суббота, 5 ноября 2011 г.

''ԼԱՄԱՔՍ ԳՐՈՒՊ'' ՍՅՈՒՆԻՔԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔ




«Լամաքս գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2003թ-ի հունվարին: Հիմնադրման օրվանից առայսօր ընկերությունը բազմաթիվ ձեռքբերումներ ունի: «Լամաքս գրուպ»-ի աջակցությամբ են ստեղծվել արդեն մեծ ճանաչում ձեռք բերած «Վամաքս» ՍՊԸ-ն իր «Սյունիք կաթ» ապրանքանիշով և «Մարիլլա» ընկերությունը` «Սյունիք մսամթերք» ապրանքանիշով: 
Վերջին մեկ տարվա ընթացքում «Լամաքս գրուպ»-ի աջակցությամբ Երևան քաղաքում բացվեցին մասնագիտացված «Սյունիքի բարիքներ» խանութները, որտեղ վաճառվում են «Վամաքս» ընկերության կաթնամթերքը, «Մարիլլա» ընկերության մսամթերքը, ինչպես նաև Սյունիքում արտադրվող այլ ապրանքատեսակներ:
Հայի առողջ գենոտիպի պահպանումը ռազմավարական նշանակություն ունի, որի առաջնային և կարևոր նախադրյալը առողջ սնունդն է` զերծ գենետիկորեն փոխակերպված հավելումներից: Առավել ևս, երբ հայկական բնաշխարհում առկա են առողջ սննդամթերք ստանալու բոլոր նախադրյալները:
Այս համոզմունքով էլ Սյունիքի մարզում գործողՎամաքս'' ընկերությունը  դեռևս 2008 թ-ին Կապանում հիմնեց անասնապահական ֆերմա` Ավստրիայից  Հայաստան ներմուծելով Սիմենթալցեղատեսակի կովեր, որոնցից ստացվող կաթը և միսը աշխարհում համարվում են ամենաորակյալն ու համեղը: Սյունյաց աշխարհի ալպիական դաշտերը, հոգատար վերաբերմունքն ու մշտական խնամքը նպաստավոր հիմք դարձան սիմենթալ ցեղատեսակի կովերի կաթի և մսի առավել համեղացման ու օգտակարության բարձրացման համար:
Ընկերությունը չի ներմուծում անասնակեր, որում առկա են կենդանիների աճը անհարկի և արհեստականորեն խթանող, օտար ծագման հորմոնալ հավելումներ, այլ օգտագործում է հայկական բնաշխարհի կանաչ պաշարները` առանց ավելորդ հավելումների: Չի ընդունվում նաև առաջարկվող որևէ հումք` կաթ կամ միս, քանի որ համապատասխան սննդանյութերի քանակը և սանիտարահիգենիկ լիակատար պայմանները կենցաղում ապահովելը պարզապես անհնարին է:
 “Վամաքս” ընկերության անասնապահական ֆերմայի ցեղական  կովերը   պահվում եմ  մաքուր և վարակից պաշտպանված միջավայրում, սնվում կանաչ ու փարթամ տարածքներում, խմում են սառնորակ ջուր ու շնչում մաքուր օդ: Արդյունքում` առողջ անասնատեսակներից ստացվում է առողջ միս և կաթ, մաքուր ու համեղ արտադրանք, որով էլ երաշխավորվում է Սյունիք  մսամթերքի և կաթնամթերքի բարձր որակը: Վամաքս ՍՊԸ-ի համար սպառողի շահն ու առողջությունը ամենից կարևորն են: Պատահական չէ ընկերության  նշանաբանը. «Որակ ` գնից բարձր» և այս հարցում սպառողը, բազմիցս համոզվել է
«Վամաքս» ընկերությունը ներկայանում է  “Սյունիք կաթ” ապրանքանիշով: Արտադրության, մթերման, մշակման ու բարձրորակ կաթնամթերքի պատրաստման համար առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները:  Առաջիկայում ընկերությունը շահագործման կհանձնի կաթնամթերքի վերամշակման բարձրակարգ և գերժամանակակից սարքավորումներով հագեցած նոր արտադրամաս:
Այսօր “Սյունիք կաթ”-ը հանրությանն է ներկայացնում թթվասեր, կաթնաշոռ, քամած մածուն, կովի  մանրէազերծված անարատ կաթ, պանիր և թան: “Սյունիք” կաթնամթերքը պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ բոլոր սննդանյութերը և կենսաբանորեն ակտիվ նյութերը: Ահավասիկ, էկոլոգիապես մաքուր սնունդն է  ազգի առողջ սերնդի գրավականը
«Մարիլա»  ընկերության Էկոլոգիապես մաքուր և անաղարտ սննդամթերքի բարձր վարկանիշը ոչ միայն բարեխիղճ աշխատանքի արդյունք է, այլև ազնիվ մրցակցության գրավականիսկ մեր երկրում` նաև հայրենիքի, ժողովրդի ու հայրենական արտադրանքի հանդեպ հարգանքի զգացում ու նշան:
 «Մարիլա» ընկերության գերնպատակն է` սպառողին ներկայացնել անվնաս ու անվտանգ, անարատ և գենետիկորեն փոխակերպված հավելանյութերից զերծ մսամթերք` նրբերշիկների, ապուխտների, երշիկների մեծ տեսականի:
Սյունիքմսամթերքի ողջ գրավչությունն ու համի գաղտնիքը արտադրատեսականու բաղադրությամբ է պայմանվորված:
Հզոր ու գերժամանակակից սարքավորումներով հագեցած արտադրամասերում էկոլոգիապես մաքուր հումքը անցնում է մշակման տարբեր փուլեր` վերածվելով բարձրորակ արտադրանքի: Այնուհետև գործարանի լաբորատորիայում արդեն պատրաստի արտադրանքը ենթարկվում է բազմաստիճան ստուգման, իսկ տեղափոխումն իրականացվում է սեփական սառանարան ավտոմեքենաներով` պահպանելով արտադրանքի բարձր որակը: 
“Հայաստանը Ձեր գործընկեր” միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսին Վամաքս ՍՊԸ-ն և Մարիլա ՍՊԸ-ն հանրությանը ներկայացան  “Սյունիք” կաթնամթերքի և մսամթերքի լայն տեսականիով: Արտադրանքի բարձր որակն ու ապրանքային հրաշալի տեսքը չվրիպեցին նաև վարչապետի ուշադրությունից:
Տեղական արտադրանք–միջազգային որակ: Ընկերությանը հատուկ այս գործելաոճը նրա  հաջողության կարևոր գումարելիներից է:
Վամաքս'' և Մարիլա ընկերությունների հեղինակությունն ու բարձր վարկանիշը միայն բարձրորակ արտադրությամբ չէ, որ պայամանվորված են, կարևոր հանգամանք է նաև մարդկանց աշխատատեղերով ապահովելու գործոնը:    Ընկերությունների սյունիքի բարիքները փնտրված ու սպասված են հայ ընտանիքներում:
Սցենարի հեղինակ՝  Հեղինե Կարապետյան ©


































                                                 


“Լավագույնը հայ սպառողի համարայս ազնիվ գործելաոճի գնահատականը դեռ կտան ապագա սերունդները:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...