воскресенье, 20 ноября 2011 г.

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ 2011 ԹԻՎ




Աղետները բոլոր ժամանակներում մարդկային լուրջ կորուստների պատճառ են դարձել` իրենց ետևից թողնելով հուսահատություն, սարսափ և մահ: Եթե նախկինում աղետների առաջացման հիմնական պատճառը բնության արհավիքներն էին, ապա այսօր լուրջ քանակ են կազմում տեխնածին կամ մարդածին աղետները, որոնք գնալով կատարելագործվում են:
Ժողովրդական հայտնի խոսքն ասում է <<Աղետը գալուց առաջ լուր չի ուղարկում>>, ուստի` հարկավոր է միշտ պատրաստ լինել, ունենալ տեղեկատվական, ճանաչողական, խորհրդատվական և ուսուցողական միասնական դաշտ, որը հուսալի պատվար կլինի արտակարգ իրավիճակներին դիմակայելու և կյանքն առավել անվտանգ ու անկորուստ դարձնելու համար: Այս առումով լուրջ և կարևոր քայլ էր մեր երկրում ՃԿՊԱ-ի հիմնումը:
Հաստատության առջև դրված հիմնական խնդիրներն են.
.Բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետների պատրաստումը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում,
.Ինչպես նաև քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով ղեկավարների, մասնագետների, մանկավարժների վերապատրաստումն ու  որակավորման բարձրացումը:
Վստահաբար կարող ենք բնորոշել, որ ՀՀ ԱԻՆ  փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ոլորտին կադրեր մատակարարող դարբնոց է:
1992 թվականից սկզբնավորված  հաստատությունը իրականացնում էր առանձին կարճաժամկետ ուսուցողական և վերապատրաստման ծրագրեր: Այնուհետև 2003 թ-ին վերակազմավորվելով` բուհը սկսեց իրականացնել բարձրագույն կրթական ծրագրեր` փրկարար ծառայության մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Այսօր կրթօջախը հաստատուն դիմագիծ է ձևավորել ՀՀ բուհական համակարգում և կայացման հաստատուն քայլերով շարժվում է դեպի կատարելագործման լայն մայրուղի:
Ինչպես գիտենք, մեր երկիրը տեղակայված է աղետածին տարածաշրջանում, հետևաբար, մասնագիտական բազմահմուտ կարողություններով օժտված կադրերի  դերը հույժ կարևոր է արտակարգ իրավիճակներում  համապատասխան գործառույթ իրականացնելու տեսանկյունից: Այս առումով ՃԿՊԱ-ն լուրջ առաքելություն է ստանձնել: ԲՈՒՀ-ն իրականացնում է  բարձրագույն կրթական ծրագրերով երկաստիճան ուսուցում հետևյալ մասնագիտություններով.
Բակալավրիատում`  
.ճգնաժամային կառավարում
. հրդեհային պաշտպանություն
. քաղաքացիական պաշտպանություն
. փրկարարական գործ,  
.պաշտպանություն արտակարգ իրավիճակներում
. տրանսպորտային և հրշեջ փրկարարական հատուկ տեխնիկայի ու սարքավորումների շահագործում և տեխնիկական սպասարկում
2011թ  կառավարության համապատասխան որոշման համաձայն ՃԿՊԱ-ում հրդեհապաշտպանություն և փրկարարական գործ մասնագիտություների համար սահմանվել է  60 պետական պատվերով անվճար տեղ` բակալավրիատի առկա կրթաձևումՄագիստրատուրայում ՃԿՊԱ-ն ուսուցումն իրականացնում է ճգնաժամային կառավարում և փրկարարական գործ մասնագիտություններով:
Ակադեմիան կազմակերպում է նաև ուսուցում միջին մասնագիտական կրթական ծրագրերով`
.Հրդեհային պաշտպանություն,  
.մենեջմենթ` կառավարում արտակարգ իրավիճակներում,  
.հրշեջ փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում:  
Միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսանած շրջանավարտները կարող են ուսումը շարունակել ակադեմիայի 2-րդ կուրսում` զարգացնելով և կատարելագործելով մասնագիտական հմտությունները:
ՃԿՊԱ-ն մասնագիտական գիտելիքների զուգահեռ իրականացնում է նաև անգլերեն և ֆրանսերեն լեզուների խորացված ուսուցում:
