суббота, 5 ноября 2011 г.

«ՅՈՒՆԻՖԻՇ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Մարդու օրգանիզմի բնականոն աճի և  զարգացման համար շատ կարևոր է ձկնատեսակների օգտագործումը, որոնք պարունակում են կենսաբանորեն ակտիվ նյութեր և անհրաժեշտ վիտամիններ:
2006-2007 թվականներին գեղեցիկ և արևաշող Արարատյան դաշտավայրում հիմնադրված  հայրենական արտադրող «Յունիֆիշ» ձկնաբուծական տնտեսությունը «Հայաստանը ձեր գործընկեր» միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսին ներկայանում էր  ձկների իր լայն արտադրատեսականիով: 
Տաղավարը արժանացավ նաև երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրությանը: «Յունիֆիշ» ընկերությունը ներկայացրեց իր բարձրորակ արտադրանքը` շուրջ 5 տեսակ թառափազգիներ,  ճապոնական «Կարպ-կոյ» տեսակը` դելիկատեսային միս ստանալու և դեկորատիվ նպատակներով, ինչպես նաև տեղական ձկնատեսակները` Սևանի Գեղարքունի, Ամառային իշխան, Կարմրախայտ, ծիածանափայլ ու ոսկեփայլ տեսակի սաղմոններ,  և բարձրորակ սննդային խավիար:
Յունիֆիշ ընկերությունը համալրված է արտադրական հրաշալի հնարավորություններով` մաքուր ջուր, համապատասխան հաշվեկշռով ճիշտ վիտամինացված հանքային բաղադրությամբ համակցված կեր, Արարատյան դաշտավայրի արևառատ, բարենպաստ եղանակ, ինչպես նաև սառեցման ժամանակակից գործարան: Պատահական չէ, որ «Յունիֆիշ»-ի ձկնատեսակները այսօր մեծ ճանաչում և պահանջարկ ունեն ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի այլ երկրներում:
«Յունիֆիշ» համեղ և օգտակար ձկնատեսակներ`  Արարատյան կապուտաչյա ջրերից:
Սցենարի հեղինակ՝  Հեղինե Կարապետյան ©




 


















Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...