իրականացրած սոցիալ-տնտեսական բարեփոխումների կարևոր նշանակետերից մեկը դարձավ բնակչության առողջության պահպանման ու բարելավման արդյունավետ համակարգի ձևավորումը` Հայաստանի ողջ տարածքում: Նախաձեռնվեց մարզային առողջապահական համակարգերի օպտիմալացումը` միջազգային չափորոշիչներին համապատասխան առողջապահական համակարգ ստեղծելու նպատակով:
Այս առումով ներդրվեց Մարզային հիվանդանոցների ցանցի արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում 2010 թ-ին հիմնանորոգվեց, ինչպես նաև անհրաժեշտ գույքով և բուժսարքավորումներով հագեցվեց Գորիսի բժշկական կենտրոնը:
Բուժհաստատության դերը տարածաշրջանում կենսականորեն կարևոր է, քանի որ սպասարկում է սյունյաց աշխարհի մեծաքանակ բնակչությանը
Բուժհաստատության դերը տարածաշրջանում կենսականորեն կարևոր է, քանի որ սպասարկում է սյունյաց աշխարհի մեծաքանակ բնակչությանը
“Գորիս” բժշկական կենտրոնն իրականացնում է լայնածավալ ամբուլատոր և ստացիոնար բուժօգնություն: Կենտրոնի կազմում ներառված են թերապևտիկ, վիրաբուժական, ինֆեկցիոն, մանկական, մանկաբարձական, գինեկոլոգիական, վերակենդանացման և տուբերկուլյոզային բաժանմունքերը:
![]() |
երկրի ղեկավարն այցելել է Գորիսի հիմնանորոգված բժշկական կենտրոն |
Գիտության վերջին նվաճումներին համահունչ բժշկական սարքավորումներով և
համապատասխան պայմաններով ապահոված “Գորիս” բժշկական կենտրոնը համալրվել է նաև ժամանակակից լաբորատորիաներով, որտեղ իրականացվում Է լիարժեք ախտորոշում, իսկ հիվանդության հիմքը հայտնաբերելը այն հաղթահարելու առաջնային նախապայմանն է:

Մասնագիտական որակավորման բարձրացման նկատառումով “Գորիս” ԲԿ-ում իրականացվել են աշխատակազմի վերապատրաստման և վերաորակավորման լուրջ ծրագրեր` բուժօգնության
կազմակերպման ժամանակակից սկզբունքների եւ համակարգերի ներդրման ուղղությամբ:

Գորիս ԲԿ-ի հաջողություններում անուրանալի է տնօրեն, ԲԳ դոկտոր- պրոֆեսոր, ակադեմիայի անդամ Սլավիկ Ամիրյանի
հետևողական գործունեությունը, ով արդեն 20 տարի անընդմեջ ղեկավարում և զարգացման
ճանապարհով է ուղղորդում ոլորտի աշխատանքները:
Մարդու և հասարակության առողջությունը բարեկեցիկ
ապրելակերպի
առաջնային կարևորության խնդիրներից է: Հայաստանում
ընթացող առողջապահության
ոլորտի լայնածավալ
բարեփոխումները նպատակ
ունեն մեր
երկիրը դարձնել
տարածաշրջանային առողջապահական կենտրոն,
հիմքերը իրատեսական
են և լավագույն
գրավականներց մեկն
էլ հենց
“Գորիս” բժշկական
կենտրոնն է:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©