Բուհի գերազանց առաջադիմությամբ շրջանավարտները ապահովվում են աշխատանքով Հայաստանի փրկարար ծառայության ոլորտում` ստանալով լեյտենանտի կոչում:
Կրթօջախի կյանքում ամենամյա ավանդույթ է դարձել  շրջանավարտներին հանդիսավոր կերպով ավարտական վկայականներ հանձնելու արարողությունը: Այս տարի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կյանք ճանապարհեց 165  շրջանավարտի: Ավարտական հանդիսության ընթացքում 138 շրջանավարտի շնորհվեց բակալավրի աստիճան, որից 8-ը` գերազանցության դիպլոմով: Չորս շրջանավարտ ստացավ դիպլոմավորված մասնագետի որակավորում, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով 23 շրջանավարտի շնորհվեց  մենեջերի որակավորում, որից  4-ը` գերազանցությամբ:
ՃԿՊԱ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ Ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը, ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը, ՃԿՊԱ ռեկտոր Համլետ Մաթևոսյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:
ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը իր շնորհավորական ելույթում ընգծեց, որ երկրի փրկարար ծառայության գործունեության համար օրը նշանակալից է, քանի որ համագումարի է բերվում ողջ տարվա աշխատանքը: ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի անունից նա բարեմաղթեց շրջանավարտներին ոգու ամրություն և մասնագիտական անխափան ընթացք:
 ՃԿՊԱ ավարտական արարողությանը շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ նաև ՀՀ ԱԻ փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը: Դիմելով շրջանավարտներին` նա կարևորեց փրկարարի մասնագիտության դերը` որակելով այն պատվավոր, քանի որ ծառայում է մարդկային կյանքի բարօրությանը:
Արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտը մարդկային մտագործնական կյանքի կազմակերպման առաջատար դիրքերում է, քանի որ գիտությունը, տեխնիկան, մարդկությունը առաջ են մղվում աղետների դեմ պայքարով:
ՃԿՊԱ շրջանավարտներին շնորհավորեց նաև ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը` դիմելով շրջանավարտներին նա հավելեց, որ փրկարարական աշխատանքը սահմաններ չունի փրկարարը միշտ պետք է պատրաստ լինի իր առաքելությունն իրականանցնելու այնտեղ, որտեղ դրա կարիքը զգացվում է: Արտակարգ իրավիճակների աշխատողն իր բնույթով պետք է լինի նորարար, տիրապետի  ժամանակակից տեխնոլոգիաներին, քանի որ արագ զարգացող աշխարհում պետք է մշտապես զգալ դարի զարկերակը:
 Այո, փրկարարը վտանգից պաշտպանող ապավենն է, փարոս` փոթորկուն ծովում, իսկ ՃԿՊԱ շրջանավարտները, անշուշտ, համակողմանի գիտելիքներով ամենուր  զորավիգ են լինում իրենց կարիքը զգացողին: Որպես հասարակական բարիքի կերտողներ` շրջանավարտները յուրօրինակ դեսպաններ են հանդիսանալու այն աշխատատեղերում, որտեղ կծավալեն իրենց մասնագիտական  գործունեությունը:
ՃԿՊԱ-ն այս տարի կյանք ճանապարհեց իր շրջանավարտների 5-րդ սերնդին: Իրենց շնորակալության և երախտիքի խոսքերը հղելով արդեն հարազատ դարձած դասախոսներին` շրջանավարտները բարձր գնահատեցին ակադեմիայի աշխատակազմի և դասախոսների նվիրումը` հատկապես արժևորելով այս ամենի ղեկավար, ռեկտոր Համլետ Մաթևոսյանի ավանդը և ներդրումը:
ՃԿՊԱ-ն համալրված է մասնագիտական լաբորատորիաներով, ժամանակակից ՏՏ-ներով, ինտերնետ կապով, բազմալեզու մասնագիտական գրադարանով, ինչպես նաև ուսանողների մասնագիտական, ուսումնական պրակտիկան արդյունավետ կազակերպելու համար անհրաժեշտ բազաներով:
Ակադեմիայում ակտիվ գործունեություն են ծավալում գիտական խորհուրդը, ուսանողական խորհուրդը և ուսանողների փրկարարական խումբը: Համատեղ ուժերով հրատարակվում է նաև <<Ճգնաժամ հաղթահարողները>> ուսանողական թերթը: Այս ամենի արդյունքում ուսումնական առօրյան հագեցվում է աշխույժ և նպատակային միջոցառումներով:
Իր գործունեության ընթացքում ՃԿՊԱ-ն աշխատել է ՄԱԿ-ի զարգացման, Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային դաշնության ուսուցողական ծրագրերով: ՈՒշագրավ են նաև բուհի ուսուցման մեթոդները: Առաջնությունը տալով ուսուցման կազմակերպման համագործակցային  կոլեկտիվ եղանակին, որին հատուկ է փոփոխական կազմով՝ զույգերով և փոքր ենթախմբերով աշխատանքը, ՃԿՊԱ-ն նպաստում է, որպեսզի ուսանողները համագործակցության միջոցով համատեղ, ճիշտ որոշումներ կայացնեն, ինչը   կարևոր նախադրյալ է արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ գործելու համար:
Հասարակությանը իրազեկելու տեսանկյունից ՃԿՊԱ-ն մեծ պատասխանատվություն է ստանձնել բուհը լուրջ ներդրում ունի միջնակարգ և բարձրագույն կրթության համակարգում քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմունքներին ծանոթացնող առարկաների ուսումնական ծրագրերի մշակման գործում: Ուշագրավ է նաև բուհի գիտակրթական գործունեությունը, որի արգասիքը <<Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ>> գիտական և գիտամեթոդական հոդվածների երկհատոր ժողովածուի հրատարակումն էր: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետևողական աշխատանքի և գիտության հանդեպ դրսևորած մեծ ուշադրության արդյունքում` ճգնաժամային կառավարման ակադեմիայի գիտական ողջ պոտենցիալը փայլուն դրսևորում ստացավ՝ ամփոփվելով ժողովածուի էջերում:
Գիտակրթական լուրջ նվաճումներից բացի ՃԿՊԱ-ն նաև մշակութային և ստեղծագործական տարաբնույթ միջոցառումներով է համալրում  իր ուսումնական առօրյան: Այս ծաղկաբույլում հատկապես ուշագրավ էր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որի նպատակով ակադեմիայի <<Ճգնաժամ հաղթահարողները>> թերթի հատուկ թողարկումը, ինչպես նաև գրադարանում բացված փոքրիկ անկյունը նվիրվեցին հայ ժողովրդի մեծագույն բարեկամի անմար հիշատակին:
ՃԿՊԱ-ն մեծ ուշադրություն է դարձնում նաև ուսումնամարզական կյանքին, քանի որ փրկարարի մասնագիտական ոլորտում ֆիզիկական պատրաստվածությունը, առավել քան երբևէ, կարևոր է: Այս առումով կազմակերպվում են տարբեր մարզաձևերի ուսուցման դասընթացներ և միջբուհական մրցույթ-ստուգատեսներ: ՃԿՊԱ ուսանողները հատկապես մասնագիտանում են լող մարզաձևում` յուրացնելով փրկարարական հմտություններ:
Բուհի միջազագային ոլորտում ունեցած նկարագիրը ևս ուշագրավ է. տարեցտարի ընդլայնվող համագործակցության աշխարհագրական սահմաններն այսօր արդեն ձգվում են Իտալիա, Շվեդիա, Գերմանիա, ՌԴ, Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ և այլուր: Այս երկրների հետ ՃԿՊԱ-ն իրականացնում է բազմաթիվ միջազգային ծրագրեր՝ գիտական կոնֆերանսներ, սեմինար-քննարկումներ, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրեր՝  հրշեջ փրկարարական կառույցների  և ուսումնական հաստատությունների հետ:
ÎñÃ³Ï³Ý Ñ³Ù³Ï³ñ·Ç µ³ñ»÷áËáõÙÝ»ñÇ ¨ ³ñ¹Ç³Ï³Ý³óÙ³Ý Ñ³Ù³ï»ùëïáõÙ` ճգնաժամային կառավարման ակադեմիայի ·»ñËݹÇñÝ ¿` Ý»ñϳÛÇë Ù³ñï³Ññ³í»ñÝ»ñÇÝ Ñ³Ù³å³ï³ëË³Ý մասնագետների  å³ïñ³ëïáõÙÁ:
Կայուն զարգացման հաստատուն քայլերով  ՃԿՊԱ-ն հաստատակամ գործելաոճով իրականացնում է իր լուրջ առաքելությունը` պահպանելով կրթյալ և ուսյալ, ազգային բարձր արժեքներ դավանող կադրեր պատրաստելու կայացած դիմագիծը: 


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©
 

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